ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանական կեղծիքի մեքենան. ինչպե՞ս են շինծու վարույթներով փորձում լռեցնել ընդդիմախոսներին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախընտրական և հետընտրական փուլերում գործող իշխանությունների կողմից պետական ապարատի բացահայտ չարաշահումն ու քաղաքական հալածանքների մեթոդաբանությունը հասել են անթաքույց ապօրինության մակարդակի։ Սրա վերջին աղաղակող օրինակը «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Լիլիա Շուշանյանի կողմից բարձրաձայնված փաստերն են Նարեկ Կարապետյանի նկատմամբ կիրառված սահմանափակումների վերաբերյալ։

Պետական պատկան մարմինները վերածվել են քաղաքական պատվերներ կատարող և կեղծիքներ սնող ու տարածող կառույցների, որոնց միակ նպատակն է ցանկացած գնով խոչընդոտել ընդդիմադիր գործիչների և լրագրողների մասնագիտական աշխատանքը։

Լարսի անցակետում Նարեկ Կարապետյանի ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը և տեղում առկա խնդիրները լուսաբանելու արգելքը ոչ այլ ինչ է, քան խոսքի ազատության և քաղաքացիական իրավունքների դեմ ուղղված հերթական սանձարձակ քայլը։ Ամենախայտառակն այն է, որ որպես երկրից բացակայելու արգելքի հիմք է նշվում այլ երկրի քաղաքացիություն ունենալու վերաբերյալ հարուցված ինչ-որ անհեթեթ վարույթ, որի շինծու լինելը պաշտոնապես հերքել է անգամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ ԿԸՀ-ն հրապարակայնորեն արձանագրել է, որ ներկայացված տվյալները չեն հաստատում նման հանգամանք, սակայն իրավապահ համակարգը, արհամարհելով պաշտոնական հերքումները, շարունակում է արհեստականորեն ձգձգել վարույթը։ Սա բացահայտում է իշխանական տակտիկայի ողջ տգեղությունը. նախընտրական շրջանում իրավական մանիպուլյացիաներով կասկածներ սերմանել հանրության շրջանում, իսկ հետընտրական փուլում՝ անձնական հաշվեհարդարների և տեղաշարժի ապօրինի սահմանափակումների միջոցով պատժել ու լռեցնել բոլոր նրանց, ովքեր վեր հանելով իրականությունը՝ տապալում են պաշտոնական կեղծ քարոզչությունը։

Փոխանակ զբաղվելու երկրի անվտանգային և լոգիստիկ ճգնաժամերով, պետական մարմիններն այսօր սեփական քաղաքացիների դեմ պատնեշներ են ստեղծում, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ժողովրդավարության մասին իշխանական բոլոր լոզունգները դատարկ հռետորաբանություն են՝ քողարկելու համար երկրում հաստատված բացարձակ կամայականությունների համակարգը։

Աննա Էլիզբարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular