Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբ քաղաքական դաշտը փոխվում է․ «Ուժեղ Հայաստան»-ի աճը և իշխանության անհանգստությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը և նրա առաջնորդ Սամվել Կարապետյանը գնալով վերածվում են այն գործոնի, որը լուրջ անհանգստություն է առաջացնում գործող իշխանության համար։

Նախորդ շաբաթ «Ուժեղ Հայաստան» կուսակցության կազմակերպած լայնամասշտաբ հանրահավաքը քաղաքական դաշտում նոր իրավիճակ է ձևավորել։ Ակնհայտ է, որ այս գործընթացը դուրս է եկել սովորական ներքաղաքական ակտիվության սահմաններից և վերածվում է համակարգային մարտահրավերի իշխանության համար։

Իշխանական շրջանակներում լավ հասկանում են, որ այն քաղաքական ուժը, որը գլխավորում է գործարար և բարերար Սամվել Կարապետյանը, արագորեն ընդլայնում է իր ազդեցությունը։

Քաղաքական գործընթացներում ձևավորվող այս դինամիկան, եթե պահպանվի, կարող է բերել իրավիճակի, երբ հետադարձ ճանապարհը կդառնա դժվար կառավարելի։

Այս ֆոնին նկատվում է պետական ամբողջ մեքենայի ակտիվացում։ Քաղաքական գործընթացներում հաճախ հանդիպող գործիքակազմը՝ բեմադրված ընտրակաշառքի թեմաներից մինչև կուլիսային տարբեր զարգացումներ, կրկին հայտնվել են շրջանառության մեջ։ Այս ամենը վկայում է մեկ բանի մասին․ իշխանությունը պատրաստ է օգտագործել բոլոր հնարավոր միջոցները՝ կանխելու համար ընդդիմադիր ուժի աճող ազդեցությունը։

Մինչ այդ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շարունակում է իր տարածքային ընդլայնումը։ Ապրիլի 19-ին կուսակցության անդամներն աշխատանքային այցով գտնվում էին Արտաշատում, որտեղ Օգոստոսի 23-ի փողոց 43 հասցեում բացվեց կուսակցության տարածքային գրասենյակը։ Պաշտոնական բացումից հետո կուսակցության ներկայացուցիչները քայլերթ իրականացրին քաղաքի փողոցներով, շփվեցին բնակիչների հետ՝ ներկայացնելով իրենց ծրագրերն ու մոտեցումները։

Այս քայլը ոչ միայն կազմակերպչական, այլ նաև քաղաքական ուղերձ էր՝ կուսակցությունը փորձում է ամրապնդել իր ներկայությունը մարզերում և ձևավորել լայն սոցիալական հենարան։

Քաղաքական դիրքավորման առումով «Ուժեղ Հայաստան»-ը փորձում է դուրս գալ ավանդական բաժանումներից՝ հայտարարելով, որ չի ներկայացնում ոչ նախկին, ոչ նոր, ոչ էլ որևէ պիտակավորված բևեռ։ Այս մոտեցումը նպատակ ունի գրավել այն ընտրազանգվածին, որը հիասթափված է գործող քաղաքական դասավորություններից և փնտրում է այլընտրանք։

Սամվել Կարապետյանի ներկայացրած տնտեսական հինգ քայլերի ծրագիրը, որն ուղղված է աշխատատեղերի ստեղծմանը, փոքր բիզնեսի խթանմանը, դեղերի գների նվազեցմանը, գյուղատնտեսական երաշխավորված իրացմանը և մատչելի բնակարանաշինությանը, այս փուլում դառնում է կուսակցության հիմնական մրցակցային առավելությունը։ Տարբեր բաց և փակ հարցումների տվյալներով այս քաղաքական ուժը արդեն իսկ դիտարկվում է որպես առաջատարներից մեկը, ինչը էլ ավելի է խորացնում իշխանության անհանգստությունը։ Քաղաքական գործընթացները մտնում են նոր փուլ, որտեղ մրցակցությունը սրվում է, իսկ վերջնական պատկերը կարող է որոշվել հենց առաջիկա ամիսների ընթացքում։

ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական և լոգիստիկ օբյեկտներինԱշխարհում դոլարային միլիարդատերերի թիվը նոր ռեկորդ է սահմանել՝ հասնելով 3,795-իՆեպալում ջրհեղեղը վնասել է քսան դպրոցԵթովպիան վերահաստատում է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները խորացնելու պատրաստակամությունը«Արարատ-Արմենիա»-ն պատմություն կերտելու շեմին է․ Տուլիպան ու Այվազյանը՝ «Կրայովա»-ի դեմ վճռորոշ խաղի մասինԶգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում2026-ի առաջին կիսամյակում արձանագրվել է այլ ՀՆԱ-ի 6 տոկոս աճ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց 3 նախարարությունների անվանափոխության նախագիծը Ներկայումս ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններ չեն ընթանում. Սպիտակ տուն Երևանի այն պնդումները, թե գործող ռուսական կոնցեսիան խոչընդոտում է Հայաստանի մասնակցությանը միջազգային լոգիստիկ նախաձեռնություններին, չեն համապատասխանում իրականությանը. Զախարովա Հրշեջ-փրկարարները մարել են «ՋՐՎԵԺ» անտառպարկում բռնկված հրդեհը Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Արամի փողոցում. կարգելվի փոխադրամիջոցների կանգառը «Ատլետիկո»-ն պաշտոնական հայտարարություն է տարածել Ալվարեսի և «Բարսելոնա»-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Գավառում «ԳԱԶել»-ը բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավnրներ Կատարն ու Իրանը քննարկել են Հորմուզում ժամանակավոր նավագնացային միջանցքի ստեղծումը Գազ չի լինելու մի քանի ժամ Ադրբեջանը վճռականորեն դատապարտում է անհայտ անձանց կողմից ՌԴ-ում մեր դեսպանության հյուրատան առջև մեր երկրի դեմ ուղղված uադրիչ բնույթի պատկերների տեղադրումը. Ադրբեջանի ԱԳՆ Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ է լինելու «Լամբադա» տրանսպորտային հանգույցի վերին հատվածը Վայոց ձորի մարզի Ռինդ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ Հրշեջ-փրկարարները մարել են «ՋՐՎԵԺ» անտառպարկում բռնկված հրդեհը Սուրեն Վարդանյանի հարազատները չեն հավատում վրաերթի պաշտոնական վարկածին․ ի՞նչ էր կատարվում Ճամբարակ-Վահան ճանապարհին «Մաքուր երկաթ» ընկերությունում հրդեհ է բռնկվել Համատարած Կումար. Ինչպես է Հայաստանը փնտրում Ռուսաստանին փոխարինող անվտանգության ոլորտում«Նոթինգհեմ Ֆորեստ»-ը հայտարարել է «Չելսի»-ի հարձակվողի տրանսֆերի մասին, հայտնի է գործարքի արժեքը. պաշտոնական ՌԴ-ն Հայաստանին շարունակում է համարել եղբայրական երկիր, հետևաբար մենք չենք կարող անտարբեր մնալ այնտեղ տեղի ունեցող քաղաքական գործընթացների նկատմամբ. Զախարովա Ո՞ւմ ենք մենք պետք. Հայաստանը տագնապած է Փաշինյանի համարձակ հայտարարությունից հետոՆեպալում ջրհեղեղից հետո անհետ կորածների թիվը հասել է 826-ի ՌԴ ԱԳՆ-ն գնահատել է Հայաստանի ներդրումը ԵԱՏՄ բյուջեում Մեծ Բրիտանիայում աշխարհում առաջին անգամ ուղեղի ուռուցքը հեռացվել է արհեստական բանականության օգնությամբ Անկախության 35–ամյակի տոնակատարությունների համար 1.3 մլրդ դրամ կհատկացվի Սպասվում են անձրևներ ու ամպրոպներ․ ջերմաստիճանը կնվազի Ներկայում չին-ճապոնական հարաբերությունները բախվում են լուրջ դժվարությունների. Չինաստանի ԱԳՆ Ինչու է Փաշինյանը բարեկամություն խնդրում Թուրքիայից«GAZelle»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները վաղվա դատական նիստին չեն ներկայանալու․ փաստաբան ՀԱՊԿ-ի որոշումը՝ հեռացնել Հայաստանին, թե ոչ, Հավաքական անվտանգության խորհրդի որոշումն է. գլխավոր քարտուղար Գազամատակարարման պլանային դադարեցումներ Էջմիածին, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Արևաշող, Մեծավան բնակավայրերում «Թալինի լիմոնադ»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը ԱՄՆ զինվորականները կվճարեն 2,2 միլիարդ դոլար հինգ բազայում միջուկային ռեակտորների կառուցման համար Արարատի մարզում՝ Մարմարաշենում, 35-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել 62-ամյա հետիոտնին․ վերջինը հիվանդանոցում մաhացել է Տաթևիկ Մարտիրոսյանը նշանակվել է վարչապետի օգնական «Մեծ դասամիջոց». Wildberries-ը տոնական ծրագիր կանցկացնի Գյումրիում, Վանաձորում և Էջմիածնում Հայաստանը փնտրում է ռուսական գազի փոխարինող. Արդյո՞ք Իրանը կօգնիԹրամփն արտակարգ դրություն է հայտարարել ԱՄՆ էներգահամակարգին uպառնացող վտանգների պատճառով Եթե Փաշինյանի պատկերացրած եվրոպական ճանապարհը ենթադրում է Զելենսկիի ճանապարհի կրկնություն, ապա դա պատմություն է ոչ թե եվրաինտեգրման, այլ վտանգավոր արկածախնդրության մասին․ Սուրենյանց Ծանրամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչ Ադրբեջանից Փաշինյանին «կապիտուլյացիա ստորագրած» անվանելուց հետո արդեն շուրջ մեկ շաբաթ է անցել՝ ՔՊ-ից ձայն չկա․ Աբրահամյան Ո՞ւր են տանում անշարժ գույքի շուկայի նոր «բումի» սուր կողմերը. «Փաստ»Հայ ահաբեկիչները Կանադայի Օտտավա քաղաքում սպանել են թուրք ռազմական դիվանագետ Աթիլա Ալթըքաթին. պատմության այս օրը (օգոստոս 27)
Ամենադիտված