ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Եվրոպական Միության պահանջները Հայաստանի էներգետիկ համակարգի նկատմամբ նման են առողջ օրգանների անդամահատմանը»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եվրամիությունը Հայաստանի առջև պայման է դրել իր գործընկերությունը խորացնելու համար, այն է երկրի միակ ատոմակայանի փակումը, գրում է rk-news.ru–ն։


Այն, թեինչու՞ է Հայաստանի ատոմային էներգետիկայի ոլորտը մեծ մտահոգություն առաջացնում եվրոպացի քաղաքական գործիչների համար բացատրել է «Geoenergy INFO» նախագծի հեղինակ Բորիս Մարցինկևիչը։ Այդ համառ պահանջի պատճառը հասկանալու համար նա առաջարկել է դիտարկել Հայաստանի միասնական էներգետիկ համակարգը.

–Ջերմաէլեկտրակայաններ 1780 ՄՎտ։ Դա բավականին նշանակալի է։ Արտադրանքը 3.4 միլիարդ կիլովատտ-ժամ, որը կազմում է երկրի ընդհանուր էլեկտրաէներգիայի արտադրության 33.6%-ը։ Հայաստանում ջերմաէլեկտրակայանները օգնում են հաղթահարել էլեկտրաէներգիայի սպառման ձմեռային  պիկային կետերը:

–Արևային էլեկտրակայաններ 1100-ից մինչև 1150 ՄՎտ։ Արտադրանքը 1.64 միլիարդ կիլովատտ-ժամ, որը կազմում է 16%-ը։ 

–Հիդրոէլեկտրակայաններն ու փոքր հիդրոէլեկտրակայանները, որոնցից կառուցվել է ավելի քան 160-ը ունեն 1350 ՄՎտ հզորություն։ Դրանց արտադրանքը կազմում է 2.4 միլիարդ կիլովատ-ժամ, կամ 21%–ը:

–Ատոմակայանի ջերմային հզորությունը կազմում է 1375 ՄՎտ, իսկ էլեկտրական հզորությունը 400 ՄՎտ: Դրա արտադրանքը կազմում է 2.94 միլիարդ կիլովատ-ժամ, կամ 29%–ը:

–Քամու էլեկտրակայանների հզորությունը կազմում է 3 ՄՎտ է, աննշան է:

Հայաստանի բնակիչների համար հատուկ հետաքրքրության ցուցիչ է հզորությունների օգտագործման մակարդակը: Այն ցույց է տալիս, թե որքա՞ն էլեկտրաէներգիա է արտադրում էլեկտրակայանը 100 ժամում: Այդ ցուցանիշով ատոմակայանները արտադրում են 74%: Ընդ որում այդ ցուցանիշը կարող էր ավելի բարձր լինել 2025 թվականին, եթե պլանային սպասարկում չկատարվեր: Ջերմաէլեկտրակայանները արտադրում են ընդհանուրի 21%-ը: Հիդրոէլեկտրակայանները արտադրում են 18%–ը: Սա նշանակում է, որ դրանք աշխատում են 100 ժամից 18-ը, իսկ մնացած ժամանակ պարապուրդի մեջ են:

Այս թվերին ծանոթանալուց հետո պարզ է դառնում, թե, ընդհանրապես, ինչո՞ւ են եվրոպացի քաղաքական գործիչները պահանջում ատոմակայանների փակում և արևային ու քամու էներգիայի ավելացում: Քանի որ միջուկային և ջերմային էներգիան ջերմության և էլեկտրաէներգիայի ամենաարդյունավետ աղբյուրներն են, որոնք երաշխավորում են տվյալ երկրի էներգետիկ ինքնիշխանությունը։

Ուրսուլա ֆոն դեր Լեյենի նպատակն է ոչնչացնել միջուկային էներգիան և Հայաստանը վերածել անարդյունավետ արևային և քամու էներգիայի երկրի, ինչը այն կդարձնի հաշմանդամ, որը չի կարողանա ինքն իրեն պահպանել և կստրկացվի իր եվրոպացի և թուրք տերերի կողմից։ Այսպիսով, որքա՞նով են իրատեսական այդ նախկին գինեկոլոգի գաղափարները Հայաստանում կառուցել էներգիայի կուտակման համակարգեր, հավաքել էներգիա երկրի հարավում գտնվող ջերմաէլեկտրակայաններից և այն որպես կանաչ էլեկտրաէներգիա ուղարկել Վրաստանի միջոցով  և Սև ծովով դեպի Եվրամիության երկրներ։ Այս նախագիծն ավելի շատ փողերի լվացման սխեմայի է նման։ Եվ դա չնայած նրան, որ ԵՄ-ն արդեն ավելի քան 25 միլիոն եվրո է հատկացրել Հարավային Կովկասում էլեկտրացանցերի և էներգիայի կուտակման համակարգերի արդիականացման համար։

Ինչպե՞ս կարելի է էլեկտրաէներգիա փոխանցել նման հեռավորությունների վրա Հայաստանի և Վրաստանի ամբողջ տարածքով, որոնց էլեկտրացանցերը համաժամեցված չեն։

Նման հզորության փոխանցումը փոփոխական հոսանքով անհնար է։ Հետևաբար, անհրաժեշտ է բարձր լարման հաստատուն հոսանքի համակարգ՝ ցամաքային էլեկտրամատակարարման մալուխ, հաստատուն հոսանքի միացում Վրաստանի հետ սահմանին, մալուխ Սև ծովի մոտ, ապա ևս մեկ հաստատուն հոսանքի միացում այն կետերում, որտեղ այն միանում է որևէ եվրոպական երկրի էլեկտրացանցին։ Բայց այդ ամենը շատ թանկ է, ընդ որում նմանատիպ եվրոպական սարքավորումները ևս ավելի թանկ են, քան չինական սարքավորումները։

Բացի դա, ինչպե՞ս է Հայաստանը բավարար էլեկտրաէներգիա արտադրելու արտահանման համար, եթե ներկայիս նպատակը գոնե իր համար անհրաժեշտ ջերմություն և էլեկտրաէներգիա ապահովելն է։ Այսպիսով պարզ է, որ Հայաստանը Ռուսաստանից կտրելու, ևս մեկ թանկարժեք, կոռումպացված նախագիծ ստեղծելու համար Եվրոպան չի խնայի որևէ գումար։ Հատկապես որ նման քմահաճույքի համար վճարելու են եվրոպացի և հայ շարքային քաղաքացիները։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular