ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ասում էր` եթե գնամ, կտխրե՞ս. անհետ կորած համարվող Վահեի մայրը մանրամասներ է պատմում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Sputnik.am-ը գրում է.

Անհետ կորած համարվող 14-ամյա Վահե Ապիկյանը տանը մի քանի անգամ ասել է, որ ցանկանում է վանական դառնալ ու նաև հարցրել է, թե ինչպես կարձագանքեն ծնողները, եթե ինքը գնա տնից։ Sputnik Արմենիային այս մասին պատմեց Վահե Ապիկյանի մայրը` տիկին Գայանեն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վահեն հուլիսի 29-ին տնից դուրս է եկել և այլևս չի վերադարձել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ տղան Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցի է հաճախել։ Նա տանը գրություն է թողել, որ ցանկանում է դառնալ ճգնավոր` հրաժարվելով աշխարհիկ կյանքից։ Տնից Վահեն միայն իր եկեղեցական համազգեստն է վերցրել։

«Երեկ առավոտվանից տեղյակ չենք` որտեղ է։ Ժամը 10։00-ի սահմաններում դուրս է եկել տնից, ես էլ աշխատանքի էի։ Երևան–Գողթ երթուղու (Երևանի Գայի պողոտայի ավտոբուս տերմինալից է ուղևորվում.խմբ.) ավտոբուսի վարորդը զանգել է մեզ ու հայտնել, որ տարել է դեպի Գողթ, ու երեխան իջել է Գողթի 2-րդ լցակայանի մոտ։ Տեսախցիկներով քիչ առաջ տեսանք, որ նա ջուր է խմել ու քայլելով գնացել է դեպի սարեր։ Հեռախոսը տանն է թողել։ Նայեցինք, որ ինտերնետով փնտրել է Հավուց Թառ վանական համալիրը (Գառնի գյուղից արևելք է գտնվում. խմբ.)։ Ես չգիտեմ` ինքն ինչպես է բարձրացել կամ բարձրանալու այնտեղ, քանի որ շատ ուղիղ լեռ է այդտեղ, կարող ես սայթաքել, չնայած մեքենայի ճանապարհ կա»,– ասաց մայրը։

Տիկին Գայանեն պատմեց, որ Վահեն նամակում գրել է` իրեն չսպասեն. երբեք չի վերադառնալու տուն։ Նաև նշել է, որ փնտրելու դեպքում էլ փախչելու է։ Մայրը նշեց նաև, որ տատիկը «Վարք սրբոց» գիրքն է տվել կարդալու (նկարագրվում են սրբերի երկրային կյանքը և գործերը, ինչպես նաև պատմություններ են հավատքի համար կրած հալածանքների և տանջանքների մասին. խմբ.)։ Պարբերաբար ասել է, որ ուզում է եկեղեցում ծառայել, ծնողներն էլ դեմ չեն եղել, նույնիսկ պետք է ճեմարանում սկսեր սովորել։ Մայրը վստահեցրեց` որդին երբևէ չի ասել, որ ուզում է ճգնավոր դառնալ։

«Ինքը հետը միայն 3 կտոր հաց է վերցրել ու դուրս եկել տնից, դա էլ էր նամակում նշել։ Ուղղակի Վահեի հեմոգլոբինը ցածր է, ես իրեն հատուկ սննդակարգով էի պահում, չուտելու դեպքում կրկին կիջնի, ու կարող է խնդիր առաջանալ, շատ նիհար է։ Ինքը տանը մեկ–մեկ ասում էր` «ես որ գնամ տնից, ի՞նչ կանես», «որ իմանաս Աստծո մոտ եմ, ո՞նց կընդունես», «որ ինձ չտեսնես, ի՞նչ կանես»։ Ես էլ ասում էի, որ կտխրեմ, կտանջվեմ, կլացեմ ու կտառապեմ, եթե գնա ու ես իր գտնվելու վայրը չիմանամ»,– ասաց տիկին Գայանեն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular