ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինական ԶՈւ-ն hարվածել է ՌԴ-ի մի շարք քաղաքների «Ozon»-ի պահեստներին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կրասնոդարում Ozon-ի լոգիստիկ կենտրոնը հայտնվել է ԱԹՍ-ի հարձակման տակ, աշխատակիցները տարհանվել են, նախնական տվյալներով՝ տուժածներ չկան, հայտնել են ընկերությունից։

Ավելի վաղ Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը հայտնել էր, որ երկուշաբթի գիշերը տարածաշրջանը ենթարկվել է ԱԹՍ-ների զանգվածային հարձակման, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել պահեստային տարածքներում։

«Այսօր՝ օգոստոսի 24-ին, ԱԹՍ-ի հարձակման է ենթարկվել Կրասնոդարի լոգիստիկ կենտրոնը։ Բոլոր համակարգերը գործել են սովորական ռեժիմով, մենք օպերատիվ կերպով տարհանել ենք աշխատակիցներին։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան», - ասվում է ընկերության Telegram-ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ պահեստի աշխատակիցների և նրանց հարազատների համար գործարկվել է թեժ գիծ, ​​ինչպես նաև ներգրավվել են հոգեբաններ։

Բացի այդ, ավելացրել են ընկերությունից, պահեստում տեղադրված ապրանքները կթաքցվեն մարկետփլեյսի ցուցափեղկից, դրանք հնարավոր չի լինի պատվիրել։ Միաժամանակ, այդ պահեստից առաքվող պատվերները կչեղարկվեն, դրանց գումարը կվերադարձվի հաճախորդներին։

«Եթե հաճախորդն անձնական հաշվում տեսնում է, որ իր պատվերը չեղարկվել է, այն կարող է անմիջապես վերաձևակերպվել։ Իսկ եթե պատվերը չեղարկված չէ, նշանակում է՝ մենք այդ ապրանքները կառաքենք այլ պահեստներից»,- պարզաբանել են Ozon-ում։

Բացի այդ, անվտանգության նկատառումներից ելնելով՝ վաճառողների մատակարարումները ժամանակավորապես չեն ընդունվի։ Վնասված պահեստի լոգիստիկ երթուղիներն արդեն չեղարկվել են և կվերաբաշխվեն այլ օբյեկտների միջև, եզրափակել են ընկերությունում։

Ուկրաինական զինյալները հարվածներ են հասցրել նաև Մախաչկալայում Ozon-ի պահեստին։

«Մոտավորապես առավոտյան ժամը հինգին ԱԹՍ-ի հարձակման է ենթարկվել Մախաչկալայի լոգիստիկ կենտրոնը։ Մենք օպերատիվ կերպով տարհանել ենք աշխատակիցներին։ Նախնական տվյալներով՝ կան մի քանի տուժածներ, նրանց բոլորին զննել են բժիշկները. նրանց կյանքին և առողջությանը որևէ վտանգ չի սպառնում», - հայտնել է ընկերությունը «Макс» հարթակում։

Պահեստում հրդեհ է բռնկվել, դրա աշխատանքը դադարեցվել է։ Ընթանում է լոգիստիկ երթուղիների վերաբաշխում։ Դեպքի վայրում են արտակարգ ծառայությունները։

Բացի այդ, Ուկրաինայի զինված ուժերը փորձել են հարձակվել Ադըգեյսկում և Նևիննոմիսսկում ընկերության օբյեկտների վրա։ Ո՛չ աշխատակիցները, ո՛չ ապրանքները չեն տուժել։ Պահեստները փակ են, այնտեղ աշխատում են օպերատիվ ծառայությունները։

Ադըգեյում Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով հրդեհվել է Ozon-ի լոգիստիկ կենտրոնը

Ադըգեյում Ozon-ի պահեստի տարածքում հրդեհ է բռնկվել անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո, հայտնել է տարածաշրջանի ղեկավար Մուրատ Կումպիլովը։

«Անցած գիշեր Ադըգեյի Տախտամուկայի շրջանը ենթարկվել է թշնամական անօդաչու թռչող սարքերի հարձակման։ Դրա մարմանը ներգրավված են ԱԻՆ-ի ուժերն ու միջոցները, փրկարարները», - գրել է նա Telegram-ալիքում։

Կումպիլովը պատմել է, որ տեղում աշխատում են իրավապահ մարմինների աշխատակիցները, բոլոր պրոֆիլային ծառայությունների ու գերատեսչությունների, ինչպես նաև համայնքի ղեկավարությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular