ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ձմեռային պալատ

ՖՈՏՈ

Ձմեռային պալատը գտնվում է Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում:

Այդ կառույցի «Ձմեռային պալատ» անվանումը կապված է նրա ֆունկցիայի հետ: Բանն այն է, որ ռուս կայսրերն ունեին մի քանի պալատներ՝ ամառային, գարնանային, գյուղական և այլն։ Այս պալատը նախատեսված էր ձմեռային բնակության համար, քանի որ և՛ գտնվում էր քաղաքում և՛ հարմար էր ցուրտ եղանակին։ Այդ պատճառով էլ այն կոչվել է «Ձմեռային պալատ» (ռուսերեն՝ Зимний дворец)։

Առաջին Ձմեռային պալատը փոքր փայտե շինություն էր և կառուցվել էր 1708 թվականին Պետրոս Մեծի համար։ Հետագայում այն փոխարինվել էր քարե շինությամբ, ապա մի քանի անգամ վերակառուցվել։ Ներկայիս հայտնի շենքը՝

ժամանակակից (չորրորդ) Ձմեռային պալատը կառուցվել է 1754–1762 թվականներին

իտալացի ճարտարապետ Բարտոլոմեո Ռաստրելլի կողմից ռուսական բարոկկո ճարտարապետական ոճով։ 1837 թվականին մեծ հրդեհը ոչնչացրել էր պալատի ինտերիորի մեծ մասը և այն վերակառուցվել էր ներսից ստանալով նեոկլասիցիստական ոճ։ 1917 թվականի հեղափոխությունից հետո Ձմեռային պալատը դադարել է լինել ցարի նստավայր և դարձել է Էրմիտաժ թանգարանի մաս։

Ձմեռային պալատը կառուցվել էր այնպես, որ ցույց տար Ռուսական կայսրության հզորությունը և շքեղությունը։ Ձմեռային պալատում կա մոտ 1500 սենյակ, մոտ 1786 դուռ, մոտ 1945 պատուհան և  117 աստիճանահարթակներ: Այն համարվում է աշխարհի ամենամեծ պալատներից մեկը։ Ձմեռային պալատի գույնը բազմիցս է փոխվել, այն տարբեր ժամանակներում եղել է դեղին, վարդագույն և վերջապես կանաչ-սպիտակ (այսօրվա տեսքը)։

Ձմեռային պալատը բազմաթիվ պատմական իրադարձությունների կենտրոն է եղել:

Այնտեղ տեղի է ունեցել 1905 թվականի «Արյունոտ կիրակի» ցույցը, 1917 թվականի հեղափոխության ժամանակ պալատի գրոհվել է (խորհրդային պատմության հայտնի տեսարան)։ Հետաքրքիր է այն, որ Ձմեռային պալատում՝ Էրմիտաժում այսօր էլ ապրում են կատուներ, որոնք պաշտպանում են թանգարանը կրծողներից: Այդ ավանդույթը գալիս է դեռ կայսրության ժամանակներից։

Ձմեռային պալատը հանդիսանում է ռուսական պատմության և մշակույթի խորհրդանիշը, այսօր այն աշխարհի ամենահայտնի թանգարաններից մեկի՝ Էրմիտաժի գլխավոր շենքն է։

Կ.Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular