ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը խստացնում է պատժամիջոցները Հայաստանի դեմ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսաստանը կարող է միակողմանիորեն կասեցնել կամ դադարեցնել Հայաստանի հետ գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդների անմաքս մատակարարումների մասին համաձայնագիրը, եթե Երևանը շարունակի ԵՄ-ի հետ մերձեցման քաղաքականությունը։ Այդ ուղերձը տեղ է գտել ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևի՝ ՀՀ ՏԿԵ նախարարին ուղղված նամակում։

Ըստ «Կոմերսանտի»՝ Մոսկվայում կարծում են, որ Հայաստանի եվրոպական ինտեգրման շարունակական քայլերը վտանգում են երկկողմ առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության հիմքերը։ Հայաստանից «Ջերմուկի», կոնյակի որոշ տեսակների արտահանման արգելքի ֆոնին, ինչպես նաև գյուղատնտեսական նշանակության ապրանքների ներմուծումն արգելելու պայմաններում Ռուսաստանի էներգետիկայի նախարարի այս հայտարարությունը ուղենշային կարելի է համարել։ Հատկապես վերջին շրջանում Ռուսաստանն ամենօրյա պարբերականությամբ և տարբեր գործիչների բերաններով Հայաստանին զգուշացնում է, որ կարող է լուրջ խնդիրների բախվել, առավել ևս, որ Հայաստանի իշխանության ղեկավարը հրաժարվել է մասնակցել մայիսի վերջին կայանալիք ԵԱՏՄ նիստին՝ իր փոխարեն ուղարկելով Մհեր Գրիգորյանին։

Վերջինս, նշենք, միակն է Հայաստանի գործող իշխանությունների կազմում, որ դեռևս նորմալ հարաբերություններ է պահպանում ռուսական կողմի հետ՝ փորձելով հարթել սուր անկյունները։ Բայց դա չափազանց անբավարար է ռուսական կողմի բարեհաճությունը ստանալու համար, առավել ևս, որ Հայաստանի իշխանություններն իրենց վարած քաղաքականությունն ամբողջությամբ տեղավորում են Արևմուտքի ծիրում։ Սա, իհարկե, լուրջ վտանգներ է պարունակում թե՛ քաղաքական, և թե՛ տնտեսական առումով։

Բնականաբար, Ռուսաստանից արձագանքները խիստ են լինելու և առաջիկայում գնալով ավելի են խստանալու։ Իսկ գազի և նավթամթերքի մատակարարումների գների աճը ծանրագույն հետևանքներ է ունենալու ոչ միայն տնտեսության, այլև առանձին վերցրած յուրաքանչյուր քաղաքացու վրա։ Ի դեպ, նույնիսկ այս հանգամանքը չի ստիպում գործող իշխանություններին փոխել իրենց քաղաքականությունը, գոնե փոքր-ինչ մեղմացնել այն, և առաջիկայում մենք ականատեսն ենք լինելու տնտեսական լուրջ հետևանքների։

Սոնա Գալստյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular