ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ է հայտարարագրել ՔՊ-ից Սահմանադրական դատարան տեղափոխված Վլադիմիր Վարդանյանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սահմանադրական դատարանի դատավոր Վլադիմիր Վարդանյանը 2026 թվականի մայիսի 28-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2025 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի տարեկան հայտարարագիրը, այս մասին 24News-ը տեղեկանում է հանձնաժողովի կայքից։

Վարդանյանը հաշվետու տարվա սկզբում հայտարարագրել է բնակարան Երևանում՝ միանձնյա սեփականության իրավունքով։ 2025 թվականի նոյեմբերի 27-ին ձեռք է բերել բնակարան Երևանում, որը նույնպես միանձնյա սեփականության իրավունքով է, այսինքն՝ հաշվետու տարվա ավարտին ունեցել է երկու բնակարան։

Վարդանյանը երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոց VOLKSWAGEN մակնիշի ավտոմեքենա է հայտարարագրել, որը թողարկվել է 2022 թվականին։ Մեքենայի սեփականատիրոջ մասին տվյալներ առկա չեն, ինչպես նաև առկա չեն տվյալներ նաև սեփականատիրոջ և Վլադիմիր Վարդանյանի  միջև առկա կապի բնույթի մասին։

ՍԴ դատավորը «ԱՐՍԱԼԵԴԱ» ՍՊԸ-ից ստացել է 53,974,300 դրամ փոխառություն։ Փոխառության տոկոսադրույքը կազմել է 12.85։ Կողմերի միջև առկա կապի բնույթը պաշտպանված է։ Համացանցում առկա տեղեկության համաձայն՝ «ԱՐՍԱԼԵԴԱ» ՍՊԸ-ն գրանցված է 2019 թվականի փետրվարի 27-ից, գործում է Երևանում: Ընկերությունը մասնագիտանում է շենքերի և այլ շինությունների կառուցման ոլորտում:

Վլադիմիր Վարդանյանը հաշվետու տարվա սկզբում բանկային հաշիվներից մեկում ունեցել է 1,001 դրամ, որը տարվա վերջում կազմել է 927,463.27 դրամ։ Բանկային հաշիվներից մեկում ունեցել է 1,310.03 եվրո, որը տարվա վերջում կազմել է 281 եվրո։

ՍԴ դատավորը հայտարարագրել է կանխիկ 2,850 դոլար, որը տարվա վերջում կազմել է 3,400 դոլար, 1,350,000 դրամ, որը տարվա վերջում կազմել է 2,260,000 դրամ և 4,650 եվրո, որը տարվա վրջում կազմել է 4,350 եվրո։

Հաշվետու տարվա ընթացքում Վլադիմիր Վարդանյանը եկամուտ է ստացել երկու աղբյուրից։ Ազգային ժողովից որպես աշխատավարձ նա ստացել է 15,281,690 դրամ, իսկ Ֆինանսների նախարարությունից որպես եկամտահարկ ստացել է 3,315,083.7 դրամ։

Հիպոտեկով բնակարան գնելու համար Վլադիմիր Վարդանյանը բանկերից մեկից ստացել է վարկ, որի մայր գումարի մնացորդը կազմել է 46,753,749 դրամ։

Վարկի մարմանն ուղղված վճարումների համար ծախսել է 6,774,020 դրամ։

Վլադիմիր Վարդանյանը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոն հիմնադրամի, «Հանրային իրավունքի կենտրոն» գիտակրթական հիմնադրամի և «Միջազգային իրավունքի հայկական ասոցիացիայի» հոգաբարձուների խորհրդի անդամ է։

Հիշեցնենք, որ Վլադիմիր Վարդանյանը 2026 թվականի մարտի 25-ին Հանրապետության նախագահի առաջարկությամբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավոր:

Նշենք, որ նա Սահմանադրական դատարանի որոշմամբ չի մասնակցում քաղաքական յոթ ուժերի դիմումների դատաքննությանը, որով վիճարկվում է հունիսի 7-ի ԱԺ ընտրությունների արդյունքները։

Նշվել է, որ նրա մասնակցությունը գործի քննությանն անհնարին է, քանի որ կարող է «կանխակալ վերաբերմունք ունենալ» դատավարության կողմերի նկատմամբ:

Վլադիմիր Վարդանյանը Սահմանադրական դատարան է տեղափոխվել խորհրդարանից՝ կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular