ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օգոստոսի 1-ից հոսանքը կթանկանա. կառավարության կողմից սակագնի սուբսիդավորման ժամկետը լրանում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Կառավարությունը էլեկտրաէներգիայի սակագնի մասամբ սուբսիդավորումը շարունակելու վերաբերյալ նոր որոշում չի կայացրել:

NEWS.am-ի թղթակցի գրավոր հարցին ի պատասխան ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության մամուլի ծառայությունից մասնավորապես հայտնել են. «Ի պատասխան Ձեր հարցադրմանն ու ի կատարումն ՀՀ վարչապետի 06.07.2016թ. N02/22/9770-16 հանձնարարականի՝ տեղեկացնում եմ, որ ՀՀ կառավարության 2015թ. օգոստոսի 31-ի «Էլեկտրական էներգիայի սակագների մեղմացման միջոցառման եւ ՀՀ կառավարության 2014թ. դեկտեմբերի 18-ի N1444-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N1030-Ն որոշման համաձայն, սպառողների առանձին խմբերին օգտագործած էլեկտրաէներգիայի դիմաց սուբսիդիայի տրամադրումը նախատեսված է 2015թ. օգոստոսի 1-ից մինչեւ 2016թ. հուլիսի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածի համար: Սուբսիդավորումը շարունակելու վերաբերյալ ՀՀ կառավարությունը նոր որոշում չի կայացրել: Կայացնելու դեպքում այդ մասին պատշաճ կերպով կտեղեկացվի հանրությանը»:

Հիշեցնենք, որ ԿՀԾՀ-ն որոշել էր նվազեցնել էլեկտրաէներգիայի սակագինը: Սակայն իրականում ամսական մինչեւ 250 կվտ/ժամ էլեկտրաէներգիա օգտագործող բնակիչների համար սակագինը կբարձրանա, որովհետեւ մինչեւ օգոստոսի 1-ը ուժի մեջ է էլէներգիայի սակագնի սուբսիդավորման որոշումը, ըստ որի, կառավարությունն իր վրա էր վերցրել սակագնի 6,93 դրամով սուբսիդավորման բեռը: Այսինքն մինչեւ օգոստոսի 1-ը մինչեւ 250 կվտ/ժամ էլեկտրաէներգիա սպառողները վճարում էին մեկ կվտ/ժամի համար 41,85 դրամ, իսկ հիմա սակագնի «նվազումից» հետո ստիպված են լինելու վճարել 46,2 դրամ: Նրանց համար էլեկտրաէներգիայի սակագինը կաճի 4,35 դրամով:

Էլէներգիայի սակագինն, իրականում, օգոստոսի 1-ին 2,58 դրամով կնվազի այն սպառողների համար, որոնց ամսական ծախսը ավելի է 250 կվտ/ժամից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular