ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մա՛մ, երկար չեմ կարող խոսել, բոլորին կբարևես, կասես, որ ամեն ինչ լավ է». Վահագն Գևորգյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Հադրութում, տուն «վերադարձել»... մոտ չորս ամիս անց. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Աշխույժ, ժպտերես, կատակասեր երեխա էր։ Ընկերասեր էր, միշտ ժամանակ էր տրամադրում իր ընկերների հետ շփմանը։ Երբ աշխատում էր, կենտրոնացած էր իր անելիքի վրա, երբ ընկերների հետ էր շփվում՝ ավելի ազատ ու թեթև էր։ Միշտ հասցնում էր ամեն ինչով զբաղվել՝ և՛ ընկերների հետ էր ժամանակ անցկացնում, և՛ մեզ օգնում գյուղատնտեսական աշխատանքներում։ Հայրիկին շատ էր օգնում տարբեր գործերում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Լարիսան՝ Վահագնի մայրիկը։ Վահագնը ծնունդով Գեղարքունիքի մարզից է՝ Ծովագյուղից, որտեղ անցել է նրա մանկությունն ու պատանեկությունը։

Դպրոցական տարիների մասին խոսելիս մայրիկը նշում է՝ գերազանց առաջադիմություն չի ունեցել։ «Նորմալ սովորել է, այնպիսի առարկա չկար, որի հանդեպ յուրահատուկ վերաբերմունք ունենար։ Իր ուսուցիչները մեծ ուշադրություն էին դարձնում տղայիս ձեռագրին։ Ասում էին՝ շատ սիրուն ձեռագիր ունի, այն որպես օրինակ էին բերում բոլորին»։ Դպրոցն ավարտելուց հետո Վահագնը հայրիկի հետ զբաղվել է գյուղատնտեսական աշխատանքներով, անասնապահությամբ։ Բանակից զորացրվելուց հետո մտքեր է ունեցել սեփական գործ սկսելու մասին։ «Ամեն ինչ՝ տան համար. նա այդ սկզբունքով ու մտքերով էր առաջնորդվում։ Շատ հետո իմացանք, որ արդեն ծառայելու ժամանակ ցանկացել է տանկիստ դառնալ։ Նա մեզ դրա մասին ոչինչ չի ասել»։

2020 թվականի հուլիսի 21-ին Վահագնը զորակոչվել է ժամկետային ծառայության։ 17-օրյա կարանտինն անցկացրել է «Մարտունի 3»-ում, հետո տեղափոխվել է Ջրական։ Մայրիկն ասում է՝ շատ ուրախ էր, որ պետք է ծառայի։ «Մեր երրորդ տղան էր, որ պետք է բանակում ծառայեր։ Ավագ տղաներս ծառայել էին, վերադարձել տուն։ Վահագնը միշտ հարց ու փորձ էր անում նրանց ծառայությունից»։

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ «Երբ պատերազմն սկսվեց, այնքան հանգիստ ու անհոգ էր խոսում, որ չէի էլ կարող պատկերացնել, որ տղաս պատերազմի մեջ է։ Բոլորը հարցնում էին իր մասին, անհանգստանում, բայց տղայիս հանգստությունը, ուրախ տրամադրությունը կարծես մեզ փոխանցված լիներ»։

Մինչև հոկտեմբերի 9-ը Վահագնը կապ է պահել ընտանիքի հետ, ամենօրյա՝ թեկուզ կարճատև զրույցները հուսադրող էին ընտանիքի համար։ «Հոկտեմբերի 9-ի առավոտյան՝ ութն անց երկու րոպե, զանգեց։ Այնքան լավ եմ հիշում այդ օրը։ Քույրն ու եղբայրները դեռ քնած էին։ Ինձ ասաց. «Մա՛մ, երկար չեմ կարող խոսել, բոլորին կբարևես, կասես, որ ամեն ինչ լավ է, որևէ բանի մասին հանկարծ չմտածեն»։ Եվ անջատեց։ Դա իր վերջին զանգն էր»։ Հետո ծնողներն իմանում են, որ իրենց որդուն շատ տղաների հետ Ջրականից տեղափոխել են Հադրութ։ Նրանց համոզում էին՝ չեք կարողանում կապ հաստատել ձեր տղաների հետ, քանի որ կապերը լավը չեն, և անվերջանալի հույս ներարկում թեկուզ մեկ զանգի սպասող ծնողների սրտում։

Որպես Վահագնի զոհվելու ամսաթիվ է նշվում հոկտեմբերի 10-ը, վայրը՝ Հադրութը։ «Մենք տղաների գտանք, ամեն մեկը մի բան է պատմում, այդպես էլ ճիշտը չիմացանք, թե ինչ է եղել։ Մի զինվոր, օրինակ՝ ասաց, որ մինչև նոյեմբերի 3-ը իրար հետ են եղել»։

Մինչև 2021 թվականի հունվարի 14-ը ընտանիքը լուր չի ունեցել որդուց։ «Ամենուր իրեն էինք փնտրում՝ հիվանդանոցներում, դիահերձարաններում։ Օր է եղել, որ մեկ օրում երեք անգամ նույն հիվանդանոց ենք գնացել, զանգել են՝ զինվոր է մեզ մոտ տեղափոխվել, գնացել ենք, բայց Վահագնը չի եղել։ Կարմիր խաչին ենք դիմել։ Ամենուր եղել ենք»։ Հունվարի 14-ին Վահագնի ընտանիքը ստանում է բոթը, օրեր անց նրա հուղարկավորությունն էր։

Ապրելու ուժի մասին։ «Վահագնս երկու ավագ եղբայր ունի և կրտսեր քույրիկ։ Հենց նրանք են ինձ հույս և ուժ տվողը։ Ամուսինս ամիսներ առաջ մահացավ, չդիմացավ այս ցավին, գնաց... Փորձում եմ իմ ցավը ցույց չտալ երեխաներիս, իրենք շատ ծանր են տանում եղբոր կորուստը։ Իրենք ամենուր գնացել են նրան փնտրելիս։ Շատ դեպքերում թույլ չեն տվել, որ ես գնամ մարմինը ճանաչելու, ամեն ինչ իրենք են արել։ Իսկ դա հեշտ բան չէ։ Մենք Վահագնիս երկու անգամ ենք հուղարկավորել։ Հուղարկավորությունն արդեն արել էինք, որոշ ժամանակ անց մյուս մասունքների մասով հաստատվեց Վահագնի ինքնությունը, դրանք էլ հուղարկավորեցինք։ Եվ այս ամեն ինչին երեխաներս ներկա են եղել։

Վահագնս սիրում էր դպրոցական տետրերի վերջին էջերում խաչեր նկարել։ Որտեղ որ աշխատում էինք, սրբավայր կա, այն Ավազաղբյուր ենք կոչում։ Հաճախ էր այնտեղ գնում, մաքրում էր տարածքը, հոգ տանում, որ ամեն ինչ կարգին լինի։ Երբեմն մտածում եմ՝ իր հետ նման բան չպետք է լիներ, բայց...։

Հ. Գ. - Վահագն Գևորգյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Ծովագյուղի գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular