«ՀՀ նախկին վարչապետ. Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) դուրս գալը ձեռնտու չէ Ռուսաստանի համար»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀայ-ռուսական հարաբերություններում առկա լարվածությունը, հավանաբար, կշարունակվի, սակայն Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) Հայաստանի դուրս գալը ձեռնտու չէ Ռուսաստանի համար։ Այդ տեսակետն է հայտնել է ՀՀ նախկին վարչապետ և խորհրդարանի նախկին խոսնակ Խոսրով Հարությունյանը, գրում է tsargrad.tv–ն։ Հարությունյանը հայտարարել է, որ ռուսական կողմը կփորձի ստիպել ՀՀ ղեկավարությանը վերջնական ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և Եվրամիության միջև։ Նա կարծում է, որ Երևանն ու Մոսկվան բախվել են իրենց երկկողմ հարաբերությունները վերանայելու անհրաժեշտությանը հաշվի առնելով փոփոխված աշխարհաքաղաքական իրավիճակը։ Հակառակ դեպքում, քաղաքական գործչի կարծիքով, բացասական հետևանքները կանդրադառնան երկու երկրների վրա։ «Այդ տեսանկյունից, Ռուսաստանի համար Հայաստանի կարևորությունը դժվար է գերագնահատել, Հորմուզի նեղուցն է նմանատիպ ռազմավարական դեր խաղում Իրանի համար», - նշել է Հարությունյանը։
Ավելի վաղ Կրեմլը ընդգծել էր, որ Երևանի ցանկությունը ինտեգրվել Եվրամիությանը, նրա ինքնիշխան իրավունքն է, բայց Հայաստանը չի կարող և չպետք է դա իրականացնի ԵԱՏՄ անդամ պետությունների հաշվին։ Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Երևանը պետք է հնարավորինս շուտ որոշում կայացնի. միանա՞ ԵՄ-ին, թե՞ ԵԱՏՄ-ին թույլ տալով «խելացի ամուսնալուծության» հնարավորություն։ Նա առաջարկել է այդ հարցի վերաբերյալ հանրաքվե անցկացնել։ Միևնույն ժամանակ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ին լրագրողներին հայտարարել է, որ հանրապետությունը մնում է ԵԱՏՄ-ի լիիրավ անդամ, և որ հանրաքվեն հնարավոր կլինի միայն «օբյեկտիվ անհրաժեշտության» դեպքում։
Մայիսի 29-ին էլ Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում անդամ պետությունների ղեկավարները համատեղ հայտարարություն են տարածել, որում, ի թիվս այլ բաների, կոչ է արվել Հայաստանում հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնել ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ։ Վիճակագրության համաձայն ԵԱՏՄ–ից դուրս գալու դեպքում Հայաստանը կկորցնի իր առևտրաշրջանառության գրեթե 40%-ը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am