ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբ քաղաքական դաշտը փոխվում է․ «Ուժեղ Հայաստան»-ի աճը և իշխանության անհանգստությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը և նրա առաջնորդ Սամվել Կարապետյանը գնալով վերածվում են այն գործոնի, որը լուրջ անհանգստություն է առաջացնում գործող իշխանության համար։

Նախորդ շաբաթ «Ուժեղ Հայաստան» կուսակցության կազմակերպած լայնամասշտաբ հանրահավաքը քաղաքական դաշտում նոր իրավիճակ է ձևավորել։ Ակնհայտ է, որ այս գործընթացը դուրս է եկել սովորական ներքաղաքական ակտիվության սահմաններից և վերածվում է համակարգային մարտահրավերի իշխանության համար։

Իշխանական շրջանակներում լավ հասկանում են, որ այն քաղաքական ուժը, որը գլխավորում է գործարար և բարերար Սամվել Կարապետյանը, արագորեն ընդլայնում է իր ազդեցությունը։

Քաղաքական գործընթացներում ձևավորվող այս դինամիկան, եթե պահպանվի, կարող է բերել իրավիճակի, երբ հետադարձ ճանապարհը կդառնա դժվար կառավարելի։

Այս ֆոնին նկատվում է պետական ամբողջ մեքենայի ակտիվացում։ Քաղաքական գործընթացներում հաճախ հանդիպող գործիքակազմը՝ բեմադրված ընտրակաշառքի թեմաներից մինչև կուլիսային տարբեր զարգացումներ, կրկին հայտնվել են շրջանառության մեջ։ Այս ամենը վկայում է մեկ բանի մասին․ իշխանությունը պատրաստ է օգտագործել բոլոր հնարավոր միջոցները՝ կանխելու համար ընդդիմադիր ուժի աճող ազդեցությունը։

Մինչ այդ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շարունակում է իր տարածքային ընդլայնումը։ Ապրիլի 19-ին կուսակցության անդամներն աշխատանքային այցով գտնվում էին Արտաշատում, որտեղ Օգոստոսի 23-ի փողոց 43 հասցեում բացվեց կուսակցության տարածքային գրասենյակը։ Պաշտոնական բացումից հետո կուսակցության ներկայացուցիչները քայլերթ իրականացրին քաղաքի փողոցներով, շփվեցին բնակիչների հետ՝ ներկայացնելով իրենց ծրագրերն ու մոտեցումները։

Այս քայլը ոչ միայն կազմակերպչական, այլ նաև քաղաքական ուղերձ էր՝ կուսակցությունը փորձում է ամրապնդել իր ներկայությունը մարզերում և ձևավորել լայն սոցիալական հենարան։

Քաղաքական դիրքավորման առումով «Ուժեղ Հայաստան»-ը փորձում է դուրս գալ ավանդական բաժանումներից՝ հայտարարելով, որ չի ներկայացնում ոչ նախկին, ոչ նոր, ոչ էլ որևէ պիտակավորված բևեռ։ Այս մոտեցումը նպատակ ունի գրավել այն ընտրազանգվածին, որը հիասթափված է գործող քաղաքական դասավորություններից և փնտրում է այլընտրանք։

Սամվել Կարապետյանի ներկայացրած տնտեսական հինգ քայլերի ծրագիրը, որն ուղղված է աշխատատեղերի ստեղծմանը, փոքր բիզնեսի խթանմանը, դեղերի գների նվազեցմանը, գյուղատնտեսական երաշխավորված իրացմանը և մատչելի բնակարանաշինությանը, այս փուլում դառնում է կուսակցության հիմնական մրցակցային առավելությունը։ Տարբեր բաց և փակ հարցումների տվյալներով այս քաղաքական ուժը արդեն իսկ դիտարկվում է որպես առաջատարներից մեկը, ինչը էլ ավելի է խորացնում իշխանության անհանգստությունը։ Քաղաքական գործընթացները մտնում են նոր փուլ, որտեղ մրցակցությունը սրվում է, իսկ վերջնական պատկերը կարող է որոշվել հենց առաջիկա ամիսների ընթացքում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular