Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Պարուրաձև գայլիկոն

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պարուրաձև գայլիկոնը (ռուսերեն спиральное сверло, անգլերեն twist drill bit) ամենատարածված ծակող գործիքներից է, որը նախատեսված է տարբեր նյութերում՝ մետաղ, փայտ, պլաստիկ և այլ նյութեր, շրջանաձև անցքեր բացելու համար։ Այն ստացել է իր անվանումը աշխատանքային մասի երկայնքով անցնող պարուրաձև ակոսներից։ Այդ ակոսները կատարում են երկու կարևոր գործառույթ. կտրող եզրերով կտրում են նյութը, առաջացած տաշեղները դուրս են բերում անցքից։ Պարուրաձև գայլիկոնի ամենատարածված դասական տարբերակը ունի երկու պարուրաձև ակոս և երկու հիմնական կտրող եզր։

Պարուրաձև գայլիկոնի պատմությունը կապված է մետաղամշակման զարգացման հետ։ Հին ժամանակներից մարդիկ օգտագործել են պարզ գործիքներ փայտի, ոսկորի, քարե կամ մետաղական առարկաների մեջ անցքեր ստանալու համար։ Սակայն դրանք չէին համապատասխանում ժամանակակից գայլիկոնի կառուցվածքին։

Հնագույն գործիքներում հաճախ օգտագործվում էր պտտվող ձող կամ սրածայր գործիք, որը պտտեցվում էր ձեռքով կամ աղեղային մեխանիզմով։ Այդ մեթոդը թույլ էր տալիս անցքեր ստանալ, բայց աշխատանքի արդյունավետությունը սահմանափակ էր։ Հետագայում առաջացան ավելի կատարելագործված գայլիկոններ, որոնց աշխատանքային մասը կարող էր ունենալ հատուկ երկրաչափություն՝ նյութը կտրելու և հեռացնելու համար։ XVII–XVIII դարերում արդյունաբերության և մետաղամշակման զարգացման հետ մեծացել էր ճշգրիտ և խոր անցքեր ստանալու անհրաժեշտությունը։ Գործիքագործները սկսել էին փորձարկել տարբեր ձևերի ծակող գործիքներ։ Առաջացել էր կարևոր խնդիր․ գայլիկոնը ոչ միայն պետք է ծակի–կտրի մետաղը, այլ նաև պետք է կարողանա հեռացնել առաջացած տաշեղները։ Եվ պարուրաձև ակոսը հենց այս խնդրի արդյունավետ լուծումներից մեկն էր։

Ժամանակակից պարուրաձև գայլիկոնի պատմության կարևորագույն փուլը կապված է 1820-ականների Անգլիայի հետ։ 1822 թվականին անգլիացի գյուտարար Սթիվեն Ա. Մորսն է ստացել պարուրաձև գայլիկոնի արտոնագիր։ 1860-ականներին նրա հիմնած Morse Twist Drill and Machine Company ընկերությունը դարձել էր այդ ոլորտի կարևոր արտադրողներից մեկը։ Այդտեղից էլ առաջացել է անգլերեն twist drill անվանումը։

Ժամանակակից գայլիկոնների մեծ մասը պատրաստվում է արագահատ պողպատից։ Այդ նյութը թույլ է տալիս գայլիկոնին պահպանել կտրող հատկությունները բարձր ջերմաստիճանների դեպքում։ Կան տարբեր նյութերից պատրաստված գայլիկոններ օրինակ HSS, կոբալտային HSS, կարբիդային, ադամանդային կամ հղկող ծածկույթներով հատուկ գործիքներ, և յուրաքանչյուրն ունի իր կիրառության ոլորտը։

Գայլիկոնի գույնը ևս կարող է ինչ-որ բան հուշել: Ոսկեգույն գայլիկոնները հաճախ ունեն TiN (տիտանի նիտրիդ) ծածկույթ։ Սև կամ մուգ գույնը կարող է կապված լինել օքսիդացման կամ այլ մակերեսային մշակման հետ։ Սակայն միայն գույնով անհնար է որոշել գայլիկոնի իրական որակը։ Կան հատուկ գայլիկոններ՝ փայտի, պլաստիկի,

պողպատի, չժանգոտվող պողպատի, ալյումինի, բետոնի և քարային նյութերի համար։

Պարուրաձև գայլիկոնները Հայաստանում լայնորեն հասանելի են և գործիքների շուկայում ամենատարածված գայլիկոններից են։ Դրանք վաճառվում են շինարարական և գործիքների մասնագիտացված խանութներում, ավտոմեքենաների վերանորոգման համար նախատեսված խանութներում, էլեկտրական գործիքների վաճառքի կետերում, առցանց առևտրային հարթակներում։

Возможно, это изображение дрель и текст

Կ.Խաչիկյան

 

Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Դոմ Պերինյոն շամպայնՇղթայական ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են 5 մեքենա. կա վիրավnր9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի մասնակից բեռնատարի վարորդը ՌԴ քաղաքացի է, ազգությամբ հայ. բացառիկ մանրամասներՉԼ. «Բավարիա»-ն հաղթեց «Ատլետիկո»-ին. այլ արդյունքներՆոյեմբերի 5-8-ին օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում կնվազի 8-10 աստիճանով. Սուրենյան (տեսանյութ)«Էներգիայի գները կտրուկ աճում են. Ռուսաստանից եկող փրկօղակը փրկել է Հայաստանի տնտեսությունը փլուզումից»«Ծնողներն էին ու որդին»․ մանրամասներ Ուշիի սարսափելի վթարիցԽանջյան փողոցի նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ կայանման սահմանափակում է նախատեսվումԱյսօր, երբ ՀԱՍԵ-ի առջև ծառացած են բազում մարտաhրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ«Պրոֆեսոր Գրիգորյան. Փաշինյանի արտաքին քաղաքականությունը Հայաստանը տանում է դեպի նոր աղետ»Վթար․ ջուր չի լինի մի քանի ժամՉԼ. «Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Ֆեյենորդ»-ին. Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանըՊաշտոնապես բացվել են Բագրատաշենի և Գոգավանի արդիականացված սահմանային անցակետերը. պատմության այս օրը (Նոյեմբերի 4)Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-իԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերումԿադրեր՝ 8 մարդու կյանք խլած ողբերգական վթարի վայրիցԹրամփը հայտարարել է, որ ՌԴ-ն և Ուկրաինան մոտ են հակամարտության կարգավորման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերմանըԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՁյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՄինչև այս տարվա ավարտը կդադարեցնենք վճարումներն Իսրայելին․ ԹրամփԿասեցվել է Բագրատաշենի թիվ 2 հիմնական դպրոցի խոհանոցի արտադրական գործունեությունըԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրաշչակՀրշեջ-փրկարարները մարել են առևտրի կենտրոնում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումըՉի բացառվում, որ իշխանության ինքնախոստովանությունը կապված է Բաքվի նոր պահանջներից․ Տիգրան ԱբրահամյանՎթար․ գազ չի լինի որոշ ժամանակՋուր չի լինելու մինչեւ 18:00-նՀայաստանում տնտեսական ակտիվությունը դանդաղել էՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ուկրաինան նոյեմբերի 10-11-ը բանակցություններ կանցկացնեն Աբու Դաբիում«Ավելի ու ավելի է նմանվում Ուկրաինային». Ի՞նչ է գրվում Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի մասին
Ամենադիտված