ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փաշինյանը մեղադրել է Ռուսաստանին Երևանի և Բաքվի միջև հաշտեցումը «խոչընդոտելու» մեջ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով Եվրախորհրդարանում հայտարարել էթ Ադրբեջանի հետ «պատմական խաղաղության» մոտալուտ կնքման մասին, և բացահայտ մեղադրել է Ռուսաստանին տարածաշրջանում հակամարտության կարգավորմանը խոչընդոտելու մեջ, գրում է topwar.ru–ն: Իր ելույթում ՀՀ կառավարության ղեկավարը մեղադրել է Մոսկվային Հարավային Կովկասում իրավիճակը անկայունացնելու փորձերի մեջ: Փաշինյանի խոսքով ներքին քաղաքական ուժերը և «Ռուսաստանի հետ կապեր ունեցող հոգևորականները», իբր, փորձում են խաթարել Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված խաղաղության համաձայնագրերը:

Ստրասբուրգում իր ելույթում Փաշինյանը Ադրբեջանի հետ կնքված խաղաղությունը որակել է որպես դարում մեկ անգամ պատահող նվաճում, միաժամանակ զգուշացնելով, որ Ռուսաստանի և Բելառուսի հետ կապեր ունեցող հոգևորականներն ու ընդդիմադիր ուժերը ներկայումս փորձում են խաթարել տարածաշրջանում փխրուն հրադադարը և ազդել Հայաստանում կայանալիք ընտրությունների վրա: Միևնույն ժամանակ, ՀՀ վարչապետը բազմիցս, բացահայտորեն գովաբանելով նշել է Թրամփի միջնորդի դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հռչակագրի կնքման գործում:

Այս ամենին զուգահեռ հայկական կողմը բացահայտորեն խաթարում է Գյումրու ռուսական բազայի հետ ռազմական համագործակցությունը: Մերձավոր Արևելքում լարվածության սրման ֆոնին Շիրակի ռազմաբազան կարող է նախադեպ ստեղծել, որը կարող է պատրվակ ծառայել ռուսական զորքերի դուրսբերման համար: Իրանի օդային տարածքի փակումը դադարեցրել է Շիրակի բազայի մատակարարումը. այլ երկրներ հրաժարվում են թույլ տալ ռազմական տրանսպորտային ինքնաթիռներին հասնել Հայաստան: Չնայած Փաշինյանը պնդում էր, որ ռուսական բազան «չի խանգարում Հայաստանի եվրոպական ձգտումներին», նա արդեն հստակ ակնարկել է, որ դա կարող է փոխվել ապագայում:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular