ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Տպագրման մեքենա

ՖՈՏՈ

Գրամեքենան մեխանիկական, էլեկտրամեխանիկական կամ էլեկտրոնային-մեխանիկական սարք է, որը հագեցած է մի շարք ստեղներով, որոնց սեղմումը հանգեցնում է համապատասխան նիշերի տպագրությանը (շատ դեպքերում թղթի վրա): Այն լայնորեն կիրառվել է 19-20-րդ դարերում: Ներկայումս գրամեքենաները հիմնականում դուրս են եկել գործածությունից, դրանց գործառույթները կատարում են տպիչներով հագեցած անհատական ​​համակարգիչները:

Ե՞րբ է հայտնվել առաջին գրամեքենան: Դյուրակիր տպագրության սարքերի պատմությունը սկսվել է քսաներորդ դարից շատ առաջ: Դա առաջին անգամ տեղի է ունեցել տասնութերորդ դարի սկզբին՝  1714 թվականին: Այն ժամանակ Անգլիայի թագուհի Աննան պաշտոնական արտոնագիր է տվել Լոնդոնի ջրամատակարարման աշխատող Հենրի Միլին մի մեքենայի համար, որը հնարավորություն էր տալիս յուրաքանչյուր տառ տեղադրել առանձին և պահանջվող կարգով, տեքստը տպագրվում էր թղթի վրա հստակ և տեսանելի: Ցավոք, այդ սարքից ոչինչ չի պահպանվել, բացի արտոնագրի տեքստից:

Երկրորդ գրամեքենան նախագծվել է Գերմանիայում նույն դարի հիսունական թվականներին Ֆրիդրիխ ֆոն Կնաուսի կողմից։ Բայց այդ սարքին վիճակված չէր դառնալ հանրաճանաչ, այն մոռացվեց: Հաջորդը հերթը Ամերիկայինն էր։ 1829 թվականին Ամերիկայի քաղաքացի Ուիլյամ Օսթին Բերթը արտոնագրել է կույրերի համար նախատեսված գրամեքենա, որը կոչվում էր «տիպոգրաֆ»: Օգտագործելով դաջման հատուկ մեթոդ, տառերի նիշերը հստակ հետք էին թողնում հաստ թղթե ժապավենի վրա: Գյուտարարին անհանգստացրել էր կույրերի ճակատագիրը, նա ցանկանում էր աշխատանքով ապահովել նրանց։ Այդ գրամեքենան արտադրողների կողմից արձագանք չգտավ, բայց նրա գյուտում օգտագործվում էր տառերի շարժման լծակ օգտագործելու բեղմնավոր գաղափարը:

Հաջորդ «առաջին» գրամեքենան Սամուել Ֆրենսիսի գյուտն էր։ Նրա 1856 թվականի գրամեքենան ուներ շարժական լուֆտ, դատարկ տառերով լծակներ, հատուկ տպագրական թանաքով ներծծված ժապավեն և նույնիսկ զանգ, որը նախազգուշացնում էր տողի ավարտի մասին։ 19-րդ դարի կեսերին գրամեքենայի մեկ այլ նախատիպ էլ ստեղծվել է մի իտալացու կողմից։ Նա իր գյուտը անվանել է «գրելու կլավեսին» կամ «բանալիներով գրելու մեքենա»։ Դա ավելի ժամանակակից սարք էր, որը հնարավորություն էր տալիս մուտքագրման գործընթացում տեսնել գրավոր տեքստը։

1861 թվականին բրազիլացի մի քահանա էլ ստեղծել է սարքի իր տարբերակը: Այդ գյուտից ոգեշնչված Բրազիլիայի կայսր Պեդրո I-ը քահանային պարգևատրել է ոսկե մեդալով, իսկ սարքը դարձել է լատինաամերիկյան այդ երկրի իսկական հպարտությունը։ Բրազիլիայում այդ սարքն է մինչ այժմ համարվում առաջին գրամեքենան։

Տարբեր տեսակի տպագրական մեքենաները աստիճանաբար ավելի գործնական են դարձել ամենօրյա օգտագործման համար։ Ծանոթ QWERTY ստեղնաշարը հորինել է ինչ-որ Սքոուլզ: Գյուտարարները վերլուծել են տառերի համատեղելիությունը անգլերեն լեզվով և QWERTY-ն տարբերակ է ընդունվել, քանի որ այնտեղ հաճախակի համակցված տառերը հնարավորինս մոտ են տեղակայվում:

Դասական Անդերվուդ գրամեքենան թվագրվում է 1895 թվականով և այն հանրահայտ էր դարձել քսաներորդ դարի սկզբին: Դա աշխարհում առաջին գրամեքենան էր, որն իսկապես ապշեցուցիչ կոմերցիոն հաջողության էր հասել: Շուտով հայտնվել է մեկ այլ դասական մոդել։ Ամերիկացի Քրիստոֆեր Լաթամ Շոլզը արտոնագրել է սարք, որը մի քանի բարելավումներից հետո ստացել է «Remington No.1» կոմերցիոն անվանումը։ Այդ գրամեքենաները զանգվածային արտադրության էին:

1910 թվականին դրանցից ավելի քան երկու միլիոն էին օգտագործվում Ամերիկայում։ Նույնիսկ գրող Մարկ Տվենն էր իր համար գնել մեկ տպագրական մեքենա այդ շարքից։

Գրամեքենան պատմության մեջ ամենահեղափոխական գյուտերից մեկն է եղել։ Այն արագացրել է գրողների աշխատանքը, բարձրացրել գրասենյակների արտադրողականությունը և բարելավել աշխատողների փորձը: Այն նաև աշխատատեղեր է ապահովել կանանց համար, և ի վերջո, նախապատրաստել հասարակությանը համակարգիչների հայտնվելուն: Գրամեքենա ստեղծելու ճանապարհը երկար ու դժվար է եղել։ Այն ստեղծվել է դարերի աշխատանքի ընթացքում անթիվ մարդկանց կողմից։ Երկար ճանապարհորդությունից հետո գրամեքենան վերջապես հասել է իր նպատակին՝ մտնել յուրաքանչյուր մարդու կյանք, բայց ներկայուս այն արդեն մոռացված է։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular