Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ հանգիստ, համեստ երեխա էր Մհերս։ Թե՛ մանկապարտեզում, թե՛ դպրոցում տարբեր միջոցառումների է մասնակցել։ Միշտ երկար մտածում էր, հետո անցնում հաջորդ քայլին, կազմակերպված էր, կշռադատված։ Անսահման համբերատար էր, բայց Աստված մի արասցե, որ իր համբերությունը հատեր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մհերի մայրիկը՝ տիկին Գայանեն։ Մհերը ծնունդով Կոտայքի մարզից է՝ Հրազդան քաղաքից։ Այստեղ են անցել նրա մանկությունն ու պատանեկությունը։ Դպրոցական տարիների մասին խոսելիս մայրիկն ասում է՝ որդին բացարձակ գերազանցիկ չի եղել, բայց լավ է սովորել։ «Սիրում էր մաթեմատիկան և նկարչությունը։ Իններորդ դասարանն ավարտելուց հետո ընդունվեց Երևանի ճարտարապետական համալսարանին կից Մանուկ Աբեղյանի անվան ավագ դպրոցը։ Երեք տարի այնտեղ սովորեց։ Այնուհետև ընդունվեց Ճարտարապետության և շինարարության համալսարան։ Ապագա ճարտարապետ-շինարար էր»։

2019 թվականի հուլիսի 17-ին Մհերը զորակոչվում է ժամկետային ծառայության։ Ծառայել է Լուսակերտում, այնուհետև՝ 2020 թվականի փետրվարին կրտսեր սերժանտի կոչումով տեղափոխվել է Արցախ՝ Մարտակերտի «Ինտերնատ» զորամաս։ «Շատ լավ էր տրամադրված ծառայությանը։ Լուսակերտում ծառայելիս մենք էինք իր մոտ գնում, նա էր սահմանված կարգով մի քանի ժամով տուն գալիս։ Մարտակերտ տեղափոխվելուց հետո չենք կարողացել իրեն տեսնել։ Համավարակի շրջանն էր, ոչ մի այցելություն թույլ չէին տալիս։ Ոգևորված, սպասումներով ծառայում էր, որ զորացրվի և անցնի իր դասերին։ Անհամբերությամբ սպասում էր այն օրվան, երբ արդեն պետք է ուսանող լինի։ Իր ընտրած մասնագիտությամբ շատ էր ոգևորված. իհարկե, մենք ևս իրեն խորհուրդներով օգնել ենք, բայց, միևնույնն է, վերջնական ընտրությունն իրենն էր: Ամեն ինչի մասին շատ խորն էր մտածում։ Պատանեկության տարիներից էր իր այդ կազմակերպվածությունը գալիս»։

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ «Ամռան զորակոչից հետո Մհերը երկար ժամանակ դիրքերում է եղել։ Համավարակի շրջանն էր։ Ամեն անգամ զանգահարելիս ասում էր. «Վարակվելուց խուսափելու համար մենք դիրքերում ենք մնում, նորակոչիկների հետ չենք շփվում, մինչև իրենց կարանտինը վերջանա»։ Կապն իր հետ մշտապես կար, բայց արգելված էին այցելությունները։ Սեպտեմբերի 26-ի երեկոյան ենք իր հետ խոսել։ Ամբողջ ընտանիքով հավաքված էինք տանը, բոլորիս հետ այդ օրը խոսել է։ Քիչքիչ ճանապարհները բացում էին։ Ասաց. «Մա՛մ, մինչև հոկտեմբերի 2-ը դիրքերում եմ, հետո իջնելու եմ»։ Ես էլ արձագանքեցի՝ քիչ է մնացել, հենց դիրքերից իջար զորամաս, մենք Մարտակերտ ենք գալիս։ Հաջորդ օրն առավոտյան աշխատանքի գնացի, զգացի, որ խառնաշփոթ է։ Ասացին՝ պատերազմ է։ Իսկ ես կարծես հակառակվեի՝ գիշերն եմ տղայիս հետ խոսել, ի՞նչ պատերազմ։ Բայց սոցիալական ցանցերում առկա տեղեկատվությունից արդեն ամեն ինչ պարզ էր։ Նույն րոպեին զանգահարեցի ամուսնուս, նա էլ ինձ էր հանգստացնում՝ ոչ մի լուրջ բան չկա, հանգիստ եղիր։ Հիվանդանոցում եմ աշխատում, մեր բժիշկներն ու բուժքույրերը բրիգադ կազմեցին, գիշերով մեկնեցին Արցախ։ Ես էլ ասացի՝ ինչ էլ լինի, երկրորդ բրիգադի հետ ես էլ անպայման կգնամ։ Ամբողջ օրը մեր հիվանդներին դուրս էինք գրում, որ կարողանայինք ընդունել վիրավոր զինվորներին։ Եվ այդ ամբողջ օրը Մհերի հետ չէինք կարողանում կապ հաստատել, անհասանելի էր։ Մի պահ է միայն կապի մեջ եղել, խոսել է իր դասընկերոջ հետ, տեղեկացրել, որ վիճակը շատ լուրջ է, ասել՝ էլ չեմ կարող խոսել, և անջատել է։ Առավոտյան զինվորներին բերում էին հիվանդոց։ Իջա ներքև, որ ինչ-որ նորություն իմանամ։ Հիմա էլ պատմելիս այդ օրերը կադրերի պես գալիս են աչքերիս առաջ։ Տղաներին հարցնում էի՝ գուցե Մարտակերտի՞ց են։ Մի քանիսն ասացին, որ Մարտունիից են, ու հավելեցին՝ Մարտակերտը գոյություն չունի։ Պատկերացրեք իմ վիճակը։ Զանգահարեցի ամուսնուս։ Ամբողջ օրը հիվանդանոցներում էի, մի լուր էի ուզում իմանալ տղայիցս։ Երբ վերադարձա տուն, այդ պահին այն ինձ համար դատարկ էր։ Կարծես չցանկանայի տուն մտնել։ Ամուսնուս հետ նստած լուրերն էինք դիտում, կարդում սեպտեմբերի 27-ի զոհերի անունները։ Շունչներս պահել էինք։ Հետո կարդացին սեպտեմբերի 28-ի զոհերի անունները։ Մհերիս անուն- ազգանունը անվանացանկի մեջտեղում էր։ Սկսեցինք տեղեկություններ փնտրել։ Ոմանք ասացին՝ գուցե շրջափակման մեջ են, չեն կարողանում կապ ստեղծել։ Հետո նաև սոցիալական ցանցերում տարածեցինք Մհերիս լուսանկարը։ Աննկարագրելի է, թե ինչերի միջով ենք անցել։ Մհերս հրետանու հրամանատարն է եղել, կրակ են վարել իր զինակից ընկերոջ հետ։ Երբ տղաս տեսել է, որ ԱԹՍ-ներն օդում են, ընկերոջն ասել է, որ թաքնվի։ Վերջինս հասցրել է մտնել թաքստոց, Մհերս՝ ոչ։ ԱԹՍ-ն նրան հարվածել է։ Զոհվել են։ Ընկերոջ ծնողները մեզ գտան սոցիալական ցանցով, ու սկսեցինք փնտրել մեր տղաներին»։

Մհերն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում։ «Իրեն համարյա մեկ ամիս փնտրել ենք հիվանդանոցներում, դիահերձարաններում։ Արդեն չգիտեինք, թե ուր գնալ։ Մեզ մոտ կար Արցախից դատական բժշկի հեռախոսահամարը։ Մեծ դժվարությամբ կարողացանք իր հետ կապ հաստատել։ Երկար ու մանրակրկիտ զրույցից հետո նա ասաց ամուսնուս այն կոդը, որով մեր տղային ուղարկել էին Հայաստան։ Գնացինք Հերացի, բացեցին նկարները, հետաքրքիր է, որ անգամ այդ ժամանակ այն դիրքով էր պառկած, ինչպես քնում էր։ Ներս գնացի և ճանաչեցի իմ Մհերին։ Այդպես գտանք մեր տղային»։

Ապրելու ուժի մասին։ «Երկու տղա ունեմ։ Մհերս կրտսերն էր։ Ավագ որդիս ամուսնացել է, որդի ունեցել և անվանակոչել եղբոր անունով։ Մեր տանը կրկին հնչում է Մհերիս անունը։ Ապրելու ուժ ինձ ավագ որդիս՝ Նվերս տվեց։ Իրեն էի նայում և մտածում՝ չեմ կարող թուլանալ և դրանով իրեն կոտրել։ Երկու տարի առաջ էլ ամուսնուս կորցրեցինք, և հիմա ավագ որդուս համար առավել դժվար է։ Մեր ընտանիքում բոլորս իրար ուժ ենք տալիս, որ կարողանանք շարունակել ապրել»։

Հ. Գ. - Կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Հրազդանի պանթեոնում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԱՊԼ․ «Բրենտֆորդ»-ը խոշոր հաշվով հաղթեց «Չելսի»-ին՝ բարձրանալով լավագույն եռյակ Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է. Արցախի ԱԺ Քաղաքական շանտաժը միշտ իր գինն է ունենում. «Փաստ»«Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում. «Փաստ»ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ «Հրապարակ»․ Արցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ»Պուտինը Ուկրաինային մեղադրել է Ռուսաստանի ընտրություններին միջամտելու մեջ «Հրապարակ»․ Գինարբուք՝ խորհրդարանում «Ժողովուրդ». Գրատախտակի գնացած Արաքսյա Վարդանյանը ծանր վիճակում է․ նա արտասվում էր «Հրապարակ»․ Սեքսիստ Թագուհին Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը. «Փաստ»Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ»Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ»Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ»Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ»«Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ»ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ»Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Նոան» հաղթեց «Վանին»ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիՈստիկանության գվարդիայի ծառայողները Հաղթանակի կամրջի վրա ինքնաuպանության փորձ են կանխելԹուրքիան և Ադրբեջանը 3 խոշոր էներգետիկ նախագիծ կիրականացնեն«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հրաժարվել են պարգևավճարներից․ միջոցները կուղղվեն ՏիգրանաշենինՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՅամալը նշել է, թե որ թիմերի մասնակցությամբ խաղերն է ամենաշատը սիրում դիտելՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է ընդամենը 75,3 մլն խորանարդ մետր․ Լևոն ԱզիզյանԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըԱդրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակումՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը«ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում․ Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցԵրևանում ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունները կարող են տուգանվել մինչև 2 մլն դրամի չափովՌուսաստանը մշակում է եզակի զենքեր, որոնք համարվում են աշխարհում ամենահուսալիներից մեկը․ ՊուտինՍեպտեմբերի 22-ից Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր. ԱՆԲացահայտվել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ ՊԵԿԹուրքիան և Օմանը դադարեցնում են իրանական Mahan Air ավիաընկերության չվերթներըՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՇիրակի մարզում բախվել են «Ford Transit»-ն ու «ԳԱԶ 53»-ը. կա տուժած Հավատքն այսօր ամուր հենարան է առկա մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին. Վեհափառը՝ համաժողովի մասնակիցներին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ Սանկտ Պետերբուրգում փակվել է Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունը Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին «Յուվենտուս»-ը ու «Քրիսթալ Փելաս»-ը հաղթանակներով սկսեցին ԵԼ մրցաշարը. այլ արդյունքներ Ծառուկյան-Ռուֆի մենամարտին ընդառաջ կայացել է հայացքների մենամարտը Հայաստանի պետական կամերային նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Հնդկաստանում և Չինաստանում Պակիստանը խնդրել է Իրանին զսպել հութիների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա. FT Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգումԴե լա Ֆուենտեն հրապարակել է Իսպանիայի հավաքականի կազմը Ազգերի լիգայի համար Հայաստանի բնակիչը հացադուլ է հայտարարել՝ Մոսկվայից պահանջելով վերադարձնել իր 3 երեխաներին
Ամենադիտված