ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … սերֆինգ

ՖՈՏՈ

Սերֆինգը շատ հետաքրքիր և հուզիչ սպորտաձև է, միայն ամենաճարպիկներն ու համարձակները կարող են սովորել ալիքների վրա տախտակ վարելու գիտությունը: Ալիքը հպատակեցնել, ի՞նչը կարող է ավելի հետաքրքիր լինել: Այդ սպորտաձևն ունի իր հին մշակույթը:

Սերֆինգը գալիս է հեռավոր անցյալից, նրա պատմությունը ավելի քան մեկ դար, կամ գուցե նույնիսկ հազարամյակների պատմություն ունի: Կա նրա առաջացման մի քանի վարկած: Ըստ մի տեսության դա պոլինեզացիների սիրելի զբաղմունքն է եղել։ Առաջին մարդիկ, ովքեր սիրել են սահել ալիքների վրա, եղել են ձկնորսները, նման կերպ նրանք կարող էին արագորեն ափ հասնել իրենց որսով: Դա զգալիորեն նվազեցրել է տուն հասնելու ժամանակը: Հետագայում ալիքային սահքը սկսվել է հաճախակի կիրառվել և դարձել է հանրաճանաչ գործունեություն ոչ միայն ձկնորսների, այլ նաև այլ բնակիչների համար: Մոտավորապես նույն ժամանակներում էլ սերֆինգը սկսել է ծնվել նաև Հավայան կղզիներում: Բայց այս դեպքում միայն արտոնյալները  կարող էին սահել ալիքների վրա: Հասարակ մարդկանց բոլոր փորձերը կանգնել տախտակին, շատ կոշտ կերպով ճնշվում էին, նրանց մահապատժի էին ենթարկում։ Սերֆինգով մեծապես հետաքրքրված էր ազնվականությունը, և նրանք շատ ժամանակ էին նվիրում դրան: Նրանք ալիքներ էին առաջացնում և Զանազան ծիսական պարերի ու որոշակի ծեսերի օգնությամբ խնդրում օվկիանոսի ողորմությունը, ալիքներ ուզում։ Ազնվականների միջև անցկացվում էին այնպիսի մրցումներ, որտեղ խաղադրույքներ էին կատարվում հսկայական հարստությունների, պատվի և նույնիսկ ապագայում ամեն ինչ տնօրինելու հնարավորությունների վրա։ Տիրակալը, ով ունակ չէր նվաճել ալիքը, կարող էր կորցնել իր գահը:

Բայց այն բանից հետո, երբ կղզում հայտնվեցին քրիստոնյա միսիոներները, ովքեր սկսեցին իրենց բարքերը, կանոններն ու սովորույթները սերմանել բնիկ բնակչության վրա, սերֆինգի արվեստն արգելվեց: Հավայան մշակույթն աստիճանաբար սկսեց անհետանալ, ծխախոտի և ալկոհոլի ներմուծումը սպանեց տեղի բնակիչներին։ Ներդրվեցին նոր կանոններ, որոնց համաձայն ալիքների վրա սերֆինգը համարվում էր անպարկեշտ գործունեություն։ Արդյունքում սերֆինգը մոռացվեց Հավայան կղզիներում և վերածնվեց միայն 19-րդ դարի սկզբին: Դրան նպաստեց Հավայան արքայադուստր Քայուլանին, ով կրթություն ստանալով Մեծ Բրիտանիայում չէր զլանում ցուցադրել սերֆինգի իր հմտությունները։ Նա այն ժամանակ աշխարհի լավագույն սերֆինգիստներից մեկն էր: Չորս ամբողջ տարի ոչ ոք չէր կարող գերազանցել նրան օվկիանոսում տախտակի վրա մնալու ունակությամբ։ Քայուլանին շատ հմտորեն էր սահում ալիքի վրա տախտակով, որը պատրաստել էին լավագույն վարպետները որոշակի ծառից՝ Վիլի-վիլիից:

Սերֆինգն էլ ավելի տարածված է դարձել հայտնի ճանապարհորդ Ալեքսանդր Յունֆորդի և մարզիկ Դյուկ Քահանամոկուի ջանքերով: Նրանք այս մարզաձևի իսկական երկրպագուներ էին։ Նրանց ջանքերի շնորհիվ սերֆինգը դարձել է միջազգային սպորտ: Սկզբում ալիքային սահքըը տեղի էր ունենում շատ երկար տախտակների վրա և պառկած վիճակում: բայց Ջորջ Ֆրիթը որոշակի փոփոխություններ մտցրեց սերֆինգում: Նա առաջին մարդն էր, ով տախտակի վրա կանգնած ալիք քշեց և դա արեց, երբ ընդամենը 16 տարեկան էր: Նրա առաջին տախտակը, ըստ պատմական տվյալների, պատկանում էր Հավայան արքայազնին՝ նրա հորեղբորը։ Ջորջ Ֆրիթը փորձեր արեց տախտակի երկարությունների հետ և առաջինն էր, ով ի վերջո 16 ոտնաչափի հասնող տախտակը գրեթե կիսով չափ կարճեցրեց:
Մեր օրերում սերֆինգը շատ տարածված սպորտաձև է։ Վերակենդանացել է նաև տախտակներ ստեղծելու հնագույն հմտությունը։ Արհեստավորները փնտրում էին տախտակները ավելի թեթև և ամուր դարձնելու նոր ուղիներ: Փոխեցին նյութն ու ձևերը։ Մեր օրերում տախտակների արտադրության մեջ օգտագործվում են այնպիսի նյութեր, ինչպիսիք են փրփուրը, պլաստիկը և ապակեպլաստը։

Սերֆինգը մեր ժամանակներում դարձել է ամենահայտնի սպորտաձևերից մեկը: Աշխարհում ավելի ու ավելի շատ մարդիկ են դառնում այդ սպորտաձևի ջերմ երկրպագուները։
 
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular