ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե կառավարության ծրագիրը չիրագործվի, ապա պետք է մեղադրել ոչ թե ՀՀԿ-ին, այլ Կարեն Կարապետյանին. «Իրատես»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկումից հետո ՀՀԿ-ում տարաձայնությունների թեմա է բացվել:

Իշխանության ներկայացուցիչներից շատերն ամբիոնից հայտարարեցին, թե սա ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի ծրագիրն է, իսկ ընդդիմությանն էլ ապսպրեցին, որ ապագայում գործ են ունենալու հենց նրանց հետ:

ՀՀԿ-ականներից շատերի համոզմամբ՝ դա սխալ մոտեցում է եղել, որովհետև պետք է հստակ հայտարարվեր, որ գործ ունեն Կարեն Կարապետյանի և նրա կառավարության ծրագրի հետ, և տապալման դեպքում էլ ողջ պատասխանատվությունը կրելու են հենց նրանք:

Այսինքն, եթե ապագայում չհաջողվի խոստումը գործ դարձնել, պետք է մեղադրել ոչ թե ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին, այլ հենց Կարեն Կարապետյանին, որովհետև նա չի կարողացել իր վկայակոչած ծրագրերն իրականացնել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular