ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Վենսի Հայաստան կատարած այցից հետո Փաշինյանը սկսել է խոսել Ռուսաստանի հետ բարեկամության արժեքի մասին»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հետխորհրդային տարածքում քննարկվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նոր հարցազրույցը։ Պատասխանելով Հայաստանի Հանրային հեռուստատեսության լրագրողների հարցերին նա շեշտել է Երևանի և Մոսկվայի միջև հարաբերությունների արժեքը, գրում է ntv.ru–ն։ «Ռուսաստանին կամ Ռուսաստանի շահերին վնաս հասցնելը մեր օրակարգում չի եղել, չկա և չի լինի։ Սա բացառվում է։ Ոչ ոք չի կարող մեզ ներքաշել Ռուսաստանի դեմ գործողությունների տրամաբանության մեջ», - հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Հատկանշական է այն, որ այդ խոսքերը հնչել են ԱՄՆ փոխնախագահի Հայաստան կատարած այցից անմիջապես հետո, որի ընթացքում Վենսը և Նիկոլ Փաշինյանը համաձայնության են եկել ոչ միայն ատոմային էներգիայի ոլորտում համագործակցության, այլ նաև Հայաստանին ամերիկյան հետախուզական անօդաչու թռչող սարքերի մատակարարման վերաբերյալ։ ԱՄՆ-ը Հայաստանին կմատակարարի փոքր մոդուլային ռեակտորներ 9 միլիարդ դոլարով։ Ներկայումս «Ռոսատոմի» կողմից կառավարվող Մեծամորի ատոմակայանը արտադրում է Հայաստանի էլեկտրաէներգիայի գրեթե կեսը։ Եվրամիությունը վաղուց է պնդում  Մեծամորի ատոմակայանի փակման վրա պնդելով, որ այն չի համապատասխանում միջազգային անվտանգության պահանջներին։ 
Ի՞նչ են ասում փորձագետները այս առիթով:

Կարեն Իգիթյան, քաղաքագետ. «Երկարաժամկետ հեռանկարում Փաշինյանն արդեն կատարել է իր ընտրությունը, քանի որ մենք հասկանում ենք այն իրավիճակը, երբ իշխող մեծամասնության կողմից խորհրդարանում ընդունվում է օրենք, որում նշվում է, որ Հայաստանը ձգտում է միանալ Եվրամիությանը»։

Բենիամին Մաթևոսյան, քաղաքագետ և Alphanews հեռուստաալիքի վերլուծաբան. «Իրականում և՛ Հայաստանի իշխանությունները, և՛, ամենայն հավանականությամբ, երկրի բնակչության զգալի մասը լավ գիտակցում են, որ ԵՄ-ին միանալու ճանապարհ չկա։

Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, ինչը թույլ է տալիս նրան տարեկան ստանալ մոտ 200 միլիոն դոլարի մաքսային տուրքեր։ ԵՄ-ին միանալով երկիրը կհեռացվի ԵԱՏՄ-ից։ Երևանի և Վաշինգտոնի միջև մեկ այլ համաձայնագիր, որը Փաշինյանը ստորագրել է Վենսի հետ, վերաբերում է ռազմատեխնիկական համագործակցության զարգացմանը։ Ինչպե՞ս է դա համադրվելու այն փաստի հետ, որ Ռուսաստանն է մնում երկրի զենքի և ռազմական տեխնիկայի հիմնական մատակարարը։ Եվ այն փաստի հետ, որ 102-րդ ռուսական ռազմաբազան է տեղակայված  Շիրակում՝ ԱՊՀ հարավային թևի անվտանգությունն ու Անդրկովկասում կայունությունն ապահովելու համար»։

Արման Աբովյան, քաղաքական վերլուծաբան. «Ամերիկացիները Հայաստանը դիտարկում են, դա ակնհայտ է, որպես գործիք Հարավային Կովկասում գերիշխելու և ռուսներին դուրս մղելու իրենց ծրագրերն իրականացնելու համար»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular