ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փորձագետը գնահատել է Հայաստանում «ապատեղեկատվության դեմ պայքարելու» ԵՄ-ի ծրագրերը»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Արագ արձագանքման խումբ» ուղարկելու Երևանի խնդրանքը Բրյուսելին  և հետագայում ԵՄ–ից «հիբրիդային սպառնալիքների» դեմ պայքարի առաքելություն ուղարկելու հաստատումը լրիվ տեղավորվում է Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզչություն շրջանակներում, vz.ru–ի հետ զրույցում ասել է Սանկտ Պետերբուրգի պետական ​​համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի եվրոպական ուսումնասիրությունների ամբիոնի պրոֆեսոր և «Վալդայ» քննարկման ակումբի փորձագետ Ստանիսլավ Տկաչենկոն։ «Իրենց նախընտրական ռազմավարության մեջ Նիկոլ Փաշինյանը և նրա կուսակցությունը հույսը դնում են այն քաղաքացիների վրա, ովքեր կարծում են, որ Երևանի ապագան կապված է ԵՄ-ի կամ ԱՄՆ-ի հետ։ Հայաստանի վարչապետին օգնում են եվրոպացի այն քաղաքական գործիչները, որոնք օգտագործում են յուրաքանչյուր հնարավորություն Ռուսաստանին վնասելու համար», - նշել է  Տկաչենկոն։

Նրա կարծիքով Երևանի խնդրանքը Բրյուսելին քաղաքական որոշում է։ «Նպատակն է ազդանշան ուղարկել ընտրողներին. Փաշինյանը «գնում է դեպի ԵՄ» և բնակչությանը առաջարկում է եվրոպական ընտրություն», - հավելել է զրուցակիցը։

Տկաչենկոն հիշեցրել է, որ նմանատիպ մոտեցում նախկինում ցուցաբերել են, ի թիվս այլոց, Վլադիմիր Զելենսկին, իսկ նրանից առաջ Պետրո Պորոշենկոն, ինչպես նաև Մայա Սանդուն Մոլդովայում։ «Այսպիսով, սա նույն «մաշված ձայնասկավառակ»–ի օգտագործում է, սակայն ռուսաֆոբիան Հայաստանում չի արմատավորվել», - պարզաբանել է նա։ «Կրկնեմ, իմ կարծիքով, Հայասատանում ԵՄ առաքելության ստեղծումն ավելի շատ ընտրական հարց է, քան Հայաստանի «վերանայում» ռուսաֆոբիայի տեսակետից», - կարծիք է հայտնել փորձագետը։

Խոսելով Մոսկվայի դիրքորոշման մասին նա հիշատակել է Վլադիմիր Պուտինի և Փաշինյանի միջև վերջերս տեղի ունեցած հանդիպումը, որի ընթացքում Ռուսաստանի առաջնորդը հայկական պատվիրակությանը բացատրել է, թե ինչու պետք է Երևանը հաշվի առնի Ռուսաստանի շահերը, այլ ոչ թե թշնամական քաղաքականություն վարի։

«ՀՀ վարչապետը, մի կողմից, ցանկանում է, որ ԵՄ-ն «ողջունի» իրեն, մյուս կողմից պահպանի հայկական ապրանքների մուտքը ռուսական շուկա։ Մենք փորձից գիտենք, թե ո՞ւր կարող է տանել նման քաղաքականությունը։ Ես կարծում եմ, որ Ռուսաստանի ղեկավարությունը չի համաձայնվի Փաշինյանի հետ։ Դա են ցույց  տալիս Պուտինի և փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի խոսքերը, որ Երևանը ստիպված կլինի ընտրություն կատարել», - եզրափակել է Տկաչենկոն։

Ավելի վաղ Եվրոպական Միության խորհուրդը հաստատել էր Հայաստան նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը «հիբրիդային սպառնալիքների», այդ թվում ապատեղեկատվության, կիբեռհարձակումների և անօրինական ֆինանսական հոսքերի դեմ պայքարելու համար։ Ասվում է, որ առաքելությունը նախատեսված է հանրապետության ժողովրդավարական դիմադրողականությունը ամրապնդելու համար։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular