ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Վախենում ենք, որ Դալլաքյանին կարող են այլ պաշտոն տալ»․ Ճամբարակում վթարից մահացած Սուրեն Վարդանյանի հարազատները անհանգստացած են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ճամբարակում վրաերթի հետեւանքով մահացած զինծառայող Սուրեն Վարդանյանի հարազատները բավարարված չեն զորամասի հրամանատար, գնդապետ Դալլաքյանի  պաշտոնանկությամբ, ինչի վերաբերյալ որոշումը նախարար Սուրեն Պապիկյանը ստորագրել է երեկ՝ սեպտեմբերի 9-ին։

Վրաերթը, որի հետեւանքով 6 զինծառայող վիրավորվել, մեկը մահացել էր, տեղի էր ունեցել  օգոստոսի 19-ին Ճամբարակ-Վահան ճանապարհին։ Մթության մեջ վազող զինվորների հարվածել էր «ԳԱԶ-53» մակնիշի բեռնատարը, որի վարորդը՝ Վահան գյուղից, ավելի ուշ կալանավորվել էր ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները խախտելու մեղադրանքով։ Նույն գործով կալանավորվել է նաեւ Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետ Հ․ Ս․-ն, որի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել իշխանազանցության կամ իշխանությունը չարաշահելու մեղադրանքով։ 

Մինչ լրատվամիջոցները գրում էին, որ զինվորներին որպես պատիժ ստիպել են վազել հակագազով, նախարարությունը հերքել էր միայն հակագազի վերաբերյալ լուրը։ Մինչեւ հիմա մանրամասներ, սակայն, չեն հաղորդվել, թե իրականում ինչ է տեղի ունեցել, ինչու էին զինվորները երեկոյան ժամին գտնվում զորամասից դուրս եւ ինչպես չեն լսել իրենց ուղղությամբ շարժվող բեռնատարի ձայնը։ Այս պայմաններում էլ նախօրեին Սուրեն Պապիկյանը երեկ որոշել է պաշտոնից ազատել զորամասի հրամանատարին։

Վրաերթից մահացած Սուրեն Վարդանյանի ընտանիքի մտերիմներից մեկը NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց, որ ընտանիքին նույնպես մինչեւ հիմա պատկան մարմինները դեպքից մանրամասներ չեն հայտնել։ Հարազատներին Դալլաքյանի պաշտոնանկությունը չի բավարարում, նրանք կասկածում են, որ նա նոր պաշտոնի կարող է նշանակվել։

«Արդեն եղել են նմանատիպ դեպքեր, մենք վախենում ենք, որ իրեն կարող են ուղղակի այլ պաշտոն տալ»,-  NEWS.am-ի զրույցում նշեց ընտանիքի մտերիմ անձը, որի անունն իր խնդրանքով չենք հրապարակում։

Սուրենի ընտանիքի անդամները, որոնք հրամանատարի պաշտոնանկությունը բավարար չեն համարում, պահանջում են, որ բոլոր պատասխանատուները կանգնեն դատարանի առջեւ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular