ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Սև բժիշկ գինի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այս հայտնի գինու պատմությունը սկսվել է Մասանդրա քաղաքում՝ բնակավայր Ղրիմի հարավային ափին՝ Յալթա քաղաքի անմիջական հարևանությամբ, որտեղ երկու դարերի ընթացքում ստեղծվել են բազմաթիվ նուրբ ալկոհոլային խմիչքներ: Սև բժիշկը հարուստ ռուբինագույն գույնով և հաճելի, թավշյա համով գինի է, ու անկասկած ամենասիրվածներից մեկն է։

Դրա արտադրությունը սկսվել է 1930-ական թվականներին՝ հին տեղական Էքիմ Կարա խաղողի համար կիրառություն գտնելու մտադրությամբ, և այդպես էլ կոչվել է: Այն առևտրային շուկա է դուրս եկել 1940 թվականին, բայց սկզբում քիչ պահանջարկ է գտել, և արտադրությունը գրեթե դադարեցվել է 1960-ական թվականներին: Գինին փրկել է ԽՍՀՄ սննդի արդյունաբերության նախարարը՝ այդ խմիչքի մեծ երկրպագուն, քանի որ այդ գինին առանձնանում էր ոչ միայն գերազանց համով, այլ նաև բուժիչ հատկություններով: Այն խորհուրդ էր տրվում վիտամինային անբավարարության, անեմիայի ժամանակ և որպես ընդհանուր տոնուսավորող միջոց: Վերջիվերջո, գինին վերանվանվել է, և 1967 թվականից այն սկսել են վաճառել «Սև բժիշկ» անվամբ: Ընդ որում այդ անվանումը պարզապես խաղողի տեսակի՝  Էքիմ Կարայի անվան թարգմանությունն է, չնայած գինին պատրաստվում է ոչ միայն այդ խաղողի տեսակից, այլ նաև մի քանի այլ տեղական խաղողի տեսակներից, որոնք աճեցվում են Սոլնեչնայա Դոլինայում, որը Սուդակի և Կոկտեբելի միջև գտնվող յուրահատուկ միկրոկլիմա ունեցող վայր է։

Այս խաղողի որթի տարօրինակ անվան ծագման մասին պահպանվել է տեղական լեգենդ։ Ասում են, որ մի ժամանակ Սոլնեչնայա Դոլինայում ապրել է մի հմուտ բժիշկ, որը մեծ սեր է ունեցել խաղողագործության նկատմամբ։ Նա մշակել է խաղողի տեսակ, որը տալիս էր նռնագույն-կարմիր գինի, որը արագորեն վերականգնում է հիվանդներին։ Մի օր բժիշկը գնացել էր այցելելու իր հիվանդներից մեկին, և նրա մոտ են բերել վիրավոր գնդապետի։ Հասկանալով, որ առանց բժշկի նա կարող է մահանալ ցանկացած պահի, նրա սպասավորները տվել են բժշկի գինուց։ Գնդապետը խմել է ամբողջ կուժը և իրեն շատ ավելի լավ զգացել, բայց հարբած վիճակում չի ճանաչել վերադարձած բժշկին և սպանել է նրան։ Ի դեպ, ևս մեկ այլ գինի՝ «Սև գնդապետը», անվանվել է հենց այդ մարդու (կամ իրադարձության) անունով։

Ինչևէ, «Սև բժիշկը» աստիճանաբար ժողովրդականություն է ձեռք բերել սպառողների շրջանում և մի քանի մեդալներ նվաճել միջազգային մրցույթներում: Սակայն հետո Ղրիմում սկսվել է ֆիլոքսերայի համաճարակը, և տեղական տեսակները, ինչպես նախկինում Եվրոպայում, վերապատվաստվել են ամերիկյան որթատունկերի վրա: Դրանից հետո շատ գինիների համը փոքր-ինչ փոխվել է: «Սև բժիշկը» ևս, ի թիվս այլոց, որոշ չափով փոխվել է: Երևի այդ նոր որթատունկի արմատային համակարգն ավելի լավ էր կլանում ջուրը հողից: Ավելին, վերջին տասնամյակներում տեղի են ունեցել մի շարք այլ փոփոխություններ: «Սոլնեչնայա Դոլինան» դուրս է եկել «Մասանդրա» ասոցիացիայից, և այժմ «Սև բժիշկ» հավաքածուն հասանելի է միայն «Սոլնեչնայա Դոլինայում», քանի որ ներկայումս նա է տիրապետում  այն խաղողի այգուն, որտեղից արտադրվում է այդ գինին:

«Սև բժիշկ» գինին երբեմն կարելի է հանդիպել Հայաստանում, սակայն այն կանոնավոր վաճառքում գրեթե չի լինում։ Ընդ որում կան երկու հիմնական տարբերակներ.

–Սոլնեչնայա Դոլինայի «Սև բժիշկ» գինին որպես բնօրինակ։ Այն պատրաստվում է տեղական խաղողի սորտերից՝ Էկիմ Կարա, Կեֆեսիա և այլ աբորիգեն սորտերից։

–Massandra Winery – նույնպես արտադրում է «Black Doctor» անվանումով դեսերտային գինի՝ սեփական տեխնոլոգիայով։

Возможно, это изображение Трон Артура

Կ.Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular