ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեր տունը խուզարկել են ԴԱՀԿ–ի պահանջները չկատարելու համար. Իշխան Սաղաթելյան

ԻՐԱՎՈՒՆՔ

Ժամանակին նորմալ հոդվածներով էին գալիս, հիմա մի քիչ ծիծաղելի հոդվածներով են եկել. Ինչ–որ վարույթի շրջանակներում խուզարկություն էին իրականացնում ԴԱՀԿ–ի պահանջները չկատարելու ինչ–որ անհասկանալի բանով։ Այս մասին, այսօր՝ հունիսի 23–ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով այսօր առավոտյան իր տան խուզարկությանը։

«Բավականին մեծ խմբով շենքը շրջափակել էին։ Ծիծաղելի է այս ամեն ինչը։ Առգրավեցին տան զարդերը, կանխիկ գումար։

Սա վերջին տարիներին հերթական ապօրինի հետապնդումն է, հերթապան ապօրինի գործընթացն է։ ԴԱՀԿ–ին ներգրավել են այս պրոցեսի մեջ, ԴԱՀԿ–ն ինչ–որ ապօրինի պահանջներ է ներկայացրել, այդ շրջանակներում դիմել ենք վարչական դատարան զուտ իմ տարրական իրավունքները պաշտպանելու համար։ Այս ընթացքում շատ արագ դատախազությունը գործ է հարուցել, ուղարկել է քննչական, որ վարույթ նախաձեռնեն»,–ասաց նա՝ հավելելով, որ գործը նոր է հարուցվել՝ վերջին մի քանի օրերին։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ իրավապահներն այսօր առավոտյան ժամը 8.30–ի սահմաններում խուզարկել են «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի բնակարանը։ Փաստաբան Սերգեյ Հարությունյանը հայտնել է, որ բնակարանի խուզարկությունն ավարտվել է, ոչինչ չի հայտնաբերվել։ Հիմա էլ փորձում են խուզարկել նրա ավտոմեքենաները։ 

Քննչական կոմիտեից NEWS.am–ին հայտնեցին, որ Իշխան Սաղաթելյանի տանը քրեական վարույթի շրջանակում կատարվում են քննչական և վարութային գործողություններ՝ չնշելով, թե ինչ վարույթի մասին է խոսքը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular