ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնը՝ արդեն 5-րդ օրն է Երևանը վերածել դասական երաժշտության կենդանի կենտրոնի

ՄՇԱԿՈՒՅԹ

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվող «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնը արդեն հինգերորդ օրն է, ինչ համախմբում է հայ երիտասարդ տաղանդներին և միջազգային ճանաչում ունեցող երաժիշտներին՝ հաստատելով իր կարևորագույն տեղը տարվա մշակութային իրադարձությունների շարքում։

Այս նախաձեռնության գլխավոր աջակիցն է հանդիսանում Երևանի քաղաքապետարանը, որի աջակցությամբ 70 պատանի երաժիշտներ, որոնք սովորում են Երևանի երաժշտական և արվեստի դպրոցներում, հնարավորություն ստացան մասնակցելու այս ակադեմիային։

Փառատոնը մեկնարկել է մարտի 26-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած հանդիսավոր բացման համերգով։ Համերգին հանդես է եկել Երևանի երիտասարդական նվագախումբը՝ բրիտանացի դիրիժոր Փիթեր Սթարկի ղեկավարությամբ, իսկ համերգի մենակատարն է եղել աշխարհահռչակ ֆրանսիացի կլարնետահար Միշել Լեթիեկը, որը այս օրերին Երևանում է և ակադեմիայի պրոֆեսոր է։

Ակադեմիայի հագեցած կրթական ծրագիրն արդեն ընթացքի մեջ է, և արդեն իրականացվել է ավելի քան 200 վարպետության դաս։ Վերջին օրերին վարպետության դասեր են անցկացրել միջազգային ճանաչում ունեցող երաժիշտներ՝ Կորդելիա Հոֆեր (դաշնամուր, Ավստրիա), Ստանիսլավ Սոլովյով (դաշնամուր, Ռուսաստան), Էսթեր Հաֆֆներ (ջութակ, Ավստրիա/Դանիա/Հունգարիա), Սերգեյ Օստրովսկի (ջութակ, Շվեյցարիա), Կորյուն Ասատրյան (սաքսոֆոն, Գերմանիա), Ալեքս Էլիա (շեփոր, Նիդերլանդներ/Իտալիա), Մարիա Կիարա Բինյոցցի (ֆագոտ, Իտալիա), Լուիզա Սելլո (ֆլեյտա, Իտաիա), Միշել Լեթիեկ (կլարնետ, Ֆրանսիա) և Ֆերնանդո Արիաս (հարվածային գործիքներ, Իսպանիա)։

Վարպետության դասերը անցկացվում են Երևանի մի շարք երաժշտական և արվեստի կրթօջախներում՝ Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոց, Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոց, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոց, Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոց, Ալեքսանդր Աճեմյանի անվան երաժշտական դպրոց, Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտացված միջնակարգ դպրոց և Անահիտ Ցիցիկյանի անվան Երաժշտական դպրոց՝ ապահովելով մասնակիցների համար բարձրորակ կրթական միջավայր։

Ակադեմիա-փառատոնի շրջանակում արդեն կայացել են երկու կարևոր պանելային քննարկումներ՝

  • «Ո՞վ է հետաքրքրված դասական արվեստով այսօր»Կերոն հիմնադրամի և «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի համագործակցության շրջանակներում Վերնատանը իրականացված քննարկում, որի ընթացքում անդրադարձ է կատարվել դասական արվեստի ապագային՝ հնչեցնելով տարբեր տեսակետներ և խթանելով երիտասարդների ակտիվ ներգրավվածությունը։
    Բանախոսներ
    Գևորգ Պողոսյան (խոսնակ/մոդերատոր) - «Կերոն» զարգացման հիմնադրամ, «Տաղանդների ֆոնդ» ծրագրի տնօրեն
    Աննա Տեր-Հովակիմյան - «Երաժշտություն ապագայի համար» հիմնադրամ, տնօրեն-Արթուր Աթայան - «Հոսք» հիմնադրամ, արտադրության ղեկավար
    Յաշա Իսրայելևիչ - «Տաղանդների ֆոնդ» ծրագրի մասնակից, գալարափողահար Հայաստանի պետական ​​սիմֆոնիկ նվագախմբում
    Միշել Լեթիեկ - ֆրանսիացի կլարնետահար 

  • «Երաժշտի կարիերա՝ երազա՞նք, թե՞ իրականություն. գործիքներ և խորհուրդներ»Մատենա առաջնորդության և մասնագիտական զարգացման միջազգային դպրոցի և հիմնադրամի համագործակցության շրջանակներում կայացած քննարկում, որը ներկայացրեց երաժշտական կարիերայի զարգացման գործնական մոտեցումներ։
    Բանախոսներ
    Լուիզա Սելլո | Ֆլեյտահար, Իտալիա
    Կորդելիա Հոֆեր | Դաշնակահար, Ավստրիա
    Տիգրան Մնացականյան | Մատենա միջազգային առաջնորդության և մասնագիտական զարգացման դպրոցի Ակադեմիական տնօրեն
    Ֆերնանդո Արիաս | Հարվածային գործիքների երաժիշտ, Իսպանիա
    Մարտին Ուլիխանյան | Կոմպոզիտոր/Գործիքավորող


Մինչև ապրիլի 4-ը շարունակվող ակադեմիա-փառատոնը միավորել է ավելի քան 130 պատանի երաժիշտների՝ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» և «Ծնվել եմ Արցախում» ծրագրերի կրթաթոշակառուներին, ինչպես նաև Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների սաներին։ Ծրագրի ընթացքում նախատեսված է շուրջ 350 վարպետության դաս՝ աշխարհի տարբեր երկրներից ժամանած մոտ 20 անվանի արտիստների մասնակցությամբ։

Նշում․ Այս մամլո հաղորդագրությունը տարածվում է «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կողմից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular