ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը պատրաստ է վերանայել հայկական մրգերի և բանջարեղենի սահմանափակումները. «Ռուսաստանին կարելի է անտեսել. նա միևնույն է կհրաժարվի ամեն ինչից»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսաստան մատակարարվող հայկական ապրանքների հետ կապված գործը կրկին առաջնային պլան է մղել Մոսկվայի և Երևանի հարաբերությունները, գրում է 19rusinfo.ru–ն: Ռոսսելխոզնադզորը (Անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը) թույլատրել է վերանայել արգելքը, բայց հայկական կողմի համար սահմանել է կոնկրետ պայմաններ. Երևանը պետք է տրամադրի իր հետաքննությունների արդյունքները, անցկացված ստուգումների մասին զեկույցները և տա Եվրասիական տնտեսական միության սանիտարական պահանջներին համապատասխանության երաշխիքներ։

Մինչև անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը, ռուսական շուկան մնում է փակ համապատասխան ապրանքների համար: Քաղաքագետ և Տարածաշրջանային խնդիրների ինստիտուտի գլխավոր տնօրեն Դմիտրի Ժուրավլևն է մեկնաբանել այս ամենը: հ

«Կարծում եմ, որ Ռուսաստանը ոչ թե զիջումներ է անում Երևանին, այլ ավելի շուտ սրում է հարաբերությունները Բաքվի հետ։ Կարծում եմ, որ այստեղ է թաղված շան գլուխը։ Մենք հանկարծ հիշեցինք Երևանի մասին հենց այն պահին, երբ Բաքվի հետ հարաբերությունները վատթարացան։ Ես չեմ կարող պնդել, որ այստեղ կա պատճառահետևանքային կապ, բայց նաև չեմ կարող ավտոմատ կերպով ասել, որ չկա», - նշել է Ժուրավլյովը։

Միևնույն ժամանակ, փորձագետը կարծում է, որ այժմ շատ բան կախված է հենց Հայաստանից։ Երևանը պետք է որոշի, թե որքանո՞վ է Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցությունը մնում երկրի համար օգտակար և արդյո՞ք վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է կատարել հայկական արտադրանքը ռուսական շուկա վերադարձնելու համար անհրաժեշտ պահանջները։ «Հայաստանի համար նյութական շահույթը գլխավորն է։ Երկիրը փոքր է և ոչ հարուստ։ Եվ արդյո՞ք նրանք ավելի շահավետ են համարում մեզ հետ համագործակցել գյուղատնտեսության ոլորտում, թե՞ բացահայտորեն ցույց տալ մեզ հետ համագործակցելու իրենց դժկամությունը և դրանով իսկ Ֆրանսիայից շոկոլադ ստանալ, չգիտեմ։ Պարոն Փաշինյանի որոշելիքն է, թե ինչպես է ինքը ուզում կառուցել իր քաղաքականությունն ու տնտեսությունը», - նշել է քաղաքագետը։

Ըստ Ժուրավլևի Երևանի համար մեկ այլ խնդիր է Մոսկվայի և եվրոպական երկրների տարբեր մոտեցումները։ Ռուսաստանը մնում է Հայաստանի կարևոր տնտեսական գործընկեր, մինչդեռ Եվրոպայի հետ հարաբերությունները պահանջում են փոխգործակցության այլ մոդել, քան ունի Երևանը։ Հենց այդ պատճառով էլ, կարծում է փորձագետը, Հայաստանի ղեկավարությունը կարող է հույսը դնել Մոսկվայի վրա, որը, ի վերջո, զիջումների կգնա։ «Ինձ թվում է, որ Փաշինյանը խորապես համոզված է, որ մենք ամեն դեպքում ամեն ինչ ավտոմատ կերպով կտանք, մինչդեռ Եվրոպան ստիպված կլինի աղաչել դրա համար։ Հետևաբար, Ռուսաստանին կարելի է անտեսել. նա ամեն դեպքում ամեն ինչ կտա։ Բայց մենք պետք է լրջորեն աշխատենք Եվրոպայի հետ։ Ճիշտ այնպե, ինչպես իրենք են աշխատում. «Նրանք պարզապես չեն հարգում մեզ»», - ասել է նա։

Այս դեպքում, Ռոսսելխոզնադզորի հետ կապված ներկայիս իրավիճակը կարող է Մոսկվայի համար ունենալ մեկ այլ նպատակ, այն է ցույց տալ, որ ավտոմատ զիջումների նախկին մոդելը այլևս չի գործում։ Եթե Ռուսաստանը պահանջում է փաստաթղթեր և երաշխիքներ Երևանից, ապա հարցի լուծումը ուղղակիորեն կախված է դառնում Հայաստանի իշխանությունների գործողություններից։

Քաղաքագետը խոստովանել է, որ հենց այդպես էլ պետք է դիտարկել ներկայիս իրավիճակը: «Հնարավոր է, որ Ռոսսելխոզնադզորի հետ կապված այս ամբողջ խնդիրը ստեղծվել է նրանց մեր նկատմամբ հարգանքը վերջապես վաստակելու համար։ Դե, կտեսնենք։ Մենք, ինչպես բարի հայրը և բարի մայրը, հազվադեպ ենք զսպում մեր զայրույթը։ Եվ նրանք դա հիանալի հասկանում են և օգտվում դրանից։ Եվ ինչպե՞ս կարելի է զայրանալ երեխայի վրա, այնպես չէ՞։ Նա լավն է, նա երեխա է», - ասել է նա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular