ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թբիլիսիի հնչեցրած ահազանգը՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փետրվարի 8-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի է ունեցել հանրահավաք՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու։ Հավաքի մասնակիցները համախմբվել էին՝ հայտնելու իրենց համերաշխությունն ու մտահոգությունը Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ՝ ընդգծելով, որ այն ազգային ինքնության առանցքային հիմնասյուն է և չի կարող դառնալ քաղաքական հաշվարկների զոհ։

Հանրահավաքի ընթացքում կազմակերպիչ Լևոն Չիդիլյանը հայտարարեց. «Մենք վստահ ենք՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին վտանգված է։ Աստված մի արասցե, եթե այն շարժումը, որը ղեկավարում է Հայաստանի Հանրապետության վարչապետը, հաջողությամբ պսակվի, մենք կարող ենք մնալ առանց մեր Եկեղեցու»։ Այս խոսքերը արտացոլեցին հավաքի հիմնական տրամադրությունն ու պատճառը՝ հավատացյալների խորը անհանգստությունը Եկեղեցու ապագայի վերաբերյալ։

Թբիլիսիում անցկացված հանրահավաքը դարձավ հավատացյալ հայերի ձայնի հստակ դրսևորում՝ ի պաշտպանություն հոգևոր կյանքի բնականոն ընթացքի։ Վերջին ամիսներին Հայ Առաքելական Եկեղեցին, ըստ հավաքի մասնակիցների, ենթարկվում է համակարգված ճնշումների Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունների կողմից։ Խոչընդոտվում է հավատացյալների ազատ կրոնական գործունեությունը, խարխլվում է Եկեղեցու ինստիտուցիոնալ հիմքը, իսկ բարձրաստիճան հոգևորականների և քահանաների նկատմամբ առաջադրվում են կեղծ մեղադրանքներ, որոնք հանգեցնում են ձերբակալությունների։

Նման ծավալի և հետևողական բռնաճնշումներ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ պատմության ընթացքում հիշատակվում են որպես բացառիկ երևույթներ, որոնք համեմատվում են միայն ամենածանր ժամանակաշրջանների հետ։ Հավաքի մասնակիցների գնահատմամբ՝ իշխանությունները, խախտելով Սահմանադրության մի շարք դրույթներ, փորձում են ոչ միայն թուլացնել Եկեղեցին, այլև պառակտել համասփյուռ հայությանը, սեպ խրել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մեջ և բարոյական ծանր հարված հասցնել միլիոնավոր հայերի ամենանվիրական զգացմունքներին։

Թբիլիսիի հանրահավաքը մեկուսացված նախաձեռնություն չէ։ Վերջին շրջանում նմանատիպ ակցիաներ անցկացվել են Սփյուռքի տարբեր համայնքներում՝ Ֆրանսիայում, Գերմանիայում, Ռուսաստանի մի շարք քաղաքներում և այլ գաղթօջախներում։ Այս հավաքները ցույց են տալիս, որ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը չի դիտարկվում որպես միայն ներքին խնդիր, այլ ընկալվում է որպես համազգային մարտահրավեր, որը պահանջում է համընդհանուր արձագանք։

Հանրահավաքի մասնակիցները վստահ են, որ իրենց բարձրացրած ձայնը պետք է լսելի լինի թե Հայաստանի սահմաններից դուրս, թե երկրի ներսում։ Նրանց համոզմամբ՝ Հայ Առաքելական Եկեղեցու պաշտպանությունը հավասարազոր է ազգային ինքնության պաշտպանությանը, և այդ պայքարը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ վտանգը չի վերացել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular