ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընդդիմության համախմբումը խառնում է Փաշինյանի պլանները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Խորհրդարանական ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է, որ մասնակից ուժերի թիվը հնարավորինս շատ լինի՝ այդկերպ փոշիացնելով ընդդիմության ձայները և կրկին կարողանալով վերարտադրվել։ Բայց ընդդիմության մեջ տեղի ունեցող գործընթացները վկայում են, որ հիմնական ընդդիմադիր ուժերը գնալու են 3–4 անցողիկ ճակատներով, արդեն բացեիբաց խոսում են համապետական մակարդակով «Գյումրի-2» իրականացնելու մտադրության մասին։ Այս հանգամանքը, բնականաբար, լրջորեն մտահոգում է Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին, ուստի զարմանալի չէ, որ քպականներն ամենժամյա պարբերականությամբ հայտնվում են որևէ լրատվամիջոցի եթերում, սպառնալիքներ հնչեցնում թե՛ Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանի», թե՛ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, թե՛ այժմ էլ արդեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հասցեին։

Առաջիկայում ՔՊ-ի այս խուճապը և ապատեղեկատվական արշավը գնալով ավելի ու ավելի են սրվելու։ Գործող իշխանությունները հրաշալի հասկանում են, որ իրենք այլևս տանուլ են տալիս, իսկ Փաշինյանի փառատենչությունը, ինչպես նաև անձնական անվտանգությունն ամեն գնով ապահովելու մոլուցքը նրանց մղելու են ամենավատ քայլերի։ Այստեղ առաջին տեղը տրված է ոչ թե հենց կուսակցականներին, որոնք անգամ ողջամիտ մտքեր ձևակերպել չեն կարողանում, այլ իրավապահ համակարգի վրա, որն էլ լինելու է ընդդիմության դեմ Փաշինյանի գլխավոր մահակը։

Ոստիկանությանը, դատախազությանը, քննչականին իր գործառույթն է տրված, օգտագործելու են նաև փետրվարի 7-ին ուժի մեջ մտած հրամանագրի խստացված իրավակարգավորումները՝ ընդդիմության դեմ իրավական, նաև բռնի մեթոդներով պայքարելու համար։ Արդյոք իրավապահ համակարգը հասկանո՞ւմ է, որ սա կարող է հետևանքներ ունենալ հենց իր համար, որ նոր իշխանությունը առաջին հերթին պատժելու է ապօրինություններ կատարած ոստիկաններին, քննիչներին, դատախազներին և դատավորներին։ Այդ համակարգերում էլ լուրջ մտահոգություններ կան, գիտակցում են, որ իրենց համար լրջագույն հետևանքներ կարող են լինել, ուստի և առաջիկայում չի բացառվում, որ տարբեր ուժային կառույցների ներկայացուցիչներ պարզապես դիմում գրեն և դուրս գան՝ հրաժարվելով կատարել Փաշինյանի քմահաճույքները։

Մանե Կիրակոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular