ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընդդիմության պառակտումը բխում է Փաշինյանի շահերից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մինչ հանրային կարծիքը պահանջում է, որ ընդդիմությունը համախմբվի, առնվազն 3-4 խոշոր միավորներով մասնակցի ընտրություններին Նիկոլ Փաշինյանին պաշտոնանկ անելու համար, Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների թիմերի միջև հակասությունները չեն հանդարտվում։

Օրեր առաջ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն էր քննադատել ՀՀԿ-ին և Սերժ Սարգսյանին, ի պատասխան էլ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էր կոշտ պատասխանել վերջինիս։ Երեկ էլ Սերժ Սարգսյանը դատական նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասել էր, թե քաղաքական ուժերն իրեն մոտեցել ու բանակցել են ընտրությունների հետ կապված, սակայն թե որ ուժերի մասին է խոսքը՝ չէր մանրամասնել:

Նա համակարծիք չէ այն տեսակետի հետ, թե իր և ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական թիմերի միջև պայքարը թեժացել է: «Ես ուղղակի կարծում եմ, որ ջրերը զուլալվում են, մենք այստեղ որևէ խնդիր չունենք: Բոլոր քաղաքական ուժերը, որոնք կփորձեն մեր հաշվին «աչոկ» հավաքել՝ իբր մեր շանսերը նվազեցնելու համար, ակնհայտ է, որ նրանց ասվելու է ճշմարտությունը: Եթե նրանք փորձում են ուրիշին մի բան վերագրել, ապա բոլորը կլսեն ճշմարտությունը. որևէ կոմպլեքս չունենք»,– ասել էր Սարգսյանը:

Հարցը, թե ո՚վ է ճիշտ, ո՞վ սխալ այս «փոխհրաձգության» մեջ, անտեղի ու ժամանակավրեպ է։ Ի վերջո, ընդդիմության մեջ ցանկացած բախում առաջին հերթին բխում է գործող իշխանության ու Նիկոլ Փաշինյանի շահերից։ Սա է, որ պիտի հստակ հասկանան երկրորդ ու երրորդ նախագահի թիմերը, ու եթե ցանկանում են իսկապես հեռացնել Փաշինյանին, պետք է կարողանան մի կողմ դնել հակասությունները, ընդհանուր օրակարգ ձևավորել։

Մանե Կիրակոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular