ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Պարուրաձև գայլիկոն

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պարուրաձև գայլիկոնը (ռուսերեն спиральное сверло, անգլերեն twist drill bit) ամենատարածված ծակող գործիքներից է, որը նախատեսված է տարբեր նյութերում՝ մետաղ, փայտ, պլաստիկ և այլ նյութեր, շրջանաձև անցքեր բացելու համար։ Այն ստացել է իր անվանումը աշխատանքային մասի երկայնքով անցնող պարուրաձև ակոսներից։ Այդ ակոսները կատարում են երկու կարևոր գործառույթ. կտրող եզրերով կտրում են նյութը, առաջացած տաշեղները դուրս են բերում անցքից։ Պարուրաձև գայլիկոնի ամենատարածված դասական տարբերակը ունի երկու պարուրաձև ակոս և երկու հիմնական կտրող եզր։

Պարուրաձև գայլիկոնի պատմությունը կապված է մետաղամշակման զարգացման հետ։ Հին ժամանակներից մարդիկ օգտագործել են պարզ գործիքներ փայտի, ոսկորի, քարե կամ մետաղական առարկաների մեջ անցքեր ստանալու համար։ Սակայն դրանք չէին համապատասխանում ժամանակակից գայլիկոնի կառուցվածքին։

Հնագույն գործիքներում հաճախ օգտագործվում էր պտտվող ձող կամ սրածայր գործիք, որը պտտեցվում էր ձեռքով կամ աղեղային մեխանիզմով։ Այդ մեթոդը թույլ էր տալիս անցքեր ստանալ, բայց աշխատանքի արդյունավետությունը սահմանափակ էր։ Հետագայում առաջացան ավելի կատարելագործված գայլիկոններ, որոնց աշխատանքային մասը կարող էր ունենալ հատուկ երկրաչափություն՝ նյութը կտրելու և հեռացնելու համար։ XVII–XVIII դարերում արդյունաբերության և մետաղամշակման զարգացման հետ մեծացել էր ճշգրիտ և խոր անցքեր ստանալու անհրաժեշտությունը։ Գործիքագործները սկսել էին փորձարկել տարբեր ձևերի ծակող գործիքներ։ Առաջացել էր կարևոր խնդիր գայլիկոնը ոչ միայն պետք է ծակի–կտրի մետաղը, այլ նաև պետք է կարողանա հեռացնել առաջացած տաշեղները։ Եվ պարուրաձև ակոսը հենց այս խնդրի արդյունավետ լուծումներից մեկն էր։

Ժամանակակից պարուրաձև գայլիկոնի պատմության կարևորագույն փուլը կապված է 1820-ականների Անգլիայի հետ։ 1822 թվականին անգլիացի գյուտարար Սթիվեն Ա. Մորսն է ստացել պարուրաձև գայլիկոնի արտոնագիր։ 1860-ականներին նրա հիմնած Morse Twist Drill and Machine Company ընկերությունը դարձել էր այդ ոլորտի կարևոր արտադրողներից մեկը։ Այդտեղից էլ առաջացել է անգլերեն twist drill անվանումը։

Ժամանակակից գայլիկոնների մեծ մասը պատրաստվում է արագահատ պողպատից։ Այդ նյութը թույլ է տալիս գայլիկոնին պահպանել կտրող հատկությունները բարձր ջերմաստիճանների դեպքում։ Կան տարբեր նյութերից պատրաստված գայլիկոններ օրինակ HSS, կոբալտային HSS, կարբիդային, ադամանդային կամ հղկող ծածկույթներով հատուկ գործիքներ, և յուրաքանչյուրն ունի իր կիրառության ոլորտը։

Գայլիկոնի գույնը ևս կարող է ինչ-որ բան հուշել: Ոսկեգույն գայլիկոնները հաճախ ունեն TiN (տիտանի նիտրիդ) ծածկույթ։ Սև կամ մուգ գույնը կարող է կապված լինել օքսիդացման կամ այլ մակերեսային մշակման հետ։ Սակայն միայն գույնով անհնար է որոշել գայլիկոնի իրական որակը։ Կան հատուկ գայլիկոններ՝ փայտի, պլաստիկի,

պողպատի, չժանգոտվող պողպատի, ալյումինի, բետոնի և քարային նյութերի համար։

Պարուրաձև գայլիկոնները Հայաստանում լայնորեն հասանելի են և գործիքների շուկայում ամենատարածված գայլիկոններից են։ Դրանք վաճառվում են շինարարական և գործիքների մասնագիտացված խանութներում, ավտոմեքենաների վերանորոգման համար նախատեսված խանութներում, էլեկտրական գործիքների վաճառքի կետերում, առցանց առևտրային հարթակներում։

Возможно, это изображение дрель и текст

Կ.Խաչիկյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular