ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ֆորմուլա–1 ավտոմրցաշար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Ֆորմուլա-1»-ը ավտոսպորտի ամենաբարձր մակարդակի միջազգային առաջնություններից է։ Այն պաշտոնապես ձևավորվել է 1950 թվականին, երբ FIA-ն (Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիա) ստեղծել է Ֆորմուլա-1-ի աշխարհի առաջնությունը։ Առաջին աշխարհի առաջնության մրցարշավը տեղի է ունեցել 1950 թվականի մայիսի 13-ին՝ Անգլիայի Սիլվերսթոուն (Silverstone) ավտոդրոմում։ Հաղթող է դարձել իտալացի Նինո Ֆարինան Alfa Romeo-ով, և նույն տարում էլ նա նաև դարձել է Ֆորմուլա-1-ի պատմության առաջին աշխարհի չեմպիոնը։

Սակայն Ֆորմուլա-1-ի նախապատմությունը սկսվել էր ավելի վաղ։ Եվրոպայում բարձրակարգ ավտոմրցարշավները զարգանում էին դեռևս XX դարի սկզբից, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորվել էին միասնական տեխնիկական և սպորտային կանոններ, որոնք էլ հիմք են դարձել նոր առաջնության համար։

Իսկ ինչո՞ւ է այդ ավտոարշավը կոչվում «Ֆորմուլա-1»: «Formula» բառը վերաբերում է այն կանոնների ամբողջությանը, որոնց պետք է համապատասխանեն մրցարշավային մեքենաները, իսկ «1»-ը ցույց է տալիս, որ խոսքը FIA-ի կողմից սահմանված ամենաբարձր դասի մեկտեղանոց մրցարշավային մեքենաների մասին է։

Ֆորմուլա-1-ը սկզբում զգալիորեն տարբերվում էր այսօրվա առաջնությունից, մեքենաները շատ ավելի քիչ էին տեխնոլոգիական, իսկ անվտանգության համակարգերը սահմանափակ էին։ Ժամանակի ընթացքում Ֆորմուլա-1-ը վերածվել է ոչ միայն սպորտային, այլ նաև տեխնոլոգիական լաբորատորիայի մրցարշավներում փորձարկված լուծումների որոշ մասը հետագայում հայտնվել են սովորական ավտոմեքենաներում։ Ընդ որում մրցարշավի ընթացքում մեքենաները կարող են հասնել շատ բարձր արագությունների, իսկ վարորդները ենթարկվել զգալի ֆիզիկական ծանրաբեռնվածության։ Ferrari-ն է Ֆորմուլա-1-ի ամենահայտնի և պատմականորեն ամենաերկարակյաց թիմը։ Ֆորմուլա-1-ի մրցաշարերը ժամանակի ընթացքում ավելացել են, նշենք, որ 2026 թվականի առաջնությունը ներառում է 24 Գրան Պրի 21 երկրում և 5 մայրցամաքներում։

Հայաստանը երբևէ չի ունեցել Ֆորմուլա-1-ի պաշտոնական Գրան Պրի և ներկայումս էլ Ֆորմուլա-1-ի օրացույցում հայկական փուլ չկա։ Սակայն տարածաշրջանում այդ մրցաշարը բավական մոտ է Հայաստանին Ադրբեջանի Գրան Պրին անցկացվում է Բաքվում։ Հայաստանում Ֆորմուլա-1-ի նկատմամբ հետաքրքրությունը հիմնականում արտահայտվում է հեռարձակումների, սոցիալական ցանցերի և ավտոսպորտի երկրպագուների համայնքների միջոցով։ Տեսականորեն կարող է լինել այնպես, որ լինի նաև հայկական Ֆորմուլա-1-ի պաշտոնական Գրան Պրի, բայց դրա համար անհրաժեշտ կլիներ ստեղծել FIA-ի համապատասխան բարձրակարգ սերտիֆիկացում ունեցող ավտոդրոմ, զարգացնել ենթակառուցվածքներ, անվտանգության համակարգեր, տրիբունաներ, թիմերի սպասարկման ենթակառուցվածքներ և ապահովել առաջնության կազմակերպիչների հետ երկարաժամկետ պայմանագրեր։ Ո՞վ գիտի, բայց փաստն այն է, որ Ֆորմուլա-1-ը 

երկայումս շարունակում է ընդլայնվել տարբեր տարածաշրջաններում։

Возможно, это изображение автомобиль и текст

Կ.Խաչիկյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular