ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


155 հազար դոլար կանխիկ, 8 անշարժ գույք․ ինչ ունի ՍԱՏՄ ղեկավարը. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է Տիգրան Պետրոսյանի հայտարարագրային տվյալները և արձանագրել մի շարք անշարժ գույքեր, տրանսպորտային միջոցներ, խոշոր չափի կանխիկ միջոցներ և, տարօրինակ է, վարկային պարտավորություններ։

Տիգրան Պետրոսյանը ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար է նշանակվել 2025 թվականի հուլիսի 24-ին։ Մինչ այդ՝ 2024 թվականի նոյեմբերի 26-ից, աշխատել է նույն կառույցում որպես ղեկավարի տեղակալ։ Ավելի վաղ նա զբաղեցրել է նաև պետական և մասնավոր հատվածի մի շարք պաշտոններ՝ աշխատելով ՀՀ վարչապետի աշխատակազմում գործող ՊՈԱԿ-ներում, ինչպես նաև բիզնես ոլորտում։

8 անշարժ գույք Երևանում և Արմավիրի մարզում

Հայտարարագրի համաձայն՝ պաշտոնյան ունի ընդհանուր առմամբ 8 միավոր անշարժ գույք։ Դրանց թվում են բնակարաններ Երևանում, հողամասեր Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում, ինչպես նաև ավտոկայանատեղի և կիսակառույց շինություն։

Մասնավորապես՝
• կիսակառույց շինություն Երևանում՝ Ավան վարչական շրջանում (ձեռք է բերվել 2024 թվականին),
• երեք հողամաս Վաղարշապատում,
• բնակարան Երևանում՝ Կենտրոն վարչական շրջանում (ձեռք է բերվել 2023 թվականին),
• ավտոկայանատեղի և երկու բնակարան Արաբկիր վարչական շրջանում։

Ավտոմեքենաներ և թանկարժեք ժամացույց

Տիգրան Պետրոսյանը հայտարարագրել է նաև երկու տրանսպորտային միջոց՝
• FORD բեռնատար ավտոմեքենա (2001 թ.),
• MERCEDES-BENZ (2019 թ.) ավտոմեքենա։

Խոշոր չափի կանխիկ միջոցներ

Պաշտոնյան հայտարարագրել է նաև զգալի չափի կանխիկ միջոցներ՝
• 155,000 ԱՄՆ դոլար,
• 17,000 եվրո,
• 118 մլն դրամ։

Միաժամանակ բանկային հաշիվներում առկա մնացորդը կազմել է մոտ 2 մլն 952 հազար դրամ։

Եկամուտներ

Հայտարարագրի համաձայն՝
• Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից ստացած աշխատավարձը կազմել է 154,744 դրամ,
• «Սպասարկում» ՊՈԱԿ-ից ստացած աշխատավարձը՝ 3,750,041 դրամ։

Այսպիսով, հաշվետու տարում պաշտոնյայի ընդհանուր եկամուտը կազմել է 3,904,785 դրամ։

Վարկային պարտավորություններ

Տիգրան Պետրոսյանը հայտարարագրել է նաև 151,338,941 դրամի վարկային պարտավորություններ, որոնց թվում կան մի քանի վարկեր, այդ թվում՝ հիփոթեքային վարկ բնակարանի ձեռքբերման համար։

Բիզնես մասնակցություն

Հայտարարագրի համաձայն՝ պաշտոնյան ունի նաև 50 տոկոս բաժնեմաս «Էյր Լոգիստիկ Կարգո» ՍՊԸ-ում։

Հարցեր առաջացնող հանգամանքներ

Հայտարարագրային տվյալները մի շարք հարցադրումներ են առաջացնում։ Մասնավորապես՝ պաշտոնյայի մոտ առկա են խոշոր չափի կանխիկ միջոցներ, որոնք զգալիորեն գերազանցում են նրա հայտարարագրված տարեկան եկամուտները։ Հարց է առաջանում՝ որտեղից են այդքան կանխիկ միջոցները, և ինչու է նա միևնույն ժամանակ ունեցել ավելի քան 151 մլն դրամի վարկային պարտավորություններ։

Բացի այդ, պետական բարձր պաշտոն զբաղեցնող անձի կողմից առևտրային կազմակերպությունում 50 տոկոս մասնակցության պահպանումը հաճախ դառնում է շահերի հնարավոր բախման քննարկման առարկա, ինչը պետք է գնահատի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։

Թեև այս տվյալները ներկայացված են պաշտոնյայի կողմից օրենքով սահմանված կարգով, այնուամենայնիվ դրանց մի մասը կարող է առաջացնել լրացուցիչ հարցեր՝ հատկապես կանխիկ միջոցների ծագման աղբյուրների և բիզնես մասնակցության համատեքստում։ Բայց որ մարդը ՔՊ իշխանության օրոք ձեռքբերումներ ունի, ակնհայտ է»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular