ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Բանակն իր առաջին տունն էր, ծառայությունն իր համար ամենակարևոր պարտավորությունն էր». սերժանտ Արտակ Սարգսյանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 20-ին Հաթերքի դիրքում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Իմ զույգ եղբայրն Արտակի հետ էր ծառայում։ Մեր ծննդյան օրն ենք ծանոթացել։ Այդ օրն է եղել մեր առաջին հանդիպումը։ Հետո նա արդեն խոսեց իմ ընտանիքի հետ, և սկսեցինք շփվել։ Ամիսներ տվեց մեր շփումը, այդ ամիսների ընթացքում նշանվեցինք, ամուսնացանք։ 2014 թվականի հուլիսի 25ին ընտանիք կազմեցինք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մելինեն՝ Արտակի կինը։

Արտակը ծնունդով Արցախից է։ Ծնվել է Չայլու գյուղում՝ 1991 թվականին։ Մելինեի խոսքով, 1994 թվականին գյուղն անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո։ «Իսկ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ Արտակի 22-ամյա եղբայրն էր զոհվել»։

Ամուսնու մասին խոսելիս Մելինեն նշում է՝ անսահման ճշտախոս էր Արտակը։ «Միշտ ճիշտն է խոսել, անկախ նրանից՝ դա մարդուն հաճելի կլինե՞ր, թե՞ ոչ։ Կեղծավորություն անել չէր սիրում։ Հարազատ լիներ, թե օտար միշտ, ամուսինս միշտ ասում էր այն, ինչ մտածում էր։ Բարի էր, բոլորին հասնող»։

Ժամկետային ծառայությունից անմիջապես հետո Արտակն անցել է պայմանագրային ծառայության։ «Ծառայում էր Հաթերքում։ Ջոկի հրամանատար էր»։ Հարցնում եմ՝ բանակն ի՞նչ նշանակություն ուներ Արտակի համար։ «Ես կասեի, որ իր առաջին տունն էր։ Նախ՝ ծառայությունն էր, հետո՝ տունը։ Ծառայությունն իր համար ամենակարևոր պարտավորությունն էր։ Շատ նվիրված հրամանատար էր»։

Արտակն անցել էր 44-օրյա պատերազմի միջով։ «Ողջ ընթացքում դիրքերում է եղել։ Մենք գյուղից դուրս եկանք, Երևանում էինք, չէինք կարողանում իր հետ կապվել։ Նա էլ մեզանից որևէ ինֆորմացիա չուներ։ Երբ զինադադար եղավ, նոր կապ հաստատեցինք իր հետ, և իմացավ, թե որտեղ ենք»։

44-օրյա պատերազմի ողջ ընթացքում Արտակը եղել է Հաթերքում՝ ժամանակ առ ժամանակ տեղափոխվել տարբեր դիրքեր։ 44-օրյա պատերազմը հաղթահարած Արտակը հայտնվում է մեկ այլ պատերազմում։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա։ «Սեպտեմբերի 1-ին էր Արտակն իջել դիրքերից։ Երկու օր մնաց տանը, «համար 1» տագնապ հայտարարեցին, և Արտակը բարձրացավ դիրքեր։ Ահավոր օր էր։ Մեզ ասացին՝ գյուղից դուրս եկեք, միանգամից տանում ենք օդանավակայան, ձեզ այստեղից հանում ենք, գյուղը, ընդհանուր տարածքը հանձնած է։ Երեխաների համար մի քանի հագուստ ենք վերցրել և վերջ։ Երեք-չորս օր նստել ենք անտառներում»։

Մելինեն այդ օրերին ամուսնու հետ կապ չի ունեցել։ «Դե, նախ բլոկադա էր այդ ժամանակ։ Երկու ժամ էր լույս լինում, կապ ընդհանրապես չկար։ Իսկ սեպտեմբերի 19-ի կեսօրին մոտ հարվածել էին կապուղիներին, ոչ ոք մյուսին չէր կարողանում զանգել, խոսել, ինչ-որ բան փոխանցել։ Սեպտեմբերի 22-23ին Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում նոր թույլ կապ ունեցանք»։

Սեպտեմբերի 19-ի գիշերն Արտակը Մելինեին ձայնագրություն է ուղարկել։ «Բայց, դե, կապ չի եղել։ Հարցնում էր՝ ի՞նչ կա, ո՞նց եք։ Այդ ժամանակ նա արդեն վիրավոր է եղել։ Ութ ժամ մնացել է վիրավոր։ Իրենց մոտ օգնություն չի գնացել, որ իրեն դուրս բերեն։ Շտապօգնության վարորդը հեռացել է՝ առանց վիրավորներին իջեցնելու։ Երկրորդ անգամ նորից անօդաչուն հարվածել է»։

Սեպտեմբերի 20-ին Հաթերքի դիրքում Արտակն անմահանում է։ «Նրան դիրքերից իջեցրել են, տեղափոխել են Մարտակերտ, Ստեփանակերտ, հետո՝ Հայաստան»։ Մելինեն ասում է՝ ամուսնու մեդալների հիմնական մասը, պատվոգրերը մնացին Արցախում, չկարողացան գոնե դրանք իրենց հետ վերցնել։

Արտակն ու Մելինեն երեք երեխա ունեն՝ երկու աղջիկ և որդի։ Մելինեն ասում է՝ շատ ջերմ, հոգատար, ուշադիր հայր էր։ Ու հիմա երեխաներն են ուժ տալիս Մելինեին ամուր կանգնել ոտքի վրա և լինել ուժեղ, երբ կորցրել ես սիրելի ամուսնուդ և տունդ։

Հ. Գ. - Սերժանտ, ջոկի հրամանատար Արտակ Սարգսյանը 44-օրյա պատերազմի ժամանակ պարգևատրվել է «Մարտական ծառայություն», հետմահու՝ «Արիության համար» մեդալներով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular