ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«ՀՀ նախկին վարչապետ. Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) դուրս գալը ձեռնտու չէ Ռուսաստանի համար»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայ-ռուսական հարաբերություններում առկա լարվածությունը, հավանաբար, կշարունակվի, սակայն Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) Հայաստանի դուրս գալը ձեռնտու չէ Ռուսաստանի համար։ Այդ տեսակետն է հայտնել է ՀՀ նախկին վարչապետ և խորհրդարանի նախկին խոսնակ Խոսրով Հարությունյանը, գրում է tsargrad.tv–ն։ Հարությունյանը հայտարարել է, որ ռուսական կողմը կփորձի ստիպել ՀՀ ղեկավարությանը վերջնական ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և Եվրամիության միջև։ Նա կարծում է, որ Երևանն ու Մոսկվան բախվել են իրենց երկկողմ հարաբերությունները վերանայելու անհրաժեշտությանը հաշվի առնելով փոփոխված աշխարհաքաղաքական իրավիճակը։ Հակառակ դեպքում, քաղաքական գործչի կարծիքով, բացասական հետևանքները կանդրադառնան երկու երկրների վրա։ «Այդ տեսանկյունից, Ռուսաստանի համար Հայաստանի կարևորությունը դժվար է գերագնահատել, Հորմուզի նեղուցն է նմանատիպ ռազմավարական դեր խաղում Իրանի համար», - նշել է Հարությունյանը։

Ավելի վաղ Կրեմլը ընդգծել էր, որ Երևանի ցանկությունը ինտեգրվել Եվրամիությանը, նրա ինքնիշխան իրավունքն է, բայց Հայաստանը չի կարող և չպետք է դա իրականացնի ԵԱՏՄ անդամ պետությունների հաշվին։ Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Երևանը պետք է հնարավորինս շուտ որոշում կայացնի. միանա՞ ԵՄ-ին, թե՞ ԵԱՏՄ-ին թույլ տալով «խելացի ամուսնալուծության» հնարավորություն։ Նա առաջարկել է այդ հարցի վերաբերյալ հանրաքվե անցկացնել։ Միևնույն ժամանակ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ին լրագրողներին հայտարարել է, որ հանրապետությունը մնում է ԵԱՏՄ-ի լիիրավ անդամ, և որ հանրաքվեն հնարավոր կլինի միայն «օբյեկտիվ անհրաժեշտության» դեպքում։

Մայիսի 29-ին էլ Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում անդամ պետությունների ղեկավարները համատեղ հայտարարություն են տարածել, որում, ի թիվս այլ բաների, կոչ է արվել Հայաստանում հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնել ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ։ Վիճակագրության համաձայն ԵԱՏՄ–ից դուրս գալու դեպքում Հայաստանը կկորցնի իր առևտրաշրջանառության գրեթե 40%-ը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular