Եթե կառավարության ծրագիրը չիրագործվի, ապա պետք է մեղադրել ոչ թե ՀՀԿ-ին, այլ Կարեն Կարապետյանին. «Իրատես»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկումից հետո ՀՀԿ-ում տարաձայնությունների թեմա է բացվել:
Իշխանության ներկայացուցիչներից շատերն ամբիոնից հայտարարեցին, թե սա ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի ծրագիրն է, իսկ ընդդիմությանն էլ ապսպրեցին, որ ապագայում գործ են ունենալու հենց նրանց հետ:
ՀՀԿ-ականներից շատերի համոզմամբ՝ դա սխալ մոտեցում է եղել, որովհետև պետք է հստակ հայտարարվեր, որ գործ ունեն Կարեն Կարապետյանի և նրա կառավարության ծրագրի հետ, և տապալման դեպքում էլ ողջ պատասխանատվությունը կրելու են հենց նրանք:
Այսինքն, եթե ապագայում չհաջողվի խոստումը գործ դարձնել, պետք է մեղադրել ոչ թե ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին, այլ հենց Կարեն Կարապետյանին, որովհետև նա չի կարողացել իր վկայակոչած ծրագրերն իրականացնել»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: