ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Հնդկահավ

ՖՈՏՈ

Հնդկահավը  ինչպես երևում է հայերեն անունից բերվել է Հնդկաստանից: Ի դեպ անգլերենում այն այլ կերպ է կոչվում ՝ «Тurkie cocks», որը թարգմանվում է որպես «թուրքական թռչյուն», այսինքն նշանակում է բերվել է  Թուրքիայից:  Իրոք, Անգլիայում և եվրոպական մի շարք լեզուներում այն կոչվում է թուրքական թռչյուն, քանի որ այն Եվրոպայում և Անգլիայում տարածել են թուրք վաճառականները, իսկ Թուրքիայում, ինչպես նաև Հայաստանում այն կոչվում  է հնդկական թռչյուն, քանի որ  իսպանացիները այն բերել էին Վեստ-Ինդիայից  (այդպես էր  Ամերիկան  այն ժամանակ կոչվում): Պորտուգալացիները օրինակ հնդկահավին կոչում էին ռեգի:  Ամերիկայի բնիկ բնակչությունը, ըստ քարոզիչ վանականների, հնդկահավին կոչում էր  furkee, չնայած հայտնի չէ թե որ ալգոնիկյան լեզվից է հայտնվել այդ բառը: Չոկտաու  հնդիկները հնդկահավին անվանում են fakit- fakit ՝ այն ձայնի նմանությամբ, որը նա  արտաբերում է: Նույնիսկ գիտությունը, կարծես, դեռ չի որոշել, թե ինչպես  պետք է անվանել հնդկահավին: Լատինական անունը Meleagris gallopavo բառացիորեն թարգմանվում է որպես «հավ- սիրամարգ» և կարծես լեզվական երկտեղություն է: Տարբեր լեզուներում տարբեր են նաև հնդկահավերի հանած ձայների արտաբերումը: Որոշ լեզուները փոխանցում են հնդկահավի կռկռոցը որպես «գլու, գլու», այլ լեզուներ «քրք,քրք», իսկ հին հրեերենում հնդկահավը  կռկռում է «te-karkerim»:

Հնդկահավերը (ճոլոկներ, գոռելներ), հավերի կարգի հնդկահավերի ընտանիքի թռչուններ են։ Մարմնեղ են, ոտքերը՝ երկար և ամուր, գլուխը և պարանոցի վերին կեսը՝ չփետրավորված։ Կտուցի հիմքի մոտ ունեն մսային հավելուկ, իսկ կոկորդի հատվածի վրա՝ մաշկային ծալք։
Ընտանի հնդկահավերը վայրիներից տարբերվում են մարմնաչափերի մեծությամբ, դրանք գյուղատնտեսական թռչուններից ամենախոշորներն են (կենդանի զանգվածը՝ 12-16, առավելագույնը՝ 20 կգ)։ Բուծվում են բացառապես որպես մսատու։  Միսը բարձրորակ է և համեղ։  Հնդկահավաբուծությունը ներկայուս առավել տարածված է ԱՄՆ-ում և  Կանադայում։ Անհայտ է, թե եվրոպացիների կողմից Ամերիկա կոչված մայրցամաքում երբ և որտեղ են առաջին անգամ բուծել հնդկահավեր: Սակայն հայտնի է, որ հնդկահավը 1520-ական թվականներին է բերվել Եվրոպա: Նախ, նրանց  իրենց հայրենի Մեքսիկայից տեղափոխել են Իսպանիա, իսկ այնտեղից թուրք վաճառականների միջնորդությամբ, տարածվել  ամբողջ Եվրասիա մայրցամաքով: Շատ շուտով այդ թռչունը դարձել է հարուստ դասի սիրած կերակուրը: Սիրված էր նա նաև եկեղեցու հայրերի համար: 

1585 թվականից  հնդկահավ ուտելը   Անգլիայում վեր է ածվել Սուրբ Ծննդյան ավանդույթի: Հաշվի առնելով դա  Նորֆլոկի ֆերմերները որոշել են ավելի մեծ օգուտներ ստանալ նոր տեսակ ստանալով, խնդիր է  դրվել   վայրի հնդկահավից  ստանալ ավելի շատ կրծքամիս ունեցող խաղաղ և հնազանդ ընտանի թռչյունի տեսակ, որը և հաջողվել է: Անգլիայում են բուծվել  հնդկահավի ամենատարածված ցեղատեսակները՝ «Norfolk black»-ը և «Dutch white»-ը, հետագայում դրանք  արդեն այնտեղից վերաարտահանվել են Ամերիկա: Այսօր ԱՄՆ-ում սննդում օգտագործվող  հնդկահավերի մեծ մասը այդ տեսակների սերունդներն են: 

16-րդ դարի վերջից սկսած , Անգլիայում  հնդկահավերը ամեն տարի Նորֆլոկից քշվում  էին  մինչեւ Լոնդոն՝ Լեդենհոլլ շուկա: Այդ ամբողջ ճանապարհը  160 կմ է և թռչյունները ամբողջ երեք ամիս ճանապարհին էին լինում: Թռչուններին անգամ  հատուկ կաշվե կոշիկներ էին հագցնում՝  ոտքերը փրկելու համար: 1000 հնդկահավի  քշելու գործընթացը  կառավարում էին երկու թռչնապահ՝ երկար ուռենու կամ ընկույզենու  ձողերով, որոնց ծայրին  կապվել էր կարմիր կտոր: Սուրբ Ծնունդից մի քանի շաբաթ առաջ Լոնդոնի փողոցներում երթևեկությունը հաճախ ամբողջովին կաթվածահար էր լինում հնդկահավերի հսկայական քանակների  պատճառով, որոնք քայլում էին Նորֆոլկից և Սուֆոլքից դեպի մայրաքաղաք:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular