ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փաշինյանը դեմ չէ Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայմանը. Ի՞նչ է դա նշանակում»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հանդես գալով Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտում և պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանը խնդրել է Ռուսաստանին կրճատել իր ռազմական ներկայությունը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանը չունի երկրում տեղակայված ռուսական ռազմաբազան դուրս բերելու ծրագրեր, գրում է tehnowar.ru–ն։ «Մենք որևէ պլան, ծրագիր կամ մտահոգություն չունենք Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազայի (որը տեղակայված է Շիրակում) ներկայության վերաբերյալ», - ասել է Փաշինյանը։ Նա նաև նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները ներկայումս վերափոխման փուլում են։ «Այսօր մենք նոր հարաբերություններ ենք ձևավորում Ռուսաստանի հետ։ Մենք վճռական ենք և կցանկանայինք զարգացնել համագործակցությունը Ռուսաստանի հետ, բայց փաստն այն է, որ այդ հարաբերությունները փոխվում են մի շարք գործոնների պատճառով», - հավելել է Փաշինյանը։

Ըստ Ռուսաստանի ցամաքային զորքերի նախկին գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Վլադիմիր Բոլդիրևի ռուսական զորքերի ներկայությունը Շիրակում մնում է ձեռնտու Նիկոլ Փաշինյանի համար հաշվի առնելով հնարավոր արտակարգ իրավիճակները և Ադրբեջանի ու Թուրքիայի հետ առկա լարվածությունը։ «Գյումրու ռազմաբազայում գտնվող ռուսական զորքերը տեղակայված են ԱՊՀ-ի հարավային սահմաններին և կատարում են պայմանագրային պարտավորություններ այն երկրի հետ, որի տարածքում  տեղակայված են։ Կա սահման ՆԱՏՕ-ի անդամ երկրի՝ Թուրքիայի հետ։ Հետևաբար, մեր ներկայությունը այնտեղ կարևոր է, քանի որ մեր պոտենցիալ հակառակորդը այնտեղ է», - ասել է Բոլդիրևը։

Նա պարզաբանել է, որ Զանգեզուրի միջանցքի երկայնքով այսպես կոչված «Թրամփի երթուղու» իրականացման համատեքստում արդեն ճնշում է գործադրվում Հայաստանի վարչապետի վրա ռուսական զորքերի ներկայության հարցով։ «Թուրքերն ու ամերիկացիները արդեն ճնշում են գործադրում Փաշինյանի վրա Շիրակում մեր ռազմական ներկայության վերաբերյալ, բայց Փաշինյանի շահերից չի բխում, որ մենք հիմա հեռանանք։ Դրա համար կան բազմաթիվ պատճառներ։ Օրինակ Ադրբեջանի և Թուրքիայի պատճառով։ Հիմա ամեն ինչ կարող է պատահել։ Ավելին, ռուսական ռազմական կոնտինգենտի առկայությունը չի թուլացնում, այլ ընդհակառակը, ամրապնդում է Փաշինյանի դիրքերը, քանի որ մենք այնտեղ ոչնչի չենք հավակնում», - եզրափակել է Բոլդիրևը։

Ավելի վաղ Ռազմաքաղաքական վերլուծության բյուրոյի ղեկավար Ալեքսանդր Միխայլովը նշել էր, որ նույնիսկ եթե Զանգեզուրի միջանցքը այսպես կոչված «Թրամփի երթուղու» վերածող նախագիծը կյանքի կոչվի, Միացյալ Նահանգները իր զորքերը չի տեղակայի Հայաստանում, քանի որ ստեղծված իրավիճակում նրանց շահերից չի բխում Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների վատթարացումը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular