ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ազարով. Հայաստանում պատրաստվում է ուկրաինական սցենարի մոդելով գունավոր հեղափոխություն

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այս պահին Հայաստանում պատրաստվում է Կիևում տեղի ունեցածին նման գունավոր հեղափոխություն, իրավիճակը շատ է նման 2014 թվականի մայդանային իրադարձություններին նախորդող իրավիճակին։ Այդ մասին սոցիալական ցանցերում գրել է Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը, գրում է eadaily.com–ը։ Նրա խոսքով Հայաստանում ստեղծված իրավիճակը կրկնում է Ուկրաինայում մինչև նախագահ Վիկտոր Յանուկովիչին տապալած հեղաշրջումը ստեղծված իրավիճակը։

«Երկու իրավիճակներն էլ՝ Հայաստանում հիմա և Ուկրաինայում մոտ 2012-13 թվականներին, ճշգրիտ պատճեններ են։ Այսինքն Հայաստանում Փաշինյանի իշխանության վերարտադրության տեսքով պատրաստվում է նմանատիպ գունավոր հեղափոխություն։ Եվ դա պատրաստվում է խաբեության և տարբեր հնարքների միջոցով», - նշել է Նիկոլայ Յանովիչը։ 

Նա նաև նշել է, որ Հայաստանը (ինչպես Ուկրաինան մայդանից առաջ) չի համապատասխանում ԵՄ անդամակցության պահանջներին, և դա չի փոխվի առաջիկա տասնամյակներում։ «Վերջերս հայկական ընդդիմադիր հեռուստաալիքներից մեկը հարցազրույց վերցրեց ինձնից։ Եվ ես շատ հանգիստ և, իմ կարծիքով, շատ օբյեկտիվորեն հայտարարեցի, որ Հայաստանը Եվրամիության կանոնադրական փաստաթղթերով պահանջվող որևէ պարամետրով չի համապատասխանում այդ կազմակերպության անդամակցության համար։ Դա ոչ հիմա է, և ոչ էլ կլինի 25 տարի հետո», - եզրափակել է նախկին վարչապետը։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր EADaily-ն, Նիկոլայ Ազարովը կարծում է, որ քանի դեռ Ուկրաինայում իշխանության գլուխ է Կիևի ներկայիս ռեժիմը, զինված հակամարտության խաղաղ կարգավորումը բացառված է, միայն ժամանակավոր կառավարությունը կարող է խաղաղություն բերել Ուկրաինա։


Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular