ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուրսուլան բացատրել է, թե քանի արծաթով են գնել Հայաստանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եվրամիությունը տասնյակ միլիարդներ կներդնի Հայաստանը լոգիստիկ կենտրոնի վերածելու համար, բայց դրա դիմաց այն փաստացի կվերահսկի երկրի տեղեկատվական օրակարգը։

politnavigator.news-ի թղթակիցը հաղորդել է, որ այդ մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Երևանում կայացած մամուլի ասուլիսում։

«Մենք ստորագրել ենք տրանսպորտային ենթակառուցվածքների վերաբերյալ գործընկերության համաձայնագիր։ Այն մեր համագործակցությունը բարձրացնում է նոր մակարդակի՝ հավակնոտ նպատակներով։ Հայաստանն ունի եզակի դիրք։ Ձեր երկիրը գտնվում է խաչմերուկում, և այս նախաձեռնությունն ունի Եվրոպան Կովկասի և Կենտրոնական Ասիայի հետ կապելու և Հայաստանը տրանսպորտային հիմնական հանգույցի վերածելու ներուժ։ Մենք պատրաստ ենք աշխատել սահմանային անցակետերի վերականգնման ուղղությամբ։ Մենք կաջակցենք Հայաստանի ինտեգրմանը հիմնական տրանսպորտային ցանցերին, օրինակ Տրանսկասպյան միջանցքին։ Այդ երթուղին ռազմավարական նշանակություն ունի նաև Եվրոպայի համար։ Երկրորդ հենասյունը էներգետիկան է։ Հայաստանում արևային էներգիային արագ զարգացումը  տպավորիչ է։ Մենք աջակցում ենք ձեր էներգետիկ անկախության բարձրացմանն ուղղված նախագծերին»։ Այս նպատակով արդեն հատկացվել է 25 միլիոն եվրո», - ասել է ֆոն դեր Լեյենը։

«Մենք նաև ամրապնդում ենք համագործակցությունը անվտանգության ոլորտում։ Եվրոպական խաղաղության հիմնադրամի միջոցով մենք աջակցում ենք Հայաստանի զինված ուժերին։ Սակայն Հայաստանը նաև պետք է հակազդի արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաներին, հիբրիդային սպառնալիքներին և միջամտությանը։ Մեր նոր առաքելությունը՝ «Գործընկերություն ԵՄ-ի հետ», կօգնի ձեզ հակազդել այդ հիբրիդային սպառնալիքներին և ապատեղեկատվությանը։

Վիզայի ազատականացումը առաջնահերթություն է։ Մենք բոլորս գիտենք, որ դա մեր ժողովուրդներին մերձեցնելու հիմնական միջոց է։ Մենք ակնկալում ենք ներգրավել 2.5 միլիարդ եվրոյի ներդրումներ։ Մենք աջակցում ենք հայկական բիզնեսներին օգնելով նրանց զարգանալ, նորարարություններ անել և մուտք գործել նոր շուկաներ», - հավելել է նա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular