Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինական ԶՈւ-ն hարվածել է ՌԴ-ի մի շարք քաղաքների «Ozon»-ի պահեստներին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կրասնոդարում Ozon-ի լոգիստիկ կենտրոնը հայտնվել է ԱԹՍ-ի հարձակման տակ, աշխատակիցները տարհանվել են, նախնական տվյալներով՝ տուժածներ չկան, հայտնել են ընկերությունից։

Ավելի վաղ Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը հայտնել էր, որ երկուշաբթի գիշերը տարածաշրջանը ենթարկվել է ԱԹՍ-ների զանգվածային հարձակման, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել պահեստային տարածքներում։

«Այսօր՝ օգոստոսի 24-ին, ԱԹՍ-ի հարձակման է ենթարկվել Կրասնոդարի լոգիստիկ կենտրոնը։ Բոլոր համակարգերը գործել են սովորական ռեժիմով, մենք օպերատիվ կերպով տարհանել ենք աշխատակիցներին։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան», - ասվում է ընկերության Telegram-ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ պահեստի աշխատակիցների և նրանց հարազատների համար գործարկվել է թեժ գիծ, ​​ինչպես նաև ներգրավվել են հոգեբաններ։

Բացի այդ, ավելացրել են ընկերությունից, պահեստում տեղադրված ապրանքները կթաքցվեն մարկետփլեյսի ցուցափեղկից, դրանք հնարավոր չի լինի պատվիրել։ Միաժամանակ, այդ պահեստից առաքվող պատվերները կչեղարկվեն, դրանց գումարը կվերադարձվի հաճախորդներին։

«Եթե հաճախորդն անձնական հաշվում տեսնում է, որ իր պատվերը չեղարկվել է, այն կարող է անմիջապես վերաձևակերպվել։ Իսկ եթե պատվերը չեղարկված չէ, նշանակում է՝ մենք այդ ապրանքները կառաքենք այլ պահեստներից»,- պարզաբանել են Ozon-ում։

Բացի այդ, անվտանգության նկատառումներից ելնելով՝ վաճառողների մատակարարումները ժամանակավորապես չեն ընդունվի։ Վնասված պահեստի լոգիստիկ երթուղիներն արդեն չեղարկվել են և կվերաբաշխվեն այլ օբյեկտների միջև, եզրափակել են ընկերությունում։

Ուկրաինական զինյալները հարվածներ են հասցրել նաև Մախաչկալայում Ozon-ի պահեստին։

«Մոտավորապես առավոտյան ժամը հինգին ԱԹՍ-ի հարձակման է ենթարկվել Մախաչկալայի լոգիստիկ կենտրոնը։ Մենք օպերատիվ կերպով տարհանել ենք աշխատակիցներին։ Նախնական տվյալներով՝ կան մի քանի տուժածներ, նրանց բոլորին զննել են բժիշկները. նրանց կյանքին և առողջությանը որևէ վտանգ չի սպառնում», - հայտնել է ընկերությունը «Макс» հարթակում։

Պահեստում հրդեհ է բռնկվել, դրա աշխատանքը դադարեցվել է։ Ընթանում է լոգիստիկ երթուղիների վերաբաշխում։ Դեպքի վայրում են արտակարգ ծառայությունները։

Բացի այդ, Ուկրաինայի զինված ուժերը փորձել են հարձակվել Ադըգեյսկում և Նևիննոմիսսկում ընկերության օբյեկտների վրա։ Ո՛չ աշխատակիցները, ո՛չ ապրանքները չեն տուժել։ Պահեստները փակ են, այնտեղ աշխատում են օպերատիվ ծառայությունները։

Ադըգեյում Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով հրդեհվել է Ozon-ի լոգիստիկ կենտրոնը

Ադըգեյում Ozon-ի պահեստի տարածքում հրդեհ է բռնկվել անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո, հայտնել է տարածաշրջանի ղեկավար Մուրատ Կումպիլովը։

«Անցած գիշեր Ադըգեյի Տախտամուկայի շրջանը ենթարկվել է թշնամական անօդաչու թռչող սարքերի հարձակման։ Դրա մարմանը ներգրավված են ԱԻՆ-ի ուժերն ու միջոցները, փրկարարները», - գրել է նա Telegram-ալիքում։

Կումպիլովը պատմել է, որ տեղում աշխատում են իրավապահ մարմինների աշխատակիցները, բոլոր պրոֆիլային ծառայությունների ու գերատեսչությունների, ինչպես նաև համայնքի ղեկավարությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Սա վերնախավերի փաստացի ստեղծագործ ամլության և թուլամորթության նշան է․ Վարդան Ոսկանյան Մենք մտնում ենք Իրանի դեմ պատերազմի ավարտական փուլ. ԱՄՆ ֆինանսների նախարար «Ուրարտուն» նվազագույն հաշվով հաղթել է «Շիրակին» Ալիևը խոսել է TRIPP-ի շինարարական աշխատանքների մասին Ծանրամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Պարուրաձև գայլիկոն«Ռուսաստանը Հայաստանին ոչինչ պարտք չէ»Խոշոր ու ողբերգական վթար, Արագածոտնում. բախվել են «MAN» բեռնատար և «Opel»-ըԵվրահանձնաժողովը 6,1 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային uպառազինnւթյան ձեռքբերման համար Այսքան հրամանատարների, սպաների հեռացումն էլ բավարար էր ծանր հետևանքների հանգեցնելու համար. Տիգրան Աբրահամյան Ուկրաինական ԶՈւ-ն hարվածել է ՌԴ-ի մի շարք քաղաքների «Ozon»-ի պահեստներին Լեգենդար Ռոնալդինյոն վերսկսում է կարիերան Վթար. առնվազն մինչեւ 14:00-ն ջուր չի լինի Երեխաների մահ և հարվածներ «Օզոնի» կենտրոններին. ԱԹՍ-ների հարձակման հետևանքները ՌԴ-ում Հայաստանի Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել հարյուր հազար դրամ անվանական արժեքով թղթադրամներ․ պատմության այս օրը (24 օգոստոս)Ռուբլին էժանացել է. փոխարժեքն` այսօր ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Լարված իրավիճակ՝ Հովտաշատ գյուղում. 250-ից ավելի բնակիչներ 20 օր է մնացել են առանց ջրիԻրանը սպառնում է թիրախավորել Պարսից ծոցից նավթ տեղափոխող տանկերները՝ ԱՄՆ-ին աջակցելու դեպքում ՀՀ-ի, Ադրբեջանի և ԱՄՆ առաջնորդների վաշինգտոնյան հանդիպումը Ալիևի դիվանագիտության հաղթանակն է․ Միրզիյոև Արմավիր-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ և զnհ Զելենսկին խոստովանել է` դեֆիցիտ կա Էրբիլ. Բարզանիի գրասենյակի հրետակոծումը կեղծ դրոշի ներքո իրականացված գործողությո՞ւն է Զինծառայողի uպանության մեջ կասկածվող անձը ձերբակալվել է. ՔԿ Bloomberg․ Թրամփը հունիսին իրականացրել է ավելի քան 1 հազար արժեթղթային գործարք՝ մինչև 263 մլն դոլար գումարով Պուտինը պատմել է Չեչնիայում հակամարտության դադարեցման գործում Ախմատ Կադիրովի դերի մասին ՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին Նոր մրցաշրջան, նոր իմիջ. Հալանդը կտրել է երկար մազերը ԱՊԼ-ի մեկնարկից առաջ Իրանի խորհրդարանում պահանջել են, որ ԱՄԷ-ն փոխհատուցում վճարի և չեն բացառել երկրի ամբողջ տարածքը Թեհրանին հանձնելու հնարավորությունը Թրամփ․ Կանադան ուզում է օգտվել նահանգի կարգավիճակի առավելություններից՝ նահանգ չդառնալով «Զվարթնոց» օդանավակայանում 3 չվերթ չեղարկվել է, ժամանող 12 չվերթ՝ ուշանում Հայաստանում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է Խոշոր ավտովթար Շիրակի մարզում․ մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ և 4 վիրավոր Բանակում առնվազն մեկ ամիս է՝ միմյանց հաջորդող ողբերգական միջադեպեր են գրանցվում․ Աբրահամյան Իրանը սպառնացել է փակել Պարսից ծոցից նավթի արտահանումը «Սովորական հայերը կտուժեն». Փաշինյանի քայլերը դիտարկվում են որպես սպառնալիք երկրի տնտեսության համարՔաղաքագետ Մաթևոսյանը հայտարարել է, որ Հայաստանին կարող են զրկել ՀԱՊԿ-ում քվեարկելու իրավունքիցՀերթական ողբերգական դեպքը` բանակում. կրկին զոհ ունենք Հայ լրագրող. Արցախ-Ղարաբաղը Ռուսական կայսրության նախնիների հողն է Հայաստանյան ծաղիկների ներմուծումը Վրաստան աճել է՝ Ռուսաստանի շուկայի փակվելուց հետո Իրանի ԱԳ նախարարը և Պակիստանի բանակի հրամանատարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցը Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է մեկ գիշերվա ընթացքում 328 ուկրաինական ԱԹՍ խոցելու մասին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 23-ին Փաշինյանը խաբվել է. ԵՄ-ն չի օգնի Հայաստանին հարևան երկրի հետ հակամարտության դեպքումՈւկրաինա ՝ Պետական դրոշի օր. պատմության այս օրը (23 օգոստոս)Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կբարձրանա 3-4 աստիճանով Թիկնիզյանն առաջին պաշտոնական խաղն անցկացրեց հունական գրանդի կազմում Ինչ իրավիճակ է ճանապարհներին Իսրայելի բանակը հայտարարել է Գազայի կենտրոնական հատվածում ՀԱՄԱՍ-ի հրամանատարի ոչնչացման մասին Չինական ռոբոտը վազքի աշխարհի ռեկորդ է սահմանել
Ամենադիտված