ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ հանգիստ, համեստ երեխա էր Մհերս։ Թե՛ մանկապարտեզում, թե՛ դպրոցում տարբեր միջոցառումների է մասնակցել։ Միշտ երկար մտածում էր, հետո անցնում հաջորդ քայլին, կազմակերպված էր, կշռադատված։ Անսահման համբերատար էր, բայց Աստված մի արասցե, որ իր համբերությունը հատեր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մհերի մայրիկը՝ տիկին Գայանեն։ Մհերը ծնունդով Կոտայքի մարզից է՝ Հրազդան քաղաքից։ Այստեղ են անցել նրա մանկությունն ու պատանեկությունը։ Դպրոցական տարիների մասին խոսելիս մայրիկն ասում է՝ որդին բացարձակ գերազանցիկ չի եղել, բայց լավ է սովորել։ «Սիրում էր մաթեմատիկան և նկարչությունը։ Իններորդ դասարանն ավարտելուց հետո ընդունվեց Երևանի ճարտարապետական համալսարանին կից Մանուկ Աբեղյանի անվան ավագ դպրոցը։ Երեք տարի այնտեղ սովորեց։ Այնուհետև ընդունվեց Ճարտարապետության և շինարարության համալսարան։ Ապագա ճարտարապետ-շինարար էր»։

2019 թվականի հուլիսի 17-ին Մհերը զորակոչվում է ժամկետային ծառայության։ Ծառայել է Լուսակերտում, այնուհետև՝ 2020 թվականի փետրվարին կրտսեր սերժանտի կոչումով տեղափոխվել է Արցախ՝ Մարտակերտի «Ինտերնատ» զորամաս։ «Շատ լավ էր տրամադրված ծառայությանը։ Լուսակերտում ծառայելիս մենք էինք իր մոտ գնում, նա էր սահմանված կարգով մի քանի ժամով տուն գալիս։ Մարտակերտ տեղափոխվելուց հետո չենք կարողացել իրեն տեսնել։ Համավարակի շրջանն էր, ոչ մի այցելություն թույլ չէին տալիս։ Ոգևորված, սպասումներով ծառայում էր, որ զորացրվի և անցնի իր դասերին։ Անհամբերությամբ սպասում էր այն օրվան, երբ արդեն պետք է ուսանող լինի։ Իր ընտրած մասնագիտությամբ շատ էր ոգևորված. իհարկե, մենք ևս իրեն խորհուրդներով օգնել ենք, բայց, միևնույնն է, վերջնական ընտրությունն իրենն էր: Ամեն ինչի մասին շատ խորն էր մտածում։ Պատանեկության տարիներից էր իր այդ կազմակերպվածությունը գալիս»։

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ «Ամռան զորակոչից հետո Մհերը երկար ժամանակ դիրքերում է եղել։ Համավարակի շրջանն էր։ Ամեն անգամ զանգահարելիս ասում էր. «Վարակվելուց խուսափելու համար մենք դիրքերում ենք մնում, նորակոչիկների հետ չենք շփվում, մինչև իրենց կարանտինը վերջանա»։ Կապն իր հետ մշտապես կար, բայց արգելված էին այցելությունները։ Սեպտեմբերի 26-ի երեկոյան ենք իր հետ խոսել։ Ամբողջ ընտանիքով հավաքված էինք տանը, բոլորիս հետ այդ օրը խոսել է։ Քիչքիչ ճանապարհները բացում էին։ Ասաց. «Մա՛մ, մինչև հոկտեմբերի 2-ը դիրքերում եմ, հետո իջնելու եմ»։ Ես էլ արձագանքեցի՝ քիչ է մնացել, հենց դիրքերից իջար զորամաս, մենք Մարտակերտ ենք գալիս։ Հաջորդ օրն առավոտյան աշխատանքի գնացի, զգացի, որ խառնաշփոթ է։ Ասացին՝ պատերազմ է։ Իսկ ես կարծես հակառակվեի՝ գիշերն եմ տղայիս հետ խոսել, ի՞նչ պատերազմ։ Բայց սոցիալական ցանցերում առկա տեղեկատվությունից արդեն ամեն ինչ պարզ էր։ Նույն րոպեին զանգահարեցի ամուսնուս, նա էլ ինձ էր հանգստացնում՝ ոչ մի լուրջ բան չկա, հանգիստ եղիր։ Հիվանդանոցում եմ աշխատում, մեր բժիշկներն ու բուժքույրերը բրիգադ կազմեցին, գիշերով մեկնեցին Արցախ։ Ես էլ ասացի՝ ինչ էլ լինի, երկրորդ բրիգադի հետ ես էլ անպայման կգնամ։ Ամբողջ օրը մեր հիվանդներին դուրս էինք գրում, որ կարողանայինք ընդունել վիրավոր զինվորներին։ Եվ այդ ամբողջ օրը Մհերի հետ չէինք կարողանում կապ հաստատել, անհասանելի էր։ Մի պահ է միայն կապի մեջ եղել, խոսել է իր դասընկերոջ հետ, տեղեկացրել, որ վիճակը շատ լուրջ է, ասել՝ էլ չեմ կարող խոսել, և անջատել է։ Առավոտյան զինվորներին բերում էին հիվանդոց։ Իջա ներքև, որ ինչ-որ նորություն իմանամ։ Հիմա էլ պատմելիս այդ օրերը կադրերի պես գալիս են աչքերիս առաջ։ Տղաներին հարցնում էի՝ գուցե Մարտակերտի՞ց են։ Մի քանիսն ասացին, որ Մարտունիից են, ու հավելեցին՝ Մարտակերտը գոյություն չունի։ Պատկերացրեք իմ վիճակը։ Զանգահարեցի ամուսնուս։ Ամբողջ օրը հիվանդանոցներում էի, մի լուր էի ուզում իմանալ տղայիցս։ Երբ վերադարձա տուն, այդ պահին այն ինձ համար դատարկ էր։ Կարծես չցանկանայի տուն մտնել։ Ամուսնուս հետ նստած լուրերն էինք դիտում, կարդում սեպտեմբերի 27-ի զոհերի անունները։ Շունչներս պահել էինք։ Հետո կարդացին սեպտեմբերի 28-ի զոհերի անունները։ Մհերիս անուն- ազգանունը անվանացանկի մեջտեղում էր։ Սկսեցինք տեղեկություններ փնտրել։ Ոմանք ասացին՝ գուցե շրջափակման մեջ են, չեն կարողանում կապ ստեղծել։ Հետո նաև սոցիալական ցանցերում տարածեցինք Մհերիս լուսանկարը։ Աննկարագրելի է, թե ինչերի միջով ենք անցել։ Մհերս հրետանու հրամանատարն է եղել, կրակ են վարել իր զինակից ընկերոջ հետ։ Երբ տղաս տեսել է, որ ԱԹՍ-ներն օդում են, ընկերոջն ասել է, որ թաքնվի։ Վերջինս հասցրել է մտնել թաքստոց, Մհերս՝ ոչ։ ԱԹՍ-ն նրան հարվածել է։ Զոհվել են։ Ընկերոջ ծնողները մեզ գտան սոցիալական ցանցով, ու սկսեցինք փնտրել մեր տղաներին»։

Մհերն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում։ «Իրեն համարյա մեկ ամիս փնտրել ենք հիվանդանոցներում, դիահերձարաններում։ Արդեն չգիտեինք, թե ուր գնալ։ Մեզ մոտ կար Արցախից դատական բժշկի հեռախոսահամարը։ Մեծ դժվարությամբ կարողացանք իր հետ կապ հաստատել։ Երկար ու մանրակրկիտ զրույցից հետո նա ասաց ամուսնուս այն կոդը, որով մեր տղային ուղարկել էին Հայաստան։ Գնացինք Հերացի, բացեցին նկարները, հետաքրքիր է, որ անգամ այդ ժամանակ այն դիրքով էր պառկած, ինչպես քնում էր։ Ներս գնացի և ճանաչեցի իմ Մհերին։ Այդպես գտանք մեր տղային»։

Ապրելու ուժի մասին։ «Երկու տղա ունեմ։ Մհերս կրտսերն էր։ Ավագ որդիս ամուսնացել է, որդի ունեցել և անվանակոչել եղբոր անունով։ Մեր տանը կրկին հնչում է Մհերիս անունը։ Ապրելու ուժ ինձ ավագ որդիս՝ Նվերս տվեց։ Իրեն էի նայում և մտածում՝ չեմ կարող թուլանալ և դրանով իրեն կոտրել։ Երկու տարի առաջ էլ ամուսնուս կորցրեցինք, և հիմա ավագ որդուս համար առավել դժվար է։ Մեր ընտանիքում բոլորս իրար ուժ ենք տալիս, որ կարողանանք շարունակել ապրել»։

Հ. Գ. - Կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Հրազդանի պանթեոնում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular