ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը կանտեսի Ռուսաստանում բնակվող հայերի ձայները ապահովելու համար, որ հանրաքվեի արդյունքները լինեն ԵՄ-ի օգտին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հավանաբար, կանտեսի Ռուսաստանում բնակվող հայ քաղաքացիների ձայները երկրի ԵՄ-ին անդամակցության հանրաքվեի ժամանակ: Այս մասին ura.news-ին տված հարցազրույցում հայտարարել է Աշխարհաքաղաքական փորձաքննությունների կենտրոնի տնօրեն Վալերի Կորովինը:

«Վերջերս Հայաստանում կայացած ընտրությունները ցույց տվեցին, թե ինչ արժեք ունեն Փաշինյանի ձայները: Ակնհայտ է, որ այնտեղ արդար հանրաքվե չի կարող լինել. ամենայն հավանականությամբ, ընդհանրապես չի լինի: Բայց եթե հանրությունը պնդի դրա անցկացմանը, ապա, բնականաբար, Ռուսաստանում բնակվող հայերը կհեռացվեն ընտրողների ցուցակից, իսկ Եվրոպայում բնակվող հայերը կներառվեն: Քանի որ ոչ ոք որևէ վերահսկողություն չունի ԵՄ երկրներում հայկական սփյուռքիքանակի նկատմամբ, ապա, ինչպես, օրինակ, Մոլդովայի դեպքում, Եվրոպայում ցանկացած քանակությամբ ձայներ կարող են «ուռճացվել»», - հայտարարել է Կորովինը:

Նա հավելել է, որ արևմտյան քաղաքական ստրատեգները, ապահովելով Փաշինյանի հաղթանակը, կարող են հեշտությամբ իրականացնել ցանկացած քաղաքական մանևր՝ հղում անելով Եվրոպայի հայկական սփյուռքին և, բնականաբար, բացառելով Ռուսաստանում բնակվող հայերին: Սա այն դեպքում, եթե գործը նույնիսկ հասնի հանրաքվեի, ինչը քիչ հավանական է:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ավելի վաղ խորհրդարանում ելույթ ունենալով, հայտարարել էր, որ Երևանը մոտ ապագայում կսկսի Եվրամիությանը միանալու պաշտոնական դիմում ներկայացնելու գործընթացը։ Կառավարության ղեկավարի խոսքով այդ քայլը անհրաժեշտ է, առաջին հերթին, Հայաստանի ԵՄ հնարավոր անդամակցության վերաբերյալ հիմնական կետերը պարզաբանելու և երկրի կողմից իրականացվող բարեփոխումների ժամկետները սահմանելու համար։ Փաշինյանը շեշտել է, որ անհնար է աշխատել այդ հարցերի վրա առանց նախապես դիմում ներկայացնելու. դա կլինի անհրաժեշտ պարզաբանումները ստանալու մեկնարկային կետը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular