Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Բանակն իր առաջին տունն էր, ծառայությունն իր համար ամենակարևոր պարտավորությունն էր». սերժանտ Արտակ Սարգսյանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 20-ին Հաթերքի դիրքում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Իմ զույգ եղբայրն Արտակի հետ էր ծառայում։ Մեր ծննդյան օրն ենք ծանոթացել։ Այդ օրն է եղել մեր առաջին հանդիպումը։ Հետո նա արդեն խոսեց իմ ընտանիքի հետ, և սկսեցինք շփվել։ Ամիսներ տվեց մեր շփումը, այդ ամիսների ընթացքում նշանվեցինք, ամուսնացանք։ 2014 թվականի հուլիսի 25ին ընտանիք կազմեցինք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մելինեն՝ Արտակի կինը։

Արտակը ծնունդով Արցախից է։ Ծնվել է Չայլու գյուղում՝ 1991 թվականին։ Մելինեի խոսքով, 1994 թվականին գյուղն անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո։ «Իսկ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ Արտակի 22-ամյա եղբայրն էր զոհվել»։

Ամուսնու մասին խոսելիս Մելինեն նշում է՝ անսահման ճշտախոս էր Արտակը։ «Միշտ ճիշտն է խոսել, անկախ նրանից՝ դա մարդուն հաճելի կլինե՞ր, թե՞ ոչ։ Կեղծավորություն անել չէր սիրում։ Հարազատ լիներ, թե օտար միշտ, ամուսինս միշտ ասում էր այն, ինչ մտածում էր։ Բարի էր, բոլորին հասնող»։

Ժամկետային ծառայությունից անմիջապես հետո Արտակն անցել է պայմանագրային ծառայության։ «Ծառայում էր Հաթերքում։ Ջոկի հրամանատար էր»։ Հարցնում եմ՝ բանակն ի՞նչ նշանակություն ուներ Արտակի համար։ «Ես կասեի, որ իր առաջին տունն էր։ Նախ՝ ծառայությունն էր, հետո՝ տունը։ Ծառայությունն իր համար ամենակարևոր պարտավորությունն էր։ Շատ նվիրված հրամանատար էր»։

Արտակն անցել էր 44-օրյա պատերազմի միջով։ «Ողջ ընթացքում դիրքերում է եղել։ Մենք գյուղից դուրս եկանք, Երևանում էինք, չէինք կարողանում իր հետ կապվել։ Նա էլ մեզանից որևէ ինֆորմացիա չուներ։ Երբ զինադադար եղավ, նոր կապ հաստատեցինք իր հետ, և իմացավ, թե որտեղ ենք»։

44-օրյա պատերազմի ողջ ընթացքում Արտակը եղել է Հաթերքում՝ ժամանակ առ ժամանակ տեղափոխվել տարբեր դիրքեր։ 44-օրյա պատերազմը հաղթահարած Արտակը հայտնվում է մեկ այլ պատերազմում։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա։ «Սեպտեմբերի 1-ին էր Արտակն իջել դիրքերից։ Երկու օր մնաց տանը, «համար 1» տագնապ հայտարարեցին, և Արտակը բարձրացավ դիրքեր։ Ահավոր օր էր։ Մեզ ասացին՝ գյուղից դուրս եկեք, միանգամից տանում ենք օդանավակայան, ձեզ այստեղից հանում ենք, գյուղը, ընդհանուր տարածքը հանձնած է։ Երեխաների համար մի քանի հագուստ ենք վերցրել և վերջ։ Երեք-չորս օր նստել ենք անտառներում»։

Մելինեն այդ օրերին ամուսնու հետ կապ չի ունեցել։ «Դե, նախ բլոկադա էր այդ ժամանակ։ Երկու ժամ էր լույս լինում, կապ ընդհանրապես չկար։ Իսկ սեպտեմբերի 19-ի կեսօրին մոտ հարվածել էին կապուղիներին, ոչ ոք մյուսին չէր կարողանում զանգել, խոսել, ինչ-որ բան փոխանցել։ Սեպտեմբերի 22-23ին Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում նոր թույլ կապ ունեցանք»։

Սեպտեմբերի 19-ի գիշերն Արտակը Մելինեին ձայնագրություն է ուղարկել։ «Բայց, դե, կապ չի եղել։ Հարցնում էր՝ ի՞նչ կա, ո՞նց եք։ Այդ ժամանակ նա արդեն վիրավոր է եղել։ Ութ ժամ մնացել է վիրավոր։ Իրենց մոտ օգնություն չի գնացել, որ իրեն դուրս բերեն։ Շտապօգնության վարորդը հեռացել է՝ առանց վիրավորներին իջեցնելու։ Երկրորդ անգամ նորից անօդաչուն հարվածել է»։

Սեպտեմբերի 20-ին Հաթերքի դիրքում Արտակն անմահանում է։ «Նրան դիրքերից իջեցրել են, տեղափոխել են Մարտակերտ, Ստեփանակերտ, հետո՝ Հայաստան»։ Մելինեն ասում է՝ ամուսնու մեդալների հիմնական մասը, պատվոգրերը մնացին Արցախում, չկարողացան գոնե դրանք իրենց հետ վերցնել։

Արտակն ու Մելինեն երեք երեխա ունեն՝ երկու աղջիկ և որդի։ Մելինեն ասում է՝ շատ ջերմ, հոգատար, ուշադիր հայր էր։ Ու հիմա երեխաներն են ուժ տալիս Մելինեին ամուր կանգնել ոտքի վրա և լինել ուժեղ, երբ կորցրել ես սիրելի ամուսնուդ և տունդ։

Հ. Գ. - Սերժանտ, ջոկի հրամանատար Արտակ Սարգսյանը 44-օրյա պատերազմի ժամանակ պարգևատրվել է «Մարտական ծառայություն», հետմահու՝ «Արիության համար» մեդալներով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Աղի լճի» մոտ փլուզման հետևանքով մարդ է կյանքից հեռացել․ ի՞նչ է եղելՌուսաստանը հարվածներ է հասցրել ՈւկրաինայինBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի դիմաց հասնելով 114,02 դոլարիԸմբշամարտի ԱԱ․ այսօր գորգ դուրս կգա Վազգեն ԹևանյանըԱզատանում բախվել են «Infinty»-ն և «Լադա»-ն․ կա վիրավnրՎենսը փորձում է վերսկսել բանակցությունները Իրանի հետ. WSJԿԺԴՀ-ն շուրջ 10 hրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ. Կորեայի Հանրապետության ԶՈւՆեթանյահուի կուսակցությունը պահպանում է առաջատարությունը ընտրություններում քվեաթերթիկների 90 տոկոսի հաշվարկից հետոԵվս մեկ լոլիկային արքայիկ. Փաշինյանը լոլիկի օրինակն է օգտագործում բացատրելու համար, թե ինչո՞ւ գազի բարձր գները չեն վախեցնում հայերինՍաուդյան Արաբիան Թուրքիային առաջարկել է իր տարածքում ռազմшբազա ստեղծելԵրևանի էներգետիկ փակուղին. Աշխարհաքաղաքական բլեֆի գինը հայ քաղաքացիների համարՕբամայի վարչակազմը, նրա ենթականերն ու կուսակիցները դավшճանեցին ուկրաինացիներին. ԶախարովաԱրցախից տեղահանվածների աջակցությունը կերկարաձգվի, սակայն գումարի չափն այլ կլինիԱնհայտ կորած զինծառա­յողների ընտանիքներները կշարունակեն գումար ստանալ, որոշ ընտանիքներ՝ ոչՈստիկանի և փրկարարի կրթություն ստացողները կարող են չանցնել պարտադիր զինվորական ծառայություն՝ առնվազն 10 տարի ՆԳՆ համակարգում ծառայելու պայմանովՎթար է․ ջուր չի լինելուՀայաստանում հաստատվել է հունվարի 1-ից դրոշմավորման ենթակա արտադրանքի ցանկը2027-ի հունվարի 1-ից առողջական ապահովագրության համակարգում կընդգրկվեն մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողներըՊրոֆեսոր Սողոմոնյանը գնահատել է Հայաստանի համար ռիսկերը, եթե նա դադարեցնի իր անդամակցությունը ԵԱՏՄ-ինԿռվից հետո ԱԺ Շտապօգնություն են կանչելԱԺ դահլիճում սկսված ծեծկռտnւքը տեղափոխվել է միջանցք (տեսանյութ)Վանաձորում կասեցվել է «Միլագրո» ռեստորանի արտադրական գործունեությունըԾեծկռտnւք ԱԺ-ում՝ ՔՊ-ական պատգամավորների և «Ուժեղ Հայաստան»-ի միջև (տեսանյութ)Ներքնակը ավանդի փոխարեն. Հայերի մեծ մասը վախենում է գումար վստահել բանկերին«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համարԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում, 1 ամսական աղջնակ է կյանքից հեռացել«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է«Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համարՀայաստանում հաստատվել է խորհրդային իշխանություն. պատմության այս օրը (հոկտեմբեր 29)Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ»«Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում«Հովոս ասաց՝ մա՛մ, ես ապահով եմ, չմտածես իմ մասին». Հովհաննես Պողոսյանի ընտանիքը չգիտի, թե երբ ու որտեղ է անմահացել իրենց որդին. «Փաստ»«Ժողովուրդ». Մարտի 1-ի գործով Փաշինյանի շահերը պաշտպանած, ապա դատավորի պաշտոնից հեռացված Գիվի Հովհաննիսյանը դիմել է ՄԻԵԴԱնգլիայի Լիգայի գավաթ․ «Լիվերպուլ»-ը հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պայքարից դուրս թողեց «Չելսի»-ին«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանի կնոջ շինարարական ընկերությունը մի քանի խոշոր տենդեր է շահելՁերբակալվել է ռեստորանում տեղի ունեցած ծեծկռտnւքի չորս մասնակից․ ՆԳՆ«Ժողովուրդ». Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ կիրակի օրը ՔՊ վարչության արտահերթ նիստ էԻնչ փոխարժեք է սահմանվել այսօր«Հրապարակ»․ Դավիթ Առուշանյանին «մատաղ կանե՞ն»«Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»Երեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործի«Ժողովուրդ». Քննություն «ստանալու» փող են տվել, բայց «կտրվել»՝ դիմել են իրավապահներին․ ԵՊՀ-ում ձերբակալությունների գործԲռնցքամարտի նախկին մարզադահլիճի նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի. «Փաստ»Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ»ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ»Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»«Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ»«Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ»Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըՌեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակ
Ամենադիտված