ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի թիմը ընդդիմությանը ներկայացնում է որպես «պատերազմի հրձիգ»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի գործող իշխանությունները, որոնք իրենց գլխավոր կարգախոս հռչակել են խաղաղությունը, պետք է ընդդիմությանը հռչակեին որպես պատկեր պատերազմ հրահրողներ։ Երեկ խորհրդարանում Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը բացեիբաց հայտարարել է, թե խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությունը պատերազմի կուսակցություն է։

Այս «կուսակցության» մեջ Ռուբինյանը ներառել է և՛ «Հայաստան» դաշինքը, և՛ «Հայաստանի Հանրապետական» կուսակցությունը, և՛ «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը, որն ԱԺ փոխխոսնակը համարում է ՀՀԿ-ի հետ փոխկապակցված, ինչպես նաև «Ուժեղ Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները։ Ընդ որում, նա «Ուժեղ Հայաստանը» համարում է Ռուսաստանի հետ փոխկապակցված, իսկ «Բարգավաճ Հայաստանը»՝ Բելառուսի հետ։ «Ես սա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ՝ 2020 թվականից հետո ինչ հայտարարել եք, դրանցից մեկը մենք լսեինք, ձեր ասածով անեինք՝ մեր երկիրը չէր լինի տարածքային իր ամբողջականության սահմաններում, ու մի հինգ անգամ մենք պատերազմի մեջ եղած կլինեինք։ Եթե մի անգամ ձեզ լսած լինեինք։ Ու հիմա դուք շարունակում եք նույն գիծը», - ասել է Ռուբինյանը՝ հավելելով, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններում ընդդիմության հաղթանակն անմիջապես կհանգեցնի Ադրբեջանի հետ հակամարտության վերսկսմանը։ Ավելին, պատերազմը սկսելու մեղքը իշխանության ներկայացուցիչը հեռակա կարգով բարդում է հենց ընդդիմության վրա։ Այս ամենը վկայում է, որ գործող իշխանությունները ամեն ինչ անում են խաղաղության դիսկուրսի չարաշահումը արդյունաբերական հիմքերի վրա դնելու և այդ կերպ իրենց հաղթանակը ապահովագրելու համար։

Բնականաբար, իշխանական այս նարատիվի տարածումը կեղծ է․ ավելի շատ արհավիրքներ և պատերազմներ Հայաստանին բերել է հենց փաշինյանական իշխանությունը, ավելի շատ տարածք կորցրել ենք նրանց օրոք, և այսօր էլ խաղաղության օրակարգը, պարզ ասած, ձախողված է, բայց և իշխանությունը շարունակելու է նույն տեմպով չարաշահել խաղաղության խոսույթը, որովհետև այլ որևէ կռվան ընդդիմության դեմ պայքարում չունի։

Մանե Կիրակոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular