ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր գույն վանաձորյան իրականության մեջ. դռներն է բացել «Padval Art Studio»-ն. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վանաձորում՝ Տերյան 2 հասցեում, իր դռներն է բացել «Padval Art Studio»-ն, որի համահիմնադիրներն են «May-Dec» փրոդաքշնի հիմնադիր Ռաֆայել Ղազարյանը և նկարիչ Սամվել Զոհրաբյանը։ Ռաֆայելն ասում է՝ հիմնել են արվեստի կենտրոն, որը պատրաստում է դիմորդներին գեղարվեստի բուհեր ընդունվելու համար։ «Կատարում ենք նաև ֆոտո և վիդեո նկարահանումներ, կազմակերպում ցուցահանդեսներ և համերգներ։ Մեզ համար ամենակարևորն այն է, որ սա դառնա հանդիպումների վայր ճանապարհ անցած մարդկանց հետ, որոնք կկիսվեն իրենց փորձով երիտասարդների հետ»,«Փաստի» հետ զրույցում ասում է կենտրոնի համահիմնադիրը։

Նման վայր ստեղծելու միտքն առաջացել է նկարիչ Սամվել Զոհրաբյանի հետ պարբերական զրույցների ժամանակ։ «Նախորդ տարի սկսեցինք նախապատրաստական աշխատանքները, վերանորոգեցինք տարածքը և օրերս մտերմիկ միջոցառմամբ տրվեց կենտրոնի աշխատանքների մեկնարկը։ Այս ճանապարհին, իհարկե, ունեցել ենք նաև դժվարություններ։ Հիմնական բարդությունը ֆինանսական հարցերն էին, մեկ էլ Վանաձորի եղանակային պայմանները, որ չէինք կարողանում արագացնել վերանորոգման փուլը։ Այնպես որ, մեր հիմնական խնդիրները եղել են ֆինանսը և վանաձորյան եղանակը։ Բոլոր հարցերում մեզ աջակցել են մեր ընկերները, առանց իրենց օգնության այս գաղափարն իրականություն դարձնելը բավականին դժվար կլիներ, եթե ոչ անհնար»,-նկատում է Ռաֆայելը։

Հունիսի 27-ին «Padval Art Studio»-ում տեղի ունեցած ցուցահանդես-համերգով տրվել է կենտրոնի գործունեության պաշտոնական մեկնարկը։ Իրենց կատարումներով հանդես են եկել Ալեքս Հարությունյան և ընկերները, նրանց միացել են «Լավ էլի» խմբի նախկին վոկալիստ Ալ յոշա Ավետիսյանը և հարվածային գործիքների կատարող Դավիթ Գրիգորյանը։ Ռաֆայելը զրույցի ընթացքում նաև շնորհակալություններ է ուղղում Բագրատիոն Դարբինյանին, Կարեն Ադամյանին, Գոռ Բադյանին, Էդգար Սարգսյանին, դերասան Արա Սարգսյանին, Վանաձորի Հովհաննես Աբել յանի անվան թատրոնի ողջ անձնակազմին և իրենց բոլոր-բոլոր ընկերներին։ Ընդգծում է՝ առանց մարդկային պարզ աջակցության անհնար է որևէ գաղափար կյանքի կոչել։

Նախապատրաստական դասընթացների ժամանակ նկարիչ Սամվել Զոհրաբյանի օգնությամբ բուհերի դիմորդները կտիրապետեն գծանկարի, կոմպոզիցիայի և գունանկարի նրբություններին։ «Դասընթացներն, իհարկե, վճարովի են, բայց ունենք անհատական մոտեցում, օրինակ՝ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար։ Մեր հիմնական ուղղությունը բուհեր ընդունվել ցանկացողների համար դասընթացների անցկացումն է։ Արդեն ունենք հաջողություններ այս առումով՝ բուհեր ընդունված ուսանողներ, անգամ անվճար հիմունքներով։ Մեր նպատակը ոչ միայն այն է, որ իրենք պարապմունքների մասնակցեն, այլ նաև շփվեն ճանաչված արվեստագետների հետ։ Ցանկանում ենք, որ կենտրոնն արվեստագետների և արվեստասերների հանդիպման վայր դառնա, յուրահատուկ գույն փոխանցի վանաձորյան իրականությանը, աշխուժացնի մարզի կյանքը։ Լոռիի տարբեր գյուղերի դպրոցների աշակերտները ևս կհյուրընկալվեն մեզ մոտ, հանդիպումներ, կինոդիտումներ և համերգներ ենք կազմակերպելու, բնականաբար, անվճար հիմունքներով։ Շեշտում ենք, որ սա արվում է կրտսեր սերնդի համար, բայց մեզ մոտ կայացած համերգը ցույց տվեց, որ մենք՝ մեծերս, երևի թե առավել կարիքն ունենք նման շփումների և հանդիպումների»։

Նշում է՝ շարունակելու են բարելավել իրենց կենտրոնի պայմանները։ «Նպատակներ ունենք, որոնք ցանկանում ենք իրականություն դարձնել, բայց, իհարկե, ամենակարևորը՝ պետք է անընդհատ զարգացնենք կենտրոնը»,-եզրափակում է Ռաֆայել Ղազարյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular