ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Երևանը դառնում է ՆԱՏՕ-ի Կենտրոնական Ասիա առաջխաղացման բանալին»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանն ու Ղազախստանը միավորվում են մեկ բլոկի մեջ ոչ միայն Եվրասիական ինտեգրացիոն նախաձեռնությունները խափանելու, այլ նաև Կովկասում և Կենտրոնական Ասիայում ընդհանուր ռազմավարություն կառուցելու համար։ Նման եզրակացության կարելի է հանգել նայելով Հայաստանի և Ղազախստանի կառավարությունների վերջին բոլոր համատեղ գործողությունները, գրում է politnavigator.newsը։ 

Օրինակ ապրիլին Telegram-ի տարբեր ալիքներ հաղորդեցին, որ Աստանան պլանավորում է մասնակցել Հայկական երկաթուղիների սեփականաշնորհմանը։

Հաղորդվել էր, որ Ղազախստանում Հայաստանի դեսպան Ղևոնդյանը մասնակցել է Ղազախստանի կառավարության հետ բանակցություններին, և նույնիսկ մշակվել է համատեղ ծրագիր, ըստ որի ակտիվների փոխանցման գործընթացում ներգրավված կլինի «Middle Corridor Multimodal» ՍՊԸ-ն, որը 2023 թվականին ստեղծվել է Վրաստանի, Ադրբեջանի և Ղազախստանի կողմից հատուկ Միջին միջանցքը և երկաթուղային երթուղիները կառավարելու համար։

Այսինքն նախատեսվում էր «Ռուսական երկաթուղիներ»-ին մի կողմ դնել և նման կերպ լիովին վերացնել Ռուսաստանի հետ միասնական սակագնային և տրանսպորտային համակարգերը։ Սակայն, բանակցությունների մանրամասների հրապարակումից հետո, Աստանան հետ է քաշվել հայտարարելով, որ նման ծրագրեր չունի։ Այնուամենայնիվ  ապրիլի 9-ին հենց Նիկոլ Փաշինյանն է ճեպազրույցի ժամանակ մասամբ հաստատել նման մտադրությունները: «Սա բաց գործընթաց է, և մենք չենք պատրաստվում թաքցնել այն մեր գործընկերներից: Բնականաբար, մենք պետք է նաև պատրաստ լինենք հրավիրել Ղազախստանին օգտագործել Հայաստանով անցնող երթուղիները իրենց արտահանման և ներմուծման համար և դիտարկել այդ ճանապարհները որպես իրենց տրանսպորտային շղթայի մաս»,– ասել է նա:

Իրոք, քննարկումը վերաբերում էր Երևանի ցանկությանը ներգրավել ղազախական ներդրումներ հատկապես «Թրամփի երթուղու» ենթակառուցվածքների զարգացման համար, քանի որ այն այժմ պաշտոնական քարոզչության մեջ ներկայացվում է որպես Արևմուտքի և Արևելքի միջև աշխարհառազմավարական կամուրջ: Այս նախագծի շուրջ բանակցությունները ակնհայտորեն դեռևս ավարտված չեն, քանի որ Թուրքիայից բացի, Եվրամիությունն է ակտիվորեն խթանում  Ղազախստանի ներգրավվածությունը, ինչը համոզիչ փաստարկ է Աստանայի համար: Հետևաբար, Հայաստանի և Ղազախստանի ղեկավարություններն արդեն իսկ ցուցադրում են ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակներում համատեղ գործունեությունները համակարգելու ցանկություն: Ընդ որում ինտեգրացիոն կառույցների քանդման գործում Աստանան ներկայումս ընդունում է Փաշինյանի և ընկերների առաջամարտիկ դերը: Կարելի է ասել, որ նրանց միջև արդեն ձևավորվել է մի տեսակ դաշինք: Սակայն, վերջերս Երևանում կայացած «շաբաշ» միջոցառումներից հետո նպատակ է դրվել Հայաստանի միջոցով ակտիվացնել ջանքերը Կենտրոնական Ասիայում։ Ավելին, Հայաստանը դառնում է այն հարթակը, որի միջոցով ապագայում կկառավարվի Արևմտյան գաղութացման գործընթացը։


Իրոք, Աստանա են վերջերս այցելել NVIDIA-ի գլոբալ արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացման փոխնախագահ Նիկոլո Մարտին Կապրեզան, ինչպես նաև Firebird արհեստական բանականության համահիմնադիրներ Ռազմիգ Բերգ Հովակիմյանը և Ալեքսանդր Եսայանը։ Այս երկու ընկերությունները Հայաստանում իրականացնում են ամերիկյան տվյալների կենտրոն հիմնելու նախագիծը։ Բարձր մակարդակի հանդիպում է տեղի ունեցել Կասիմ-Ժոմարտ Տոկաևի մասնակցությամբ, ով փաստացի համաձայնություն է տվել ԱՄՆ ղեկավարությամբ Ղազախստանում թվայնացմանը։ Մի քանի տարի առաջ էլ Կասպից ծովում արդեն անցկացվել են օպտիկամանրաթելային մալուխներ, ամերիկյան և բրիտանական ընկերություններն են ներգրավված եղել այդ նախագծում։ Այսինքն հող է նախապատրաստվում Ղազախստանի «թվային օկուպացիայի» համար։ Այլ կերպ ասած, ստեղծվել է ամբողջ ենթակառուցվածքը, և հիմա ժամանել են իրական շահառուներն ու սեփականատերերը։ Երևանի հզոր տվյալների կենտրոնի միջոցով նպատակը կիրականացվի, այն է թվային վերահսկողություն հաստատել ամբողջ Կենտրոնական Ասիայի վրա։

Տրանսկասպյան երթուղին իսկապես «պատուհան է դեպի Եվրոպա» տարածաշրջանի իշխող էլիտաների համար ոչ միայն ռեսուրսների արտահանման, այլ նաև արտաքին վերահսկողության համակարգի հաստատման միջոցով լիակատար ստրկացման համար։ Եվ «Նոր Աֆրիկայի» ժամանակակից կառավարումը կարող է իրականացվել միայն տվյալների կենտրոնների միջոցով։ Զարմանալի չէ, որ Իրանը, բացի ամերիկյան բազաներից, հիմնականում թիրախավորել է արաբական միապետություններում տեղակայված արևմտյան տվյալների կենտրոնները, որպեսի «Էպշտեյնի կոալիցիային» զրկի հետախուզության, համակարգման և վերահսկողության տեղեկատվական առավելություններից։ Այդ կապակցությամբ ՆԱՏՕ-ի և ամբողջ անգլոսաքսոնական ընդլայնման առաջխաղացման համար Երևանը դառնում է բանալին, իսկ Աստանան դարպասը դեպի Կենտրոնական Ասիա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular