ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունը սարսափում է «Գյումրի 2» սցենարից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի գործող իշխանություններին ամենամեծ կատաղության հասցնող արտահայտությունը դարձել է «Գյումրի 2»-ը։ Ընդդիմության շրջանում տեղի ունեցող խորքային իրադարձությունները, բավականին լայն համախմբումները, տարբեր կուսակցությունների միավորումները խուճապի են մատնել գործող իշխանություններին, որոնք ցուցադրում են իրենց վախերը «Գյումրի 2» սցենարից։

Հիշեցնենք՝ անցած տարի Գյումրիում տեղական ընտրություններից հետո ընդդիմադիր ուժերը միավորվեցին՝ թույլ չտալով, որ «Քաղաքացիական պայմանագիրը» այնտեղ իշխանություն վերցնի։ Բնականաբար «Գյումրի 2»-ի փորձ ձեռնարկվեց նաև Վաղարշապատի ընտրություններում, սակայն «Քաղպայմանագրին» հաջողվեց տարբեր մեթոդներով պահպանել իշխանությունը Վաղարշապատում։ Սակայն իրենք էլ հասկանում են, որ այդ մեթոդը լուրջ վտանգ է ներկայացնում իրենց համար համապետական կտրվածքով, առավել ևս որ իշխանությանը մերձ և փսևդո ընդդիմադիր կուսակցությունները չունեն բավարար աջակցություն հանրության մեջ, իշխանության վարկանիշը գնալով նվազում է, իսկ ընդդիմադիր ուժերը լայն կոնսոլիդացիայի՝ 3–4 մեծ դաշինքներով մասնակցելու դեպքում միասին շատ ավելի մեծ քանակությամբ քվեներ կստանան, քան իշխող ուժը։

Բնական է, որ դրանից հետո ընդդիմությունը կմիավորվի՝ իշխանությունից զրկելով Փաշինյանի թիմին։ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը վստահ է, որ իշխանությունը սարսափում է «Գյումրի 2» սցենարից։ Իսկ այս սցենարի մասին սկսեցին խոսել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շուրջ լայն համախմբում սկսելուց հետո։ Տարբեր քաղաքական ուժեր և կուսակցություններ, օրինակ՝ «Մայր Հայաստանը», «Դեմոկրատական այլընտրանքը», Միհրան Պողոսյանի կուսակցությունը, հայտարարել են ընտրություններին «Բարգավաճ Հայաստանի» հետ մասնակցելու մտադրության մասին։ Խոսվում է նաև ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի միավորվելու հնարավորության մասին։

Հենց այս հանգամանքն է լուրջ մտահոգել իշխանություններին, որոնք հասկանում են, որ «Բարգավաճ Հայաստանը», «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ու «Հայաստան» դաշինքն առանձին-առանձին գնալու դեպքում էլ կարող են հասնել գործող իշխանությունների իշխանազրկմանը, ուստի և առաջնային թիրախում հենց այս ուժերն են լինելու։

Սոնա Գալստյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular