Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մա՛մ, երկար չեմ կարող խոսել, բոլորին կբարևես, կասես, որ ամեն ինչ լավ է». Վահագն Գևորգյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Հադրութում, տուն «վերադարձել»... մոտ չորս ամիս անց. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Աշխույժ, ժպտերես, կատակասեր երեխա էր։ Ընկերասեր էր, միշտ ժամանակ էր տրամադրում իր ընկերների հետ շփմանը։ Երբ աշխատում էր, կենտրոնացած էր իր անելիքի վրա, երբ ընկերների հետ էր շփվում՝ ավելի ազատ ու թեթև էր։ Միշտ հասցնում էր ամեն ինչով զբաղվել՝ և՛ ընկերների հետ էր ժամանակ անցկացնում, և՛ մեզ օգնում գյուղատնտեսական աշխատանքներում։ Հայրիկին շատ էր օգնում տարբեր գործերում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Լարիսան՝ Վահագնի մայրիկը։ Վահագնը ծնունդով Գեղարքունիքի մարզից է՝ Ծովագյուղից, որտեղ անցել է նրա մանկությունն ու պատանեկությունը։

Դպրոցական տարիների մասին խոսելիս մայրիկը նշում է՝ գերազանց առաջադիմություն չի ունեցել։ «Նորմալ սովորել է, այնպիսի առարկա չկար, որի հանդեպ յուրահատուկ վերաբերմունք ունենար։ Իր ուսուցիչները մեծ ուշադրություն էին դարձնում տղայիս ձեռագրին։ Ասում էին՝ շատ սիրուն ձեռագիր ունի, այն որպես օրինակ էին բերում բոլորին»։ Դպրոցն ավարտելուց հետո Վահագնը հայրիկի հետ զբաղվել է գյուղատնտեսական աշխատանքներով, անասնապահությամբ։ Բանակից զորացրվելուց հետո մտքեր է ունեցել սեփական գործ սկսելու մասին։ «Ամեն ինչ՝ տան համար. նա այդ սկզբունքով ու մտքերով էր առաջնորդվում։ Շատ հետո իմացանք, որ արդեն ծառայելու ժամանակ ցանկացել է տանկիստ դառնալ։ Նա մեզ դրա մասին ոչինչ չի ասել»։

2020 թվականի հուլիսի 21-ին Վահագնը զորակոչվել է ժամկետային ծառայության։ 17-օրյա կարանտինն անցկացրել է «Մարտունի 3»-ում, հետո տեղափոխվել է Ջրական։ Մայրիկն ասում է՝ շատ ուրախ էր, որ պետք է ծառայի։ «Մեր երրորդ տղան էր, որ պետք է բանակում ծառայեր։ Ավագ տղաներս ծառայել էին, վերադարձել տուն։ Վահագնը միշտ հարց ու փորձ էր անում նրանց ծառայությունից»։

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ «Երբ պատերազմն սկսվեց, այնքան հանգիստ ու անհոգ էր խոսում, որ չէի էլ կարող պատկերացնել, որ տղաս պատերազմի մեջ է։ Բոլորը հարցնում էին իր մասին, անհանգստանում, բայց տղայիս հանգստությունը, ուրախ տրամադրությունը կարծես մեզ փոխանցված լիներ»։

Մինչև հոկտեմբերի 9-ը Վահագնը կապ է պահել ընտանիքի հետ, ամենօրյա՝ թեկուզ կարճատև զրույցները հուսադրող էին ընտանիքի համար։ «Հոկտեմբերի 9-ի առավոտյան՝ ութն անց երկու րոպե, զանգեց։ Այնքան լավ եմ հիշում այդ օրը։ Քույրն ու եղբայրները դեռ քնած էին։ Ինձ ասաց. «Մա՛մ, երկար չեմ կարող խոսել, բոլորին կբարևես, կասես, որ ամեն ինչ լավ է, որևէ բանի մասին հանկարծ չմտածեն»։ Եվ անջատեց։ Դա իր վերջին զանգն էր»։ Հետո ծնողներն իմանում են, որ իրենց որդուն շատ տղաների հետ Ջրականից տեղափոխել են Հադրութ։ Նրանց համոզում էին՝ չեք կարողանում կապ հաստատել ձեր տղաների հետ, քանի որ կապերը լավը չեն, և անվերջանալի հույս ներարկում թեկուզ մեկ զանգի սպասող ծնողների սրտում։

Որպես Վահագնի զոհվելու ամսաթիվ է նշվում հոկտեմբերի 10-ը, վայրը՝ Հադրութը։ «Մենք տղաների գտանք, ամեն մեկը մի բան է պատմում, այդպես էլ ճիշտը չիմացանք, թե ինչ է եղել։ Մի զինվոր, օրինակ՝ ասաց, որ մինչև նոյեմբերի 3-ը իրար հետ են եղել»։

Մինչև 2021 թվականի հունվարի 14-ը ընտանիքը լուր չի ունեցել որդուց։ «Ամենուր իրեն էինք փնտրում՝ հիվանդանոցներում, դիահերձարաններում։ Օր է եղել, որ մեկ օրում երեք անգամ նույն հիվանդանոց ենք գնացել, զանգել են՝ զինվոր է մեզ մոտ տեղափոխվել, գնացել ենք, բայց Վահագնը չի եղել։ Կարմիր խաչին ենք դիմել։ Ամենուր եղել ենք»։ Հունվարի 14-ին Վահագնի ընտանիքը ստանում է բոթը, օրեր անց նրա հուղարկավորությունն էր։

Ապրելու ուժի մասին։ «Վահագնս երկու ավագ եղբայր ունի և կրտսեր քույրիկ։ Հենց նրանք են ինձ հույս և ուժ տվողը։ Ամուսինս ամիսներ առաջ մահացավ, չդիմացավ այս ցավին, գնաց... Փորձում եմ իմ ցավը ցույց չտալ երեխաներիս, իրենք շատ ծանր են տանում եղբոր կորուստը։ Իրենք ամենուր գնացել են նրան փնտրելիս։ Շատ դեպքերում թույլ չեն տվել, որ ես գնամ մարմինը ճանաչելու, ամեն ինչ իրենք են արել։ Իսկ դա հեշտ բան չէ։ Մենք Վահագնիս երկու անգամ ենք հուղարկավորել։ Հուղարկավորությունն արդեն արել էինք, որոշ ժամանակ անց մյուս մասունքների մասով հաստատվեց Վահագնի ինքնությունը, դրանք էլ հուղարկավորեցինք։ Եվ այս ամեն ինչին երեխաներս ներկա են եղել։

Վահագնս սիրում էր դպրոցական տետրերի վերջին էջերում խաչեր նկարել։ Որտեղ որ աշխատում էինք, սրբավայր կա, այն Ավազաղբյուր ենք կոչում։ Հաճախ էր այնտեղ գնում, մաքրում էր տարածքը, հոգ տանում, որ ամեն ինչ կարգին լինի։ Երբեմն մտածում եմ՝ իր հետ նման բան չպետք է լիներ, բայց...։

Հ. Գ. - Վահագն Գևորգյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Ծովագյուղի գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռուսաստանը փորձում է ահաբեկչության միջոցով կոտրել Ուկրաինային․ ՄակրոնՎրաստանում հաքերները բանկից 143,5 հազար դոլար են յուրացրել5,9 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել ՃապոնիայումԻնքնաթիռը վթարի է ենթարկվել․ կան զոհեր․ ԱՄՆՄահացել է Էստոնիայի նախկին վարչապետ Սիյմ ԿալասըԱնհրաժեշտության դեպքում զանգահարել 112. Հայաստանում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակԴիլիջան-Վանաձոր ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին․ վարորդն արգելափակվել էՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում էՕգոստոսի 24-ին Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՀայ դիմորդների 77.55%-ը հաղթահարել է նվազագույն շեմըԺավելի սպիրտից մինչև կոնֆետանման դեղեր ու վիշնևսկու քսուկ... մեկ ակնթարթ և երեխաները հայտվում են թունաբանության բաժանմունքումԱՄՆ դատարանն ապօրինի է ճանաչել 75 երկրների ներգաղթի վիզաների տրամադրման դադարեցումըՎանաձորում և երեք բնակավայրում գազանջատումներ կլինենԱյս տարի գրեթե 1․9 միլիոն երեխա կտուժի թերսնումից․ ՅՈՒՆԻՍԵՖՌԴ զորքերը արագացրել են իրենց հարձակման տեմպը․ ՊուտինԻրանը միաժամանակ բախվում է տնտեսական ճնշման և դիվանագիտական փակուղուԱվելի արդյունավետ, քան Մահրեզը. Goal-ը գնահատել է Սպերցյանի խաղըԿոտայքի մարզում «ԳԱԶ 3110»-ը բախվել է ծառին. կան տուժածներԵրևանում ալկոհոլի ազդեցության տակ գտնվող ոստիկանը և նրա հետ կապված շուրջ 20 անձ դաժանաբար ծեծի են ենթարկել 2 քննիչիՀՀ քաղաքացիներն օգտվել են չեղարկված չվերթների պատճառով նոր ավիատոմսեր ձեռք բերելու աջակցությունիցՄեծամորի ատոմակայանի մասին կեղծ պնդումները փորձ են՝ վնասելու հայ-ռուսական հարաբերությունները․ ՌԴ ԱԳՆՀայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times»Ոստիկանը դեպքի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում աղմկահարույց միջադեպից Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times» «Առանց արտաքին աջակցության» ապրելու խոստումը կարող է վերածվել ոչ թե ինքնիշխանության ամրապնդման, այլ վտանգավոր աշխարհաքաղաքական փորձարկման․ Սուրեն Սուրենյանց Ինչ պատժամիջոցներ են նախատեսվում ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար Ռուսաստանը չի գա Արևմուտք՝ բանակցելու․ Լավրով Վթար Ախուրյան-Կառնուտ ճանապարհին, «Mercedes» է բախվել հողաթմբերի և ծառիՄահացել է Սիյմ Կալասը՝ Էստոնիայի նախկին վարչապետը և Կայա Կալասի հայրը Իսրայելական ԱԹՍ-ն Սիրիայում հարձակվել է մեքենայի վրա Կարմիր Լուսինը կրկին տեսանելի կլինի 2028 թվականի դեկտեմբերի 31-ին Երևանում փոշու մակարդակը գերազանցել է թույլատրելի նորման Օտարերկրացիները զանգվածաբար բնակարաններ են գնում Հայաստանում Իրաքից արևադարձային տաք օդի ալիք է ներթափանցում․ ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Ադրբեջանը ոչ Արծվաշենն է վերադարձնելու, ոչ էլ ՀՀ օկուպացված տարածքներից է դուրս գալու․ ադրբեջանագետ Արդյո՞ք Փաշինյանը որոշել է ազատվել Գյումրու ռուսական ռազմաբազայից. Հետագա զարգացումները նրա պատասխանատվությունը չենՓաշինյանի Հայաստանը վտանգում է ենթարկվել ադրբեջանական ագրեսիայիTikTok-ն ԱՄՆ-ին 400 մլն դոլար կվճարի՝ երեխաների գաղտնիության պաշտպանությունը խախտելու գործովԱդրբեջան – Հայաստան. Բաքուն պլանավորում է վերաձևավորել Կովկասի էներգետիկ քարտեզը«Ինձ բնակարանով ապահովեք, ես սգամ իմ սուգը». պատերազմում որդիներին կորցրած կինը կարող է դրսում մնալ «Ուրվականը» հայտնվել է Ագարակաձորում․ դիմակավորված տղամարդը քարերով հարվածում է դռներին ու պատուհաններին Հրդեհ է բռնկվել  «Նաիրիտ»-ի 6 բետոնե պահեստարաններից մեկում․ պատմության այս օրը (22 օգոստոս)Ինդոնեզիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՀրաբուխը աղտոտե՞ց, թե՞ մաքրեց մթնոլորտը. 2026 թվականի անսպասելի գիտական բացահայտումըԱՄՆ-ի և Բրազիլիայի նախագահները Ուկրաինայում տիրող հակամարտությունը արագ կարգավորելու կոչ են արելՕգոստոսի 24/25-ին լույս չի լինելու․ հասցեներԼավ լուր՝ չընդունված դիմորդների համար․ ի՞նչ է պետք անել մինչև օգոստոսի 24-ըՌոնալդինյոն 11 տարվա դադարից հետո վերադառնում է մեծ ֆուտբոլԼեհաստանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններին
Ամենադիտված