ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանն ու ԱՄՆ-ն միջուկային ծրագրի շուրջ համաձայնության չեն հասել․ ԶԼՄ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանի և ԱՄՆ-ի միջև Օմանի միջնորդությամբ Ժնևում Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցություններում կողմերը համաձայնության չեն հասել, հայտնել է Associated Press-ը։ Նշվում է, որ բանակցությունները տևել են մի քանի ժամ։ Միևնույն ժամանակ, Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին բանակցություններից հետո հայտարարել է, որ քննարկումներում «շատ լավ առաջընթաց» է արձանագրվել և «մտել են համաձայնագրի բաղադրիչների քննարկման փուլ»՝ թե՛ միջուկային ոլորտում, թե՛ պատժամիջոցների հարցում։

Նա նշել է, որ Թեհրանը վճռական է շարունակել ուրանի հարստացումը, մերժում է այն արտերկիր փոխանցելու առաջարկները և պահանջում է միջազգային պատժամիջոցների վերացում։ Նրա խոսքով՝ բանակցությունների հաջորդ փուլը կարող է կայանալ «հավանաբար մեկ շաբաթից էլ շուտ», իսկ տեխնիկական բանակցությունները ՄԱԿ-ի միջուկային գործակալությունում կսկսվեն Վիեննայում՝ մարտի 2-ին։ Իրանական կողմը շարունակել է պնդել, որ քննարկումները պետք է վերաբերվեն բացառապես իր միջուկային ծրագրին և ընդգծել, որ իր ատոմային ծրագիրն ունի ամբողջովին խաղաղ նպատակներ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ թույլ չի տա Իրանին ձեռք բերել միջուկային զենք։ Նա նաև պնդել էր, որ Թեհրանից դեռևս երաշխիքներ չի ստացել, որ չունի նման զենք ձեռք բերելու մտադրություն։ Ժնևում փետրվարի 17-ին տեղի էր ունեցել ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային գործարքի շուրջ Օմանի միջնորդությամբ բանակցությունների երկրորդ փուլը: Իրանի ԱԳՆ-ն հայտարարել էր մի շարք հարցերի շուրջ փոխըմբռնման մասին, որոնք կարող են ներառվել ապագա համաձայնագրի նախագծում: Փետրվարի 26-ին տեղի ունեցած բանակցություններից հետո Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին հայտարարել էր, որ «բանակցություններում էական առաջընթաց» է գրանցվել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular