ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ջրային կոմիտեն նոր տեղակալ ունի․ ով է Նվարդ Վարդանյանը և ինչ ունեցվածք ունի նա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ArmLur.am-ը ուսումնասիրեց Ջրային կոմիտեի նորանշանակ տեղակալ Նվարդ Վարդանյանի կենսագրությունն ու ունեցվածքը։

Նվարդ Վարդանյանը նշանակվել է Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ 2026 թվականի ապրիլի 14-ին։ Մինչ այդ նա աշխատել է ՀՀ արդարադատության նախարարությունում՝ որպես գլխավոր քարտուղարի տեղակալ։ Այդ պաշտոնը նա ստանձնել է 2021 թվականի նոյեմբերի 29-ին։ Սակայն 2023 թվականի հունվարի 13-ի հրամանով, իր դիմումի համաձայն, նրա լիազորությունները դադարեցվել են, և նա ազատվել է պաշտոնից 2023 թվականի հունվարի 16-ից։

ArmLur.am-ի ուսումնասիրությամբ ներկայացնում ենք նրա հայտարարագրերի ամբողջական տվյալները։

2021 թվականի հայտարարագրի տվյալներով, պաշտոնը ստանձնելու պահին Նվարդ Վարդանյանն ունեցել է 8 միավոր անշարժ գույք։ Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 52,182.16 դրամ։ Էլեկտրոնային հաշիվներում և կրիպտոարժույթով ունեցել է 400,000 դրամ։ Կանխիկ միջոցները կազմել են 4,900 ԱՄՆ դոլար, 4,850 եվրո և 560,000 դրամ։ Ստացված փոխառությունները կազմել են 11,627,214 դրամ և 15,909 դրամ։ Վարձակալությունից ստացված եկամուտը կազմել է 450,000 դրամ։ Ընդհանուր եկամուտը կազմել է 12,093,123 դրամ։ Վարկային պարտավորությունը՝ անշարժ գույքի ձեռքբերման նպատակով, կազմել է 11,627,214 դրամ։

2023 թվականի հայտարարագրի տվյալներով, Նվարդ Վարդանյանի մոտ պահպանվել է նույն՝ 8 միավոր անշարժ գույքը։

1․ ավտոկայանատեղի՝ բաժնային սեփականությամբ, որտեղ հայտարարատուի բաժինը կազմում է 50 տոկոս, գտնվում է Հայաստանի Հանրապետություն Երևան քաղաքում, ձեռք է բերվել 2019 թվականի ապրիլի 17-ին՝ գնման եղանակով,

2․բնակարան՝ բազմաբնակարան բնակելի շենքում, բաժնային սեփականությամբ՝ 1/2 բաժնով, գտնվում է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում, ձեռք է բերվել 2019 թվականի ապրիլի 17-ին՝ գնման եղանակով,

3․ավտոկայանատեղի՝ միանձնյա սեփականությամբ, գտնվում է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում, ձեռք է բերվել 2013 թվականի նոյեմբերի 14-ին՝ գնման եղանակով,

4․ բնակարան՝ բազմաբնակարան բնակելի շենքում, միանձնյա սեփականությամբ, գտնվում է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում, ձեռք է բերվել 2013 թվականի նոյեմբերի 14-ին՝ գնման եղանակով,

5․ բնակարան՝ բազմաբնակարան բնակելի շենքում, միանձնյա սեփականությամբ, գտնվում է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում, ձեռք է բերվել 2013 թվականի նոյեմբերի 14-ին՝ գնման եղանակով,

6․ բնակարան՝ բազմաբնակարան բնակելի շենքում, միանձնյա սեփականությամբ, գտնվում է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում, ձեռք է բերվել 2018 թվականի ապրիլի 3-ին՝ գնման եղանակով,

7․բնակարան՝ բազմաբնակարան բնակելի շենքում, միանձնյա սեփականությամբ, գտնվում է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում, ձեռք է բերվել 2018 թվականի ապրիլի 3-ին՝ գնման եղանակով,

8․ավտոկայանատեղի՝ միանձնյա սեփականությամբ, գտնվում է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում, ձեռք է բերվել 2013 թվականի նոյեմբերի 14-ին՝ գնման եղանակով։

 

 

 

 

Վարդանյանը հայտարարագրել է մեկ տրանսպորտային միջոցը՝ NISSAN մակնիշի, 2015 թվականի արտադրության։

Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 287,778 դրամ։ Էլեկտրոնային հաշիվներում և կրիպտոարժույթով առկա միջոցները կազմել են 1,159,998.8 դրամ։ Կանխիկ միջոցները կազմել են 3,570 եվրո, 6,760 ԱՄՆ դոլար և 750,000 դրամ։

2023 թվականի հաշվետու ժամանակաշրջանի եկամուտները կազմել են 362,683 դրամ։ Վարձակալությունից ստացված եկամուտը՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեից, կազմել է 780,000 դրամ։ Աշխատավարձը՝ Արդարադատության նախարարությունից, կազմել է 561,000 դրամ։ Ընդհանուր եկամուտը կազմել է 1,703,683 դրամ։

 

Վարկային պարտավորությունը պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ կազմել է 10,318,010 դրամ՝ անշարժ գույքի ձեռքբերման վարկ։

Ա․ Վարդանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular