ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … պիջակ

ՖՈՏՈ

Ժամանակակից նորաձևությունը, սովորական մարդու կարծիքով, անիմաստ է և անողոք։ Իսկ բուն իմաստով նորաձևության ցուցադրությունների ժամանակ լավագույն դիզայներները հաճախ ներկայացնում են այնպիսի բաներ, որոնք ողջամիտ մարդկանցից շատերը չեն հագնի: Ինչո՞ւ են նրանք դա անում: Այս հարցին դժվար է պատասխանել, գուցե՞ էպատաժի պատճառներով։  Սակայն, բացի ժամանակակից նորաձևությունից, կա նաև պատմական նորաձևություն։ Այն տալիս է ոճերի զարգացման հսկայական պատմություն։ Մասնավորապես, շատ հետաքրքրքիր է պիջակ կիսաբաճկոնը, որպես արական և իգական զգեստապահարանի իր։

Ընդհանրապես ընդունված է, որ «պիջակ» բառը հոլանդական արմատներ ունի: Բայց դա ամբողջովին ճիշտ չէ: Ե՛վ հոլանդական, և՛ ֆրանսերեն լեզուներում կա այդպիսի հասկացություն և համահունչ անուններ, և անհնար է ճշգրիտ ասել, թե ո՞ր լեզվից է այդ բառը առաջացել: Բայց, ամենայն հավանականությամբ, դա եղել է Հոլանդիայից, քանի որ այդ երկրի խաչակիրների կողմից բերված պիջակի նախատիպն է հնում օգտագործվել:

Սկզբում հագուստի այդ տարրըն ավելի շուտ  կաֆտան էր: Այն երկարում էր մինչև ծնկները և ուներ երկու-երեք կոճակ։ Այն չուներ ոճային կերպար ստեղծելու գործառույթ։ Այն գործնական և տաք էր զով եղանակին, քանի որ պատրաստված էր խիտ կենդանական և բուսական մանրաթելային կտորից, ամենից հաճախ ֆետրից։

Հետագայում այն սկսեց զգալի փոփոխություններ կրել։ Ավելի ճիշտ 18-19-րդ դարերի արիստոկրատների կրած հագուստները սկսեցին փոխվել։ Դրանք ֆրակները, ժակետները, սյուրթուկները և շատ այլ վերնազգեստներ էին: Նրանք բոլորը մաս են կազմել նրան, ինչը մենք այժմ անվանում ենք «պիջակ»: Լյուդովիկոս XIV-ի օրոք հագուստի այդ տարրը ամբողջովին երկար էր և ավելի շուտ թիկնոց էր հիշեցնում, քան պիջակ: Զվարճալի է, բայց այն ժամանակվա բնակիչներն ու հասարակ մարդիկ նույնպես ունեին իրենց ճաշակը, և, օրինակ, Բայրոնն իր «Չայլդ Հարոլդի ուխտագնացությունը» աշխատության մեջ ընթերցողին հասկացնում է, որ իրեն դուր չի գալիս նման նորույթը։ Եվ ավելին, դա խանգարում էր, քանի որ այդ տեսքով ձիու կամ կառքի վրա բարձրանալը հեշտ գործ չէ։

Պիջակն իր մեզ հայտնի տեսքը ստացել է 20-րդ դարի սկզբին։ Եվ միայն դրանից հետո են երկարությունը, օձիքը, գրպանները և այլ տարրերը քիչ թե շատ ստանդարտացվել։

Պիջակի ժամանակակից նախատիպի հայտնվելուց հետո այն դարձել է տղամարդկանց վերնազգեստի ամենատարածված տեսակը։ Բայց կանայք ևս որոշել են հետ չմնալ տղամարդկանցից, և բավականին արագ՝ անցյալ դարի 50-ական թվականներին, ի հայտ է եկել կանացի պիջակը։ Դա արել է հայտնի Կոկո Շանելը։ Հենց նա է տարածել զգեստապահարանի այդ ոճային տարրը: Իհարկե, նման «հնարքի» արձագանքը սկզբից շատ կոշտ էր: Համարվում էր, որ կինը պետք է հագնի կանացի հագուստ, որը ընդգծում է նրա արժանապատվությունը: Անգամ կանացի տաբատն է ժամանակին թշնամանքով ընդունվել։ Սակայն ժամանակի ընթացքում կանայք գնահատել են կանացի պիջակի ողջ հմայքը, հատկապես եթե այն համադրվում է տաբատի հետ։ Դա կանանց տալիս է խիստ տեսք և միաժամանակ ընդգծում է կառուցվածքի առավելությունները։

Պիջակի պատմությունը հետաքրքիր է և անտարբեր չի թողնի ոչ ոքի, քանի որ միշտ էլ թվում է, թե այն, ինչ մենք տեսնում ենք ամեն օր, այդքան էլ երկար պատմություն չունի։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular